Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարվածի հետևանքով վիրավորվել է 12 ամերիկացի զինծառայող
Սաուդյան Արաբիայում Արքայազն Սուլթան ավիաբազային իրանական ռազմական հարվածի հետևանքով վիրավորվել է 12 ամերիկացի զինծառայող, որոնցից երկուսը լուրջ վնասվածքներ են ստացել: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել Է ամերիկացի պաշտոնյան:
Վերջին տվյալներով՝ ԱՄՆ զինված ուժերի ավելի քան 300 զինծառայող է վիրավորվել փետրվարի 28-ին Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր:
Ավելի վաղ ամերիկացի զինվորականները հայտարարել էին, որ նրանցից 273-ն արդեն վերադարձել են ծառայության: Հակամարտության ընթացքում զոհվել է...
