Добавить новость
ru24.net
Все новости
Март
2023

Դանդաղկոտության ազգային ողբերգությունը

0

Մոտ 10 օր է, ինչ շինարարական աշխատանքներ են սկսվել Հաղթանակի կամրջի վրա: Իսակովի պողոտայից կամուրջ մտնող առաջին գիծը փակ է երթեւեկության համար, ինչի հետեւանքով խցանումների «բուն» հանդիսացող այդ հատվածը առավոտյան ժամերին վերածվում է մղձավանջի՝ պարալիզացնելով երթևեկությունը նաեւ Ծիծեռնակաբերդի խճուղու վրա:

Ամեն առավոտ ժամը 07:45 անցնում եմ կամրջով եւ փակ հատվածում չեմ տեսնում ոչ մի շինարար, բանվոր կամ աշխատող տեխնիկա՝ այն դեպքում, երբ այդտեղ պետք է գիշեր-ցերեկ մի քանի տասնյակ մարդ աշխատեր, որպեսզի մարդկանց անհարմարություններ պատճառելը տեւեր ոչ թե մի քանի ամիս, այլ առավելագույնը մեկ-երկու շաբաթ:

Եվ սա եզակի դեպք չէ:

Հիշեք, թե քանի ամիս էին «շուշաթղթում» եւ ներկում Ազգային Ժողովի այգու պարիսպը: Իրեն հարգող որեւէ մայրաքաղաքում այդ աշխատանքները կավարտվեին մի քանի օրում, իսկ Մոսկվայում՝ 1-2 օրում:

Մոտ երկու տարի (!!!) տեւեց Մյասնիկյանի արձանի ետնամասի քարե ստելայի սալիկների փոփոխությունը: Ամեն օր երթեւեկում եմ այդտեղով ու կարող եմ վկայել, որ աշխատանքներում ներգրավված էր 1 (ՄԵԿ), երբեմն՝ 2 մարդ, որոնք աշխատում էին, մեղմ ասած, առանց ավելորդ շտապողականության:

Վերջերս կարմիր ժապավեն կտրելով բացված Փակ շուկայի գետնանցման վերանորոգումը եւս տեւեց մի քանի ամիս, այնինչ այդ աշխատանքները կարելի էր ավարտել մեկ ամսում՝ համապատասխան քանակի մասնագետների ներգրավման դեպքում:

Երեւանում ցանկացած բնակիչ կարող է բազմաթիվ այլ օրինակներ բերել:

Այս դանդաղկոտությունը ազգային ողբերգություն է, քանի որ ընդունելի է դարձել բոլորի համար՝ քաղաքային իշխանությունների, կապալառուների, բանվորների, քաղաքի բնակիչների: Հայաստանի վարչապետը չի դադարում կրկնել, որ «մենք փողի խնդիր չունենք»: Այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչն է խանգարում քաղաքային իշխանությանը լրացուցիչ գումարներ հատկացնել կապալառուներին, որպեսզի նրանք ներգրավվեն այն քանակի մարդկանց, որոնք անհրաժեշտ են մի քանի օր պահանջող աշխատանքներն անել հենց մի քանի օրում:

Կամ, օրինակ, այսօրվա իշխանությունները ընդդիմություն եղած ժամանակ շատ էին քննադատում այն ժամանակվա իշխանություններին՝ քաղաքային տրանսպորտի համար միասնական վճարային համակարգ ներդնելու անկարողության համար: Ղեկն այսօրվա իշխանությունների ձեռքում է արդեն 5 տարի, բայց այդ համակարգը շարունակում է անհասանելի երազանք մնալ Երեւանի բնակիչների համար:

Քանի որ հոդվածի սկզբում խոսք գնաց Հաղթանակի կամրջի մասին, առաջարկում եմ կանգնել կամրջի վրա եւ նայել ձորում կառուցվող բարձրահարկ շենքերի վրա, որոնք արդեն մասամբ փակում են Արարատ լեռան տեսարանը: Սա տեղի է ունենում բոլորիս աչքի առջեւ, բայց ոչ մի «ակտիվիստ» այդ մասին չի խոսում:

Թվում է, որ այս ամենը կապ չունի մեր անվտանգային մարտահրավերների հետ: Իսկ ես պնդում եմ, որ անմիջական կապ ունի: Կապ ունի նաեւ այն, որ Երեւանի խանութների մեծ մասը բացվում է 10-ին կամ 11:00-ին: Մենք ոչ մի տեղ չենք շտապում՝ այն դեպքում, երբ ժամանակ գրեթե չունենք:

Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Юлия Путинцева

Путинцева высказалась о переезде в Казахстан






Хабаровский край опустился до 73 места в рейтинге креативных регионов России

«Молодежная фашистская группировка» напала на подростка в Тбилиси

Галицкий чуть не загубил молодого таланта в «Краснодаре». Как же он ошибался!

Тело баскетболиста Тиммы доставили в Латвию, прощание состоится 27 декабря