Միրզոյանն ու Լավրովը մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի արդիական հարցերի շուրջ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց, որի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցերի շուրջ՝ հայտնելով Երեւանի եւ Մոսկվայի միջեւ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման փոխադարձ պատրաստակամությունը:
Ռուսական կողմը կարեւորել է ամենաբարձր մակարդակով ստորագրված եռակողմ համաձայնագրերի կատարման աշխատանքների արագ վերսկսումը՝ ներառյալ բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցումը: