Քրեական վարույթներով դատավարական ավարտների և վերականգնված գումարի աննախադեպ աճ. Արթուր Պողոսյանն ԱԺ-ում ներկայացրել է Քննչական կոմիտեի 2025-ի գործունեության մասին հաղորդումը
Արթուր Պողոսյանն անդրադառնալով դատավարական ավարտներով քրեական վարույթներին՝ նշել է, որ նախորդ տարվա համեմատ դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 2.825-ով կամ 23.8%-ով: Այսպիսով, ավարտված 41.761 քրեական վարույթից 14.650-ը՝ 15.533 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024 թվականին՝ 11.825 քրեական վարույթ` 12.805 անձի վերաբերյալ):