Добавить новость
ru24.net
World News in Armenian
Март
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30
31

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ֆիսկալ ապակենտրոնացման հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վարչության անդամները, Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիաի (SALAR) դուստր կազմակերպության (SALAR international) գործադիր տնօրեն Ռայան Նոքսը, SALAR international դուստր կազմակերպության փորձագետ և ծրագրերի ղեկավար Էլթոն Սթաֆան: Վերջիններս աջակցություն են ցուցաբերում Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխման շրջանակում ֆինանսական քաղաքականության մշակման հարցում:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ֆիսկալ ապակենտրոնացման օրակարգը Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայով ստորագրված պարտավորությունների մաս է և SALAR international կազմակերպության կողմից իրականացվել են վերլուծություններ Հայաստանում ընդհանուր ֆիսկալ ապակենտրոնացման վերաբերյալ և ներկայացնում են որոշակի առաջարկություններ:

SALAR international դուստր կազմակերպության փորձագետ և ծրագրերի ղեկավար Էլթոն Սթաֆան ներկայացրել է համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ֆիսկալ ապակենտրոնացման գործիքների մշակմանն ուղղված ճանապարհային քարտեզը։

Նախ` անդրադարձ է կատարվել առկա մարտահրավերներին, գործիքակազմին, տեղական զարգացման խթաններին և այլն: Այնուհետև մանրամասներ են ներկայացվել բարեփոխումների գործընթացի վերաբերյալ, ըստ որի առաջարկվում է աստիճանական ֆիսկալ ապակենտրոնացում, տեղական մակարդակում հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավում և այլն:

Մտքեր են փոխանակվել տեղական հարկերի և ոլորտային ֆինանսավորման գործիքների համակցված կիրառման, համայնքային արդյունավետ ծառայությունների տրամադրմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երկրի ընդհանուր զարգացման համար հզոր համայնքներն առանցքային նշանակություն ունեն և նշել, որ վարչատարածքային բարեփոխումները ստեղծել են ուժեղ համայնքներ, իսկ առաջարկվող բարեփոխումները կապահովեն անհրաժեշտ գործիքներ որակյալ ծառայությունների մատուցման համար: Այս առումով, վարչապետը կարևորել է ներկայացված առաջարկություններն ու դրանց իրականացման ուղղությամբ հետագա քայլերը:

The post Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса