«Հայաստանն ակնկալում է իր դաշնակիցներից ակտիվ քայլեր ձեռնարկել»
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Արարատ Միրզոյանն ասել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը:
«Ցավոք, գործնականում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ չկա մի կետ, որ Ադրբեջանը չի խախտել՝ զինադադարի կանոնավոր խախտում, ՀՀ տարածքների օկուպացիա, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակում, հայ ռազմագերիների կալանավորում, տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը խոչընդոտում»,- նշել է նա։
Իր հերթին Սերգեյ Լավրովն ասել է, որ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումն առաջնահերթություն է:
«Կասկած չունենք, որ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին՝ ի շահ իրավիճակի կայունացման ապահովման եւ՛ տնտեսական ոլորտում, եւ՛ ռազմաքաղաքական ոլորտում, եւ՛ միջազգային իրավունքում»,- նշել է Սերգեյ Լավրովը։