Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ անգամ հարուցված քրեական վարույթի պայմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությունը շարունակում է մնալ տեղեկությունը տնօրինող մարմին
Դատարանը իրավաչափ է համարել Վարչական դատարանի այն եզրահանգումը, ըստ որի՝ ՆԳՆ-ն պարտավոր է ապահովել տեղեկատվության ազատության իրավունքը՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 51-րդ հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի և օրենքով սահմանված ժամկետներում տրամադրել պահանջված տեղեկությունները։