Ամփոփվել են «Լույս մուլտիտիեզերքի վերջում» թեստ-խաղի արդյունքները
Ամփոփվել են Մեդիամաքսի Quiz.mediamax.am հարթակում անցկացված «Լույս մուլտիտիեզերքի վերջում» թեստ-խաղի արդյունքները՝ նվիրված ապրիլի 1-ին կայանալիք Արմքոմեդիի նոր սթենդափին:
Թեստ-խաղն ունեցել է 828 գրանցված մասնակից, որոնցից 10-ը ճիշտ են պատասխանել բոլոր 10 հարցերին: Նրանց միջեւ անցկացվել է վիճակահանություն, ինչի արդյունքում 3 մասնակից Արմքոմեդիից կստանա 2-ական տոմս՝ ապրիլի 1-ին կայանալիք սթենդափի համար
Հաղթողներն են Վահագն Թանգամյանը, Վահե Հակոբյանը եւ Շահմիր Ջլավյանը:
Թեստ խաղն անցկացվել է մարտի 13-ից՝ ժամը 20:00-ից մինչեւ մարտի 15-ը՝ ժամը 20:00-ն, որի ընթացքում մասնակիցները պետք է պատասխանեին հարցերին եւ գրանցվեին։
Շնորհավորում ենք հաղթողներին եւ շնորհակալություն հայտնում բոլոր մասնակիցներին: