Добавить новость
ru24.net
World News in Armenian
Март
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25
26
27
28
29
30
31

Հունիսի 7-ի լինելու է խաղաղության կամ հնարավոր պшտերազմի ընտրություն. Ալեն Սիմոնյան

0

«Այո՛, Հայաստանի գործող իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, խաղաղության կուսակցություն է, իսկ հիմնական ընդդիմադիր դերակատարները՝ պատերազմի կուսակցություն», – Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ «այժմ իրողությունն այն է, որ եթե ներկայացվում են պահանջներ Հայաստանի տարածքից դուրս, դա նշանակում է պատերազմ»։

«Անունը կարող եք ինչ ուզում եք դնել, բայց դա այդպես է։ Ես մեղավո՞ր եմ, որ Ռոբերտ Քոչարյանը նման հայտարարություններ է անում, կամ որ մյուս քաղաքական ուժերն են նույն ուղղությամբ շարժվում», – նշել է նա։

Սիմոնյանը նաև անդրադարձել է տարածաշրջանային պատմական համատեքստին․ «Խորհրդային Միությունը փլուզվելուց հետո տարբեր տարածաշրջաններում՝ Միջին Ասիայում, Ուկրաինաում և մեր տարածաշրջանում, թողել է չլուծված սահմանային հարցեր։ Մեզ էլ ներշնչվել է, թե մեր տունը միայն Հայաստանի Հանրապետությունում չէ, այլ նաև այլ վայրերում, ինչի արդյունքում մենք մշտապես կախված ենք մնացել այդ ազդեցություններից»։

Ամփոփելով՝ նա նշել է․ «Այո՛, կա պատերազմի կուսակցություն և կա խաղաղության կուսակցություն, և 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունը լինելու է խաղաղության կամ հնարավոր պատերազմի ընտրություն»։

The post Հունիսի 7-ի լինելու է խաղաղության կամ հնարավոր պшտերազմի ընտրություն. Ալեն Սիմոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса