Իրանն այսօր – Իրանի ու ԱՄՆ միջև բանակցությունները սկսվել են։ Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ Իսրայելն իր ռազմական գործողությունները սահմանափակել է Լիբանանի հարավով, և ԱՄՆ-ն էլ համաձայնել է ապասառեցնել Իրանի հաշիվները, ուստի որոշում է կայացվել այդ հարցերը մանրամասն քննարկելու ու վերջնականացնելու համար սկսել բանակցությունները։ Միաժամանակ ընդգծվում է, որ Իրանը շարունակում է Լիբանանում լիակատար հրադադար պահանջել։