Սամանթա Փաուէրը Փաշինյանին է փոխանցել Բայդենի նամակը
![Սամանթա Փաուէրը Փաշինյանին է փոխանցել Բայդենի նամակը](https://mediamax.am/datas/znews/thumb_/2023/09/1695653652_6813239.jpg)
Նամակում ասվում է.
«Հարգելի պարոն վարչապետ,
Ձեզ եւ Հայաստանի ժողովրդին հղում եմ իմ լավագույն մաղթանքներն Անկախության տոնի առթիվ։ Այս տարի, երբ նշում ենք այս վեհ առիթը, մենք նաեւ սգում եք Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի մահը։ Ես խնդրել եմ Սամանթա Փաուերին՝ իմ կաբինետի կարեւորագույն անդամներից մեկին, անձամբ Ձեզ փոխանցել Միացյալ Նահանգների եւ իմ վարչակազմի ուժեղ աջակցությունը Հայաստանի ձգտմանը դեպի արժանապատիվ եւ կայուն տարածաշրջանային խաղաղություն, որը կերաշխավորի ձեր սուվերենությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ ժողովրդավարությունը։
Հայաստանը ցույց է տվել իր հավատարմությունն այդ նպատակին՝ ներգրավվելով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում, ինչպես նաեւ իրականացնելով կարեւոր տնտեսական բարեփոխումներ, բարելավելով կառավարության հաշվետվողականությունը եւ ամրապնդելով ժողովրդավարական ինստիտուտները: Վստահեցնում եմ ձեզ, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Հայաստանին երկրում ժողովրդավարության ամրապնդման եւ ձեր հարեւանությամբ կայունություն հաստատելու ջանքերում։
Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել ձեր կառավարության հետ` հասցեագրելու վերջին բռնություններից բխող մարդասիրական կարիքները, որոնք տիկին Փաուերը Ձեզ հետ մանրամասն կքննարկի։ Մենք նաեւ կշարունակենք ամրապնդել մեր համագործակցությունն էներգետիկ դիվերսիֆիկացման, դիմակայունության եւ անվտանգության հարցերում, ինչպես ցույց են տվել մեր վերջին զորավարժությունները:
Հայաստանի հարուստ պատմությունն ամենուրեք ոգեշնչել է ազգերին եւ մարդկանց՝ ձգտելու ազատության եւ արդարության: Իսկ ամերիկահայ համայնքը շարունակում է ուժի աղբյուր մնալ իմ սեփական երկրում: Հույս ունեմ առաջիկա տարում շարունակել էլ ավելի խորացնել եւ ամրապնդել մեր պետությունների եւ ժողովուրդների միջեւ կապերը»։
Սամանթա Փաուերի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասել է.
«Այս պահին Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտման գործընթացը շարունակվում է, այն հենց հիմա տեղի է ունենում, և դա շատ ողբերգական փաստ է։ Մենք փորձում էինք միջազգային հանրությանը տեղեկացնել, որ այս էթնիկ զտումը տեղի է ունենալու, բայց, դժբախտաբար, մեզ չհաջողվեց այն կանխել։ Բայց այս իրավիճակը և լարվածությունը մեր տարածաշրջանում շարունակում է աճել, և այժմ շատ կարևոր է կոնկրետ քայլեր ձեռնարկել հետագա էսկալացիան և նույնիսկ ավելի մեծ խնդիրները կանխելու համար»։