Դատարանը հաստատեց, որ Արշակ սրբազանի գործով ապացույց թմրամիջոցը կորել է. «Ազատություն»
Արմավիրի դատարանում մեկնարկեց Մայր Աթոռի դիվանապետի դատավարությունը:
Դատարանը հաստատեց, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով իրեղեն ապացույց թմրամիջոցը կորել է՝ նշելով՝ հարուցվել է պաշտոնական անփութության հոդվածով քրեական գործ: Մարիխուանայի գլանակը կորել է Արմավիրի քննչականում:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը կասկածներ հայտնեց՝ գուցե ծխել են:
Սրբազանի փաստաբանները դատավորին բացարկ հայտնեցին. Գևորգ Մանուկյանը նախկինում աշխատել է Արմավիրի քննչականում, և, թեև այս պահին չկան օբյեկտիվ տվյալներ դատավորի՝ կաշկանդված լինելու մասին, բայց փաստաբան Երեմ Սարգսյանի խոսքով, հետագայում չի բացառվում դա։
Դատարանը բավարարեց փաստաբանների միջնորդությունը և հայտնեց ինքնաբացարկ:
3-ամսյա կալանքից հետո Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը բանտից ազատ արձակվեց այս ամսվա սկզբին: Նրան դեկտեմբերին ձերբակալեցին, ապա կալանավորեցին յոթ տարի առաջ ուրիշի պայուսակի մեջ թմրամիջոց գցելու մեղադրանքով:
Մայիսից կաթողիկոսի հետ միասին վարչապետ Փաշինյանի թիրախում հայտնված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, ըստ քննչականի, 2018-ին կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժման ակցիայի ժամանակ դիվանատան ընդունարանում կախված պայուսակի մեջ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց գցելու ցուցում էր տվել:
Ավելին՝ սկզբնաղբյուրում
The post Դատարանը հաստատեց, որ Արշակ սրբազանի գործով ապացույց թմրամիջոցը կորել է. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.
