Добавить новость
ru24.net
World News in Armenian
Апрель
2026
1 2 3 4 5 6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

ՔՊ նախընտրական ծրագրում Կաթողիկոսի հեռացումը Սիմոնյանի պնդմամբ՝ «անվտանգային հարց է»

0

Ալեն Սիմոնյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին ՔՊ-ի նախընտրական ծրագրի վերաբերյալ՝ մասնավորապես այն կետի շուրջ, ըստ որի ծրագրում ներառված է Գարեգին Բ-ի հեռացումը։ Հարցին՝ ինչու է այդ մտադրությունը դարձել նախընտրական ծրագրի մաս, Սիմոնյանը պատասխանեց, որ Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը։

«Մենք Սահմանադրություն չենք խախտում, որովհետև դուք էլի նույնականացնում եք անձերին կառույցի հետ: Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովը չէ: Կտրիճ Ներսիսյանը 1700-ամյա Հայ առաքելական եկեղեցին չէ: Դա թագավորություն չէ: Երբ դուք վարչապետին եք քննադատում, քննադատո՞ւմ եք Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Սիմոնյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը ստորև. 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պաշտպանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը և որդեգրում է ճանապարհային հետևյալ քարտեզը՝

 ա) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացում (հանգստի կոչում),

 բ) Սահմանված կարգով Կաթողիկոսական տեղապահի ընտրություն,

 գ) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունում․ Կանոնադրությամբ պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր,

դ) Սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրություն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած խորհրդարանական մեծամասնությունը և Կառավարությունը ձեռնամուխ կլինեն հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն։

Միևնույն ժամանակ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հարգում է բոլոր քաղաքացիների դավանանքի և կրոնական համոզմունքների ազատությունը ու վերահաստատում, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, որտեղ, Սահմանադրության համաձայն, կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է Եկեղեցին քաղաքականությունից դուրս բերելու միջոցով ՀՀ սահմանադրական կարգի լիարժեք վերականգնմանը։

The post ՔՊ նախընտրական ծրագրում Կաթողիկոսի հեռացումը Սիմոնյանի պնդմամբ՝ «անվտանգային հարց է» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса