Добавить новость
ru24.net
World News in Armenian
Апрель
2026
1 2 3 4 5 6 7 8 9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Նոր ապօրինի որոշում են հնարել՝ վարորդները պետք է զբաղվեն նաև հսկողությամբ. հերթական քաոտիկ վիճակն են ստեղծում. Վարդանյան

0

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, քաղաքապետարանի վերջին գործակարգավարական նիստում Տիգրան Ավինյանը նշեց, որ հանրային տրանսպորտի վարորդները պետք է մասնակցեն ուղեվարձի հավաքագրմանը՝ հիմնավորելով, որ արդար չէ, երբ նրանք աշխատավարձ են ստանում, սակայն չեն ներգրավվում այդ գործընթացում։ Սակայն վարորդների այդ գործընթացում ներգրավվելուց հետո հանրային տրանսպորտում կրկին սրվել են նախկինում արձանագրված խնդիրները՝ վարորդների և ուղևորների միջև վիճաբանություններ, լարված իրավիճակներ և այլ խոչընդոտներ։

Որքանո՞վ է վարորդի աշխատանքային պարտականություններից բխում ուղեվարձի հավաքագրմանը մասնակցելը։

– Քանի որ քաղաքապետարանն անընդհատ քաոտիկ որոշումներ է կայացնում, անունն էլ դնում մեծ բարեփոխում, կարծում եմ, որ երևանցիներն արդեն շատ լավ պատկերացում կազմել են այդ «բարեփոխումների» մասին: Այն որոշումը, որի մասին խոսել է քաղաքապետը գործակարգավարական նիստի ժամանակ, ես չգիտեմ, թե ո՛ր իրավական ակտով է կարգավորվում, որովհետև վարորդների աշխատանքային պայմանագրի մեջ չկա նման կետ, որ իրենք պետք է վերահսկեն գումարների հավաքագրման գործընթացը: 

Վարորդի պարտականության մեջ մտնում է հանգիստ վիճակում ուղևորներին տեղափոխել Ա կետից Բ կետը: Այն տեսանյութերը, որոնք տեսնում ենք համացանցում, այն բողոքները, որ ստանում ենք ուղևորներից, տեսանելի է, որ մարդիկ լարված վիճակի մեջ են, վարորդները զայրացած են, իսկ դա հղի է բացասական հետևանքներով: Մենք առանց այն էլ ունենք հանրային տրանսպորտի մասնակցությամբ բավական մեծ թվով վթարներ, ունենք բավականին սարսափելի վիճակում գտնվող ճանապարհներ, որոնք ևս խոչընդոտում են նորմալ ու անվտանգ երթևեկությունը: 

Հիմա, երբ պարտավորություն է դրվում վարորդների վրա անմիջական մասնակիցը դառնալ այս գործընթացներին, որոնք իրականում չպետք է վերաբերեն վարորդին, որովհետև դա չի մտնում նրա գործառույթների մեջ, ունենում ենք մի պատկեր, երբ հանրային տրանսպորտով երթևեկող բոլոր մարդիկ գտնվում են լարված ու սթրեսային իրավիճակում: Իսկ այս ամենի պատասխանատուն քաղաքային իշխանությունն է, որն իրեն կարգել է ուղղակի հարկահավաքի դերում՝ իրեն վերագրելով միայն իրավունքներ ու չունենալով բացարձակ պատասխանատվություն երևացիների նկատմամբ: 

Իրենց «բարեփոխումը» ի՞նչ է տվել երևանցուն: Մենք ի սկզբանե ասում էինք, որ այն ձևով, ինչպես դուք ներդնում եք այս ծրագիրը, այն չի աշխատելու, էլ հնարեցին, որ պետք է լինեն հսկիչներ, մարդկանց ևս մեկ անգամ լարված վիճակի մեջ դրեցին, այսինքն՝ իրենց այս «բարեփոխման» շրջանակներում մենք տեսնում ենք քաոտիկ ֆիասկո, որը բոլոր ոլորտներում է: Գիտեք, սա ձեռագիր է, որ ոլորտին նայում ենք, բացի խնջույքների կազմակերպումից, այս իշխանության մոտ այս ձեռագիրն է, իսկ դրա համար վճարում է քաղաքացին իր առողջությամբ:

– Ինչո՞ւ քաղաքապետը կրկին նման հրահանգ իջեցրեց, որովհետև այն ժամանակ, երբ սկսվեց բոյկոտը ուղեվարձի թանկացման դեմ, նույն Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ բոյկոտն արդյունք չի տվել, քաղաքացիները կանոնավոր վճարում են նոր սակագինը:

– Այո-այո, շատ ճիշտ եք հիշում. խնդիրն այն է, որ քաղաքապետն ու հասարակությունը գտնվում են բացարձակապես տարբեր իրականությունների մեջ, քաղաքապետարանը մեզ նաև վստահեցնում է, թե մենք ինչ սինգապուրյան Երևան ունենք, ինչքան անտառներ ունենք, ուղղակի չենք հասկանում, որ այդ անտառների տերն ենք: Հիմա մենք չենք հասկանում, որ մենք այդ «բարեփոխված տրանսպորտի» տերն ենք: Երբ իրենք սկսել են իրենց ֆինանսական հոսքերը խոր ուսումնասիրել, տեսել են, որ բախվել են այն իրականության հետ, որի մասին մենք ի սկզբանե ասում էինք: 

Հիմա իրենք քաղում են ժողովրդի արդարացի բոյկոտի հետևանքները, բայց նոր ապօրինի որոշում են հնարել՝ վարորդները պետք է զբաղվեն նաև հսկողությամբ, մեկ դռնով աշխատեն: Սա բերելու է նրան, որ մարդիկ կանգառներում տրանսպորտին ավելի երկար են սպասելու, որովհետև միջակայքերը երկարելու են, մարդիկ էլ ավելի սթրեսային վիճակի մեջ են հայտնվելու՝ ունենալով աշխատանքից ուշանալու ու այլ բնույթի խնդիրներ, իսկ այս ամենի համար վճարելու են իրենց առողջությամբ: Փաստացի, մենք տեսնում ենք, որ քաղաքային իշխանությունը չի կարողանում կառավարել քաղաքը: Մենք ի սկզբանե էինք ասել, որ այս որոշման հետևանքով քաղաքապետարանը չի կարողանա հավաքագրել նույնիսկ այն հարյուր դրամը, որը մարդիկ նորմալ ու կանոնավոր վճարում էին: 

– Տիկի՛ն Վարդանյան, այս որոշմամբ ցանկալի արդյունքը ապահովելո՞ւ են, թե՞ ոչ:

– Դժվարանում եմ ասել, որովհետև մեր իրականության մեջ վաղուց հնարում են ինչ օրենք ուզում են: Նմանատիպ հնարովի օրենքով չապահովեցի՞ն Երևան քաղաքում ծառահատումները՝ ապօրինի ձևով ու առանց ՇՄԱԳ-ի: Քանի որ այս իշխանության մոտ օրենքները ձևավորվում են ըստ պահանջի, կարող է հիմա էլ մեկ այլ օրենք հնարեն ու ասեն, որ հետայսու պետք է այսպես լինի, որովհետև մենք ենք իշխանության ու «ինչքան ուզենք, այնքան կխփենք»: 

– Եթե ծառահատման պարագայում հնարավոր եղավ, բողոքի ալիք չբարձրացավ, կարծում եք նույնը լինելու է տրանսպորտի՞ մասով, թե, այնուամենայնիվ, այս դեպքում բողոքի ալիք կլինի:

– Ինձ մոտ տպավորություն է, որ ինչքան իրենք սեղմեն, այնքան հակազդեցությունը ավելի ուժեղ է լինելու: Երևանցին չէր ուզում նման քաղաքապետ ունենալ, ու նրա բոյկոտը հենց սրա դեմ է: Կարծում եմ, որ իրենք չեն կարողանալու հաղթել քաղաքացուն, ու քաղաքացին իր շահը տանելու է մինչև վերջ: Բախումներն են շատանալու, անհանդուրժողականությունը, ատելությունը, ու խորանալու մեր հասարակության պառակտումը, ինչը մեզ համար խիստ վատ է, որովհետև մենք տեսնում ենք ատելության ու պառակտման մթնոլորտի հետևանքները մեր ամենօրյա իրադարձությունների մեջ: 

Իշխանությունը պետք է միավորի բոլորին, մարդկանց համար բարեկեցիկ պայմաններ ստեղծի, հասկանա իր սխալներն ու դրանք շտկելու ճանապարհով գնա, մինչդեռ մենք տեսնում ենք ճիշտ հակառակը՝ անվերջ սթրեսային իրավիճակներ են ստեղծում՝ թե՛ խոսույթով, թե՛ արարքներով: Այս որոշումները բացարձակապես երևանցու լավագույն շահի մասին չեն:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Նոր ապօրինի որոշում են հնարել՝ վարորդները պետք է զբաղվեն նաև հսկողությամբ. հերթական քաոտիկ վիճակն են ստեղծում. Վարդանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса