Добавить новость
ru24.net
World News in Armenian
Апрель
2026
1 2 3 4 5 6 7 8 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Վենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացում

0

ԱՄՆ վարչակազմը կենտրոնացած է Իրանի հետ համաձայնության հասնելու վրա, սակայն պատրաստ է ճնշում գործադրել, եթե Թեհրանը չպահպանի պայմանավորվածությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ Բուդապեշտի համալսարաններից մեկում ունեցած ելույթի ընթացքում։

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեզ հանձնարարել է գործել բարեխղճորեն և աշխատել համաձայնության հասնելու ուղղությամբ։ Եթե իրանցիներն էլ նույն մոտեցումն ունենան, կարծում եմ՝ հնարավոր կլինի պայմանավորվածություն ձեռք բերել»,- նրա խոսքերն է փոխանցում «Ինտերֆաքս»-ը։

Վենսը միաժամանակ զգուշացրել է, որ հակառակ դեպքում Վաշինգտոնը կդիմի կոշտ քայլերի․ «Եթե նրանք փորձեն խաբել կամ խաթարել այս փխրուն հրադադարը, ապա հետևանքները ծանր կլինեն։ Նախագահը ցույց է տվել, որ ԱՄՆ-ը շարունակում է ունենալ ազդեցության բոլոր լծակները՝ ռազմական, դիվանագիտական և հատկապես տնտեսական»։

Նա նաև նշել է, որ Թրամփի գնահատմամբ՝ իրանական կողմը «ավելի արդյունավետ է բանակցություններում, քան ռազմական գործողություններում»։

Փոխնախագահի խոսքով՝ Սպիտակ տան ղեկավարը սպասում է արագ առաջընթացի և շահագրգռված է հնարավորինս շուտ հասնել արդյունքի Իրանի հետ բանակցություններում։

The post Վենսը հույս ունի, որ Իրանը բարեխիղճ մոտեցում կդրսևորի համաձայնության հասնելու գործընթացում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса