Добавить новость
ru24.net
World News in Armenian
Март
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27
28
29
30
31

Wizz Air-ը հայտնել է երկու նոր ուղղությունների մեկնարկի մասին՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել

0

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Wizz Air ավիաընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Իան Մալինիին:Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Հանդիպման ընթացքում նախարար Խուդաթյանն արձանագրել է ավիաընկերության հետ հաջող համագործակցությունը՝ ընդգծելով, որ Wizz Air-ը ՀՀ կառավարության համար հուսալի գործընկեր է, և հույս հայտնելով, որ ապագայում թռիչքների աշխարհագրությունն ավելի կընդլայնվի:

Իան Մալինը հայտնել է երկու նոր ուղղությունների մեկնարկի մասին՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել:

Նախարար Խուդաթյանն առաջարկել է դեպի Ղազախստան և Վրաստան նոր ավիաուղղությունների մեկնարկը, իսկ Վրաստանի դեպքում նախարարն առաջարկել է դիտարկել Գյումրիի Շիրակ օդանավակայանից թռիչքներ իրականացնելու հեռանկարը։

Կողմերը քննարկել են նաև օդաչուների վերապատրաստման կենտրոն հիմնելու առաջարկությունը, որը կարևոր կլինի ոչ միայն Wizz Air-ի և Հայաստանի, այլև տարածաշրջանի օդաչուների համար:

Հանդիպումն ավարտվել է փոխադարձ պատրաստակամությամբ՝ առաջիկայում ավիացիոն ոլորտում նոր նախաձեռնություններ իրականացնելու նպատակով:

The post Wizz Air-ը հայտնել է երկու նոր ուղղությունների մեկնարկի մասին՝ դեպի Էյնդհովեն և Բրյուսել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса