Ամերիկյան Microchip Technology-ն մասնաճյուղ կբացի Հայաստանում
0
Ամերիկյան միկրոէլեկտրոնիկա արտադրող Microchip Technology ընկերությունը, որի շուկայական արժեքը 45 միլիարդ ԱՄՆ դոլար է, մասնաճյուղ կբացի Հայաստանում։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, Հայաստանում ինժեներական թիմ ստեղծելու մասին Microchip Technology-ն 2 տարի առաջ պայմանավորվածություն է ձեռք բերել հայկական «Ինստիգեյթ» ընկերության հետ, որի միջոցով էլ իրականացվում է գործընթացը։
Microchip Technology Incorporated-ը խելացի, միացված եւ անվտանգ ներկառուցված կառավարման լուծումների առաջատար մատակարար է: Ընկերության լուծումները սպասարկում են ավելի քան 120,000 հաճախորդի արդյունաբերական, ավտոմոբիլային, սպառողական, օդատիեզերական եւ պաշտպանական, կապի եւ հաշվողական շուկաներում: Գլխամասային գրասենյակը Արիզոնայում է։