«Նա ամեն ինչ անում է, որպեսզի ցավեցնի, վիրավորի, ցավի վրա նորից ցավ ավելացնի». զոհված զինվորի մայրը՝ 44-օրյա պատերազմում գիտակցված զոհողությունների գնալու Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
««Բոլորս էլ գիտակցում ենք՝ պաշտոնավարման ընթացքում նա առանց թիկնապահների չի կարող շրջել։ Նա անգամ տասը մետր հեռավորության վրա չի կարող երևալ զոհված զինծառայողների պայքարող ծնողների աչքերին։ Իսկ հետագայում, եթե կալանավորված չլինի, կարող է։ Բայց չգիտեմ՝ այդ դեպքում ինչ կարող է տեղի ունենալ»։