ԱՄՆ-ն ձգտում է Էրդողանին զրկել իշխանությունից, ասել է թուրք գործիչը
«Ընտրություններից 80 օր առաջ ԱՄՆ-ի ծրագրերում նոր փուլ է սկսվել՝ տապալելու Արդարության եւ զարգացման կուսակցության կառավարությունը։ Առաջիկա ընտրություններում պետք է ընտրություն կատարվի Թուրքիայի եւ ԱՄՆ-ի իմպերիալիզմի միջեւ»,- ասել է նա ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։
«Հայրենիք» կուսակցության նախագահը հիշեցրել է, որ վերջին ամիսներին արեւմտյան լրատվամիջոցներում ակտիվորեն հրապարակվում են հոդվածներ, որոնք սուր քննադատության են ենթարկում Թուրքիայի ղեկավարի քաղաքականությունը։
Մեդիամաքսը հիշեցնում է, որ 2007թ. մարտին թուրք ազգայնական Դողու Փերինչեքը դատապարտվել էր Շվեյցարիայում՝ Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» անվանելու համար: