Добавить новость
ru24.net
Все новости
Март
2023

Երևանում դիմակավորված տղամարդիկ հարձակվել են կանանց վրա

0

Մարտի 14-ի գիշերը Ամիրյան-Զաքյան խաչմերուկում տասից ավելի տղամարդիկ՝ դեմքերը փակած, մահակներով հարձակվել են տրանս կնոջ վրա, գցել են նրան գետնին և ծեծել՝ Epress.am-ի հետ զրույցում պատմել է իրավապաշտպան Լիլիթ Մարտիրոսյանը։

Կինը ինչ-որ պահի փախել է և թաքնվել շենքերից մեկի շքամուտքում, ավելի ուշ՝ դիմել է տարածքում ծառայություն իրականացնող պարեկներին։ Մինչև նրանք հասել են դեպքի վայր, բռնարարները հասցրել են փախնել։

Մարտիրոսյանի խոսքով, բռնության ենթարկվածը դիմել է ոստիկանություն, անցել է նաև դատաբժշկական փորձաքննություն։ Նա պատմել է, որ հասցրել է տեսնել բռնարարներից մի քանիսի դեմքերը։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նույն օրը՝ դեպքից մոտ կես ժամ անց, ենթադրաբար տղամարդկանց այս նույն խումբը հարձակվել է Երևանի քաղաքապետարանի տարածքում գտնվող մեկ այլ տրանս կնոջ վրա։ Կնոջը ծեծի են ենթարկել և դիմել փախուստի։

Տուժողը մոտեցել է տարածքում գտնվող ոստիկաններին, նրանք շտապ օգնության մեքենա են կանչել։

«Վերջին ժամանակներում տրանս անձանց ծեծի ենթարկելու մի շարք դեպքեր են գրանցվել։ Մենք կարծում ենք, որ սա կարող է ուղղորդված, գուցե նաև կազմակերպված բնույթ կրել։ Միաժամանակ 10-ից ավելի դիմակավորված մարդիկ են եղել՝ ձեռքներին մահակներ, հարձակվել են երկու տրանս կնոջ վրա՝ տարբեր վայրերում, տարբեր ժամերի։

Երկու այլ տրանս կանայք՝ նախքան էս բռնությունները, Մաշտոցի պողոտայով քայլելիս են եղել, էտ տղաները վերևից եկել՝ բանդանաները դեմքներին կապած, ասել են՝ «արա, ոնց որ տրանսներ են, եկեք գնանք հետևներից»։ Տրանս կանայք հասցրել են ՍԱՍ սուպերմարկետում թաքնվել։ Էտ տղաները հետո իջել են Ամիրյանով դեպի Զաքյան, որտեղ և ծեծել են առաջին տրանս կնոջը․․․», – Epress.am-ին պատմել է իրավապաշտպանը։

Ովքե՞ր կարող էին լինել այս մարդիկ՝ ոչ նա, ոչ էլ տուժածները չգիտեն։ Մի քանի հոգու դեմքը տեսել են, բայց չեն ճանաչել։

Լիլիթ Մարտիրոսյանի ղեկավարած «Right Side» կազմակերպության իրավաբանները զբաղվում են այս գործով․ բռնության ենթարկված կանայք իրավապաշտպաններին երեկ են դիմել, այսօր դեպքի առթիվ նամակներ են ուղարկվել ոստիկանությանը, դատախազությանը, Քննչական Կոմիտեին և ՄԻՊ-ին։ Իրավապահներից դեռ արձագանք չկա։

The post Երևանում դիմակավորված տղամարդիկ հարձակվել են կանանց վրա first appeared on Epress.am.



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Монпелье (ATP). 2-й круг. Рублев сыграет с Юбэнксом, Бублик – с Кепфером, Оже-Альяссим – с Казо






Ни в коем случае не покупайте это масло: выявили опасную для здоровья продукцию

Андрей Воробьев: зарплаты успешных тренеров и спортсменов подняли в Подмосковье

«Проблема очень серьезная»: почему пенсии в России снизятся к 2047 году

Забайкалье ворвалось в ТОП-5 регионов России по перспективам трудоустройства