Միջոցառումը բացեց ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ ընդգծելով, որ «Cercle Gaulois»-ը խորհրդանշական վայր է, որտեղ միախառնվում են բարեկամությունը, մշակույթը և բազմազանությունը։ Իր ելույթում դեսպան Բալայանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության իրականացմանն աջակցած Ժերոմ Վրիգհեմին և ակումբի անդամ գործարար Անտոն Աքայանին՝ նշելով, որ նրանց ներդրումը վճռորոշ էր միջոցառման հաջողության համար։