Добавить новость
ru24.net
World News in Armenian
Март
2026
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28
29
30
31

Ովքեր Դեբեդին առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր և առաջիկա 2 օրերին դադարեցնել աշխատանքները. Արեն Մկրտչյան

0

Առատ տեղումներով պայմանավորված՝ Դեբեդում նկատվում է ջրի ծավալի ավելացում։

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ քաղաքացիներին խնդրելով տարածություն պահպանել առափնյա հատվածներից։

«Այն քաղաքացիները, որոնք առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր՝ մարտի 27-ին, և առաջիկա 2 օրերին դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները։ Խնդրում եմ պահպանել զգոնություն։

Մարտի 27-ին անցկացրել եմ ընդլայնված կազմով խորհրդակցություն ՆԳՆ փրկարար, պարեկային ծառայությունների, ոստիկանության մարզային ստորաբաժանումների ղեկավարների, համայնքապետների, մարզի բժշկական կենտրոնների տնօրենների, ՀԷՑ-ի, Վեոլիայի, Գազպրոմի ներկայացուցիչների և մի շարք այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։

Կատարված է աշխատանքի հստակ բաժանում, աշխատում ենք 24/7 ռեժիմով։

Ընդգծեմ, որ դեռ նախորդ տարի կատարվել է Դեբեդի հունի մաքրման լայնածավալ աշխատանք՝ տասնյակ միավոր ծանր տեխնիկայի ներգրավմամբ։

The post Ովքեր Դեբեդին առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր և առաջիկա 2 օրերին դադարեցնել աշխատանքները. Արեն Մկրտչյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса