Այն, որ սա քաղաքական հետապնդման դրսևորում է և պայմանավորված է բացառապես իմ քաղաքական գործունեությամբ, ինձ համար անվիճելի ճշմարտություն է»,- ասաց Էդգար Ղազարյանը՝ դատարանին նաև հիշեցնելով, որ դեռ նախնական դատական լսումների ժամանակ պաշտպանության կողմը նույնիսկ միջնորդություն էր ներկայացրել վարույթը կարճելու վերաբերյալ, որովհետև ակնհայտ էր, որ չկային տվյալ պահին վարույթը նախաձեռնելու իրավական հիմքեր։