Թե՛ ընդդիմադիր եղած ժամանակ, թե՛ հատկապես հիմա ու այս վերջին տարիներին պարզապես ամենօրյա ռեժիմով օրակարգ է ձևավորում, օրակարգ է գեներացնում, օրակարգ ու լրահոս է լցնում: Ինչպե՞ս: Փաշինյանը ուտում է, «չելենջ» է անում, սկանդալ է սարքում, խաբում է, սուտը՝ ստի վրա է ասում, անընկալելի ու հատկապես վիճահարույց արտահայտություններ անում, գոռգոռում, ձեռքերը թափահարում, անգամ՝ ձևական ու կեղծավոր «ներողություն» խնդրում, պարում, թմբուկ զարկում և այլն, և այլն: Հա, ու որքան բովանդակազուրկ, այնքան՝ լավ: