Добавить новость
ru24.net
Все новости
Март
2023

«Հայաստանը հարեւաններից տարածքային պահանջներ չունի»

0

ԱԺ-ից հայտնում են, որ Բահրեյնում ելույթ ունենալով Միջխորհրդարանական միության (IPU) վեհաժողովին, Ալեն Սիմոնյանն ասել է.

«Մեր միջազգային քաղաքականության անկյունաքարը բոլոր երկրների հետ խաղաղ հարաբերությունների պահպանումն է: Այնուամենայնիվ, մենք բախվում ենք բազմաթիվ սպառնալիքների: Հարավային Կովկասում լարվածությունը շարունակվում է: 2021 թվականի մայիսի 12-ից հարեւան Ադրբեջանը խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ապօրինաբար օկուպացրել է մոտ 150 քառակուսի կիլոմետր տարածք: Չնայած դժվարություններին՝ մեր նպատակն է համագործակցել  կայուն աշխարհ կառուցելու գործում»:

Խոսելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման մասին, Ալեն Սիմոնյանն ասել է, որ այն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է:

«Լեռնային Ղարաբաղում բնակվող շուրջ 120.000 էթնիկ հայ մնացել է առանց առաջին անհրաժեշտության ապրանքների եւ ծառայությունների: Նրանք զրկված են կենսական նշանակության դեղորայքից եւ բժշկական օգնությունից: Էլեկտրաէներգիայի եւ գազի մատակարարման խափանումները հանգեցրել են սարսափելի դժվարությունների: Վերջերս Ադրբեջանը կեղծ տեսանյութ էր հրապարակել, որտեղ իբր Հայաստանը զենք է մատակարարում Լեռնային Ղարաբաղին: Ցավոք, Ադրբեջանը չի սահմանափակվում ապատեղեկատվության տարածմամբ եւ վերը նկարագրված հետապնդումներով: Մարտի 5-ին Լեռնային Ղարաբաղի ոստիկանության երեք աշխատակից սպանվեց, եւս մեկը վիրավորվեց Ադրբեջանի հրամանով նախապես ծրագրված դարանակալման հետեւանքով», - պատմել է ԱԺ նախագահը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Рыбакина

Прямая трансляция стартового матча Елены Рыбакиной на турнире за миллион долларов






Названы победители региональной премии в области коммуникаций «Серебряный Лучник» – Сибирь

"Она сама хотела": цыгане украли 13-летнюю девочку прямо у школы

Школьник проглотил флешку с домашним заданием

В Новогиреево работает клуб многодетных семей