Добавить новость
ru24.net
World News in Armenian
Апрель
2026
1 2 3 4 5 6 7 8 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Իրանում ուրանի հարստացում չի լինի, ԱՄՆ-ն կվերահսկի միջուկային գործընթացները. Թրամփ

0

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի իրականացնի ուրանի հարստացում, և Վաշինգտոնը պատրաստ է «սերտ համագործակցել» Թեհրանի հետ։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։

«Իրանում ուրանի հարստացում չի լինելու»,- նշել է Թրամփը՝ չնայած այն հանգամանքին, որ Իրանի ներկայացրած 10 կետանոց առաջարկում ընդգծվում է նման իրավունքի ճանաչման պահանջը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ արբանյակային տվյալները ցույց են տալիս, որ Իրանի միջուկային օբյեկտների վրա իրականացված հարվածներից հետո որևէ նյութ դուրս չի բերվել։ Խոսքը վերաբերում է 2025 թվականի հունիսին Իրանի երեք միջուկային օբյեկտների ռմբակոծությանը, որից հետո ավարտվեց Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա հակամարտությունը։

Թրամփը նաև հայտարարել է, որ, ամերիկյան գնահատականներով, Իրանում տեղի է ունեցել «շատ արդյունավետ ռեժիմի փոփոխություն»։

Նա հավելել է, որ Իրանի նկատմամբ սահմանված մաքսատուրքերը և պատժամիջոցները կթուլացվեն։

Ավելի վաղ ԱՄՆ-ը Իրանին ներկայացրել էր 15 կետից բաղկացած առաջարկ, ինչին ի պատասխան Թեհրանը ներկայացրել էր իր 10 կետանոց տարբերակը։ «Այդ 15 կետերից շատերի շուրջ արդեն կա համաձայնություն»,- նշել է Թրամփը։

The post Իրանում ուրանի հարստացում չի լինի, ԱՄՆ-ն կվերահսկի միջուկային գործընթացները. Թրամփ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса