5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է. ոստիկանություն
0
Եթե Ձեզ զանգահարեն և որևէ բջջային օպերատորի (UCOM, TEAM TELECOM, VIVA-ARMENIA) անունից առաջարկեն ծրագիր ներբեռնել բջջային հեռախոսի մեջ, իբրև թե կապի որակը բարելավելու նպատակով՝ ՉՎՍՏԱՀԵՔ: Այս մասին հորդորում են ՆԳՆ ոստիկանությունից:
«Հանցագործներն այդ եղանակով փորձում են հասանելիության ստանալ Ձեր բանկային հաշիվներին, իսկ հասանելիություն ստանալուց հետո նրանք կարող են հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները»,- ասվում է հաղորդագրությունում:
The post 5G թարմացում․ զգուշացե՛ք, խարդախություն է. ոստիկանություն first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
