Այս ամենը տեղի է ունեցել ձեր լուռ համաձայնությամբ, որովհետև ձեզ համոզել են թե’ գրավոր և թե’ բանավոր կերպով, որ սա «ռուսական ծրագիր» է. Բագրատ սրբազանի դիմումը ԵԽ պատգամավորներին
Այսուհանդերձ, ես պատրաստ եմ լինել բանտում, ենթարկվել այս ամենին այնքան, որքան կպահանջվի իմ երկրի` Հայաստան աշխարհիս ազատագրումը: Ես կասկած անգամ չունեմ, որ վաղ թե ուշ իմ երկիրը ազատագրվելու է այս կապանքներից, ստորացումներից և նվաստացումներից, վերականգնելու է իր կյանքն ու ամբողջականությունը և այն ժամանակ դուք լուռ, սակայն ծափահարելու եք ձեր ամոթի համար: