Добавить новость
ru24.net
Все новости
Февраль
2024

Արմենուհի հորաքրոջ դասերն ու Նուբար Աֆեյանի կյանքի պատմությունը

0

Ներկայացնում ենք սինգապուրյան Straits Times պարբերականում հրապարակված Want to save the world? Ask the big, what-if questions, says Moderna co-founder Noubar Afeyan հոդվածի հայերեն թարգմանությունը:

Դոկտոր Նուբար Աֆեյանը մանկուց մինչեւ 20 տարեկանը քնում էր նույն ննջասենյակում, ինչ իր մեծ հորաքույր Արմենուհին, որը նրանից 70 տարով մեծ էր: Նրանք սենյակակիցներ էին Լիբանանում, որտեղ նա ծնվել էր, հետո Կանադայում, որտեղ գաղթել էր ընտանիքը։

Երեխաների մեծամասնությունը գոհ չէր լինի տարեց ազգականի հետ նույն սենյակը զբաղեցնել, բայց Նուբարը դեմ չէր:

- Ես կարող եմ Ձեզ հետ ժամերով խոսել նրա մասին, - ասում է ձեռներեցն ու գիտնականը:

- Նա խոսում էր հինգ լեզուներով, օրական մի գիրք էր կարդում. իրոք ուշագրավ անձնավորություն էր, անկասկած՝ իմ կյանքի ամենաազդեցիկ մարդը:

Նրանից էր Նուբարն իմացել իրենց հայկական արմատների եւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության սարսափների մասին, որի ժամանակ սպանվեցին Օսմանյան կայսրությունում ապրող 1,2 միլիոն հայ քրիստոնյաներ:

Մեծ հորաքույրը, որը մահացավ 101 տարեկանում, հպարտ կլիներ Նուբարի հաջողություններով։

61-ամյա դոկտոր Աֆեյանը «Flagship Pioneering»-ի՝ կենսատեխնոլոգիական ինկուբատորի հիմնադիրն ու գլխավոր գործադիր տնօրենն է. այն գյուտեր է անում, ստեղծում եւ ֆինանսավորում է բնական գիտությունների, առողջապահության եւ կայունության ոլորտներում աշխատող ընկերությունները:

Աֆեյանի ամենահայտնի ընկերությունը Moderna-ն է, որը նա համահիմնել է 2010 թվականին՝ ուսումնասիրելու, թե ինչպես է հնարավոր ինֆորմացիոն ՌՆԹ-ի (իՌՆԹ-ի) տեխնոլոգիան օգտագործել մի շարք հիվանդություններ բուժելու համար:

Moderna-ն առաջին ընկերություններից էր, որը ստեղծեց պատվաստանյութ, երբ Քովիդ-19-ը 2020 թվականին համակեց աշխարհը: Ընկերության Spikevax պատվաստանյութը օգտագործման թույլտվություն ստացավ ավելի քան 70 երկրներում եւ միլիոնավոր կյանքեր պաշտպանեց վարակից:

Հայ գործարարը Սինգապուրում էր 2023 թվականի նոյեմբերին՝ մասնակցելու «Bloomberg New Economy» ֆորումին։ Նա հայտարարեց նաեւ, որ «Flagship Pioneering»-ը Սինգապուրում գրասենյակ է բացում:

Մենք հանդիպել ենք նախաճաշելու «W Singapore–Sentosa Cove» հյուրանոցում: Հյուրանոցը հարցազրույցի համար մեզ հանգիստ անկյուն տրամադրեց «Վուբար»-ում:

Կենսատեխնոլոգիական միլիարդատերը («Ֆորբս»-ը նրա կարողությունը գնահատում է 1,2 միլիարդ ԱՄՆ դոլար (1,6 միլիարդ սինգպուրյան դոլար), հաճելի մարդ է՝ ջերմ, հանգստացնող ձայնով: Նրա պարզակենցաղ պահվածքում ոչ մի ակնարկ չկա այն մասին, որ նրա բիզնեսը գիտության առաջնագծին է:

«Միշտ հաճելի է տեսնել «Վուբար»-ի նման անուններ, քանի որ անունս Նուբար է», - կատակում է նա, երբ մենք նստում ենք:

Նա ընտրում է գրանոլա՝ կտրատած բանանով, իսկ ես՝ ֆրանսիական տոստ: Գրանոլան մատուցում են առանց գդալի։ «Փորձում են ինձ, որպեսզի տեսնեն՝ կկարողանա՞մ պատառաքաղով ուտել», - ժպտում է նա մատուցողուհուն:

Նա բավականին ծանոթ է Սինգապուրին, եղել է այստեղ երեք-չորս անգամ:

Ավելին՝ 2022 թվականի «Ֆայնենշլ Թայմզ»-ին տված հարցազրույցում նա Սինգապուրի հանգուցյալ հիմնադիր վարչապետ Լի Քուան Յուին անվանել էր իր համար առաջնորդի տիպար:

Պարոն Լին «մարմնավորում էր ապագայից դեպի ներկա մտածելու գաղափարը՝ ի տարբերություն ներկայից դեպի ապագա: Նա պետք է ստեղծեր տեսլական եւ համոզեր, որ այն հասանելի է», - ասել էր նա «Ֆայնենշլ Թայմզ»-ին:

Նա պատմում է, որ հանդիպել էր պարոն Լիին, երբ վերջինս 2009-ին այցելել էր Հայաստան, եւ երկարաժամկետ ռազմավարության եւ առաջնորդության մասին շատ բան սովորել «ձեռնարկատիրական առաջնորդից»:

Դոկտոր Աֆեյանին էլ կարելի է կանխագուշակ համարել:

«Flagship Pioneering»-ը, որը գտնվում է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում, 2000 թվականից ի վեր հիմնադրել է ավելի քան 100 ընկերություն, որոնցից 30-ը դարձել են հանրային:

Այն ստեղծում է այսպես կոչված «հարթակային» ընկերություններ: Դրանք խորապես ուսումնասիրում են որոշակի տեխնոլոգիա, օրինակ՝ գենային թերապիա կամ իՌՆԹ տեխնոլոգիա, այնուհետեւ պարզում են, թե ինչպես կարելի է դրանից արագ եւ վերարտադրվող ձեւով տարբեր դեղամիջոցներ պատրաստել:

Ներկայում «Flagship Pioneering»-ն ունի 40 հարթակային ընկերություններ, որոնցում աշխատում են ավելի քան 9 000 մարդիկ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են անտրոմոլեկուլային թերապիաները եւ բիոմիմիկայի վրա հիմնված դեղամիջոցները:

Այս ընկերությունները զարգացման տարբեր փուլերում են։

««Մոդեռնան» 7 000 աշխատակից ունի, իսկ մեր ամենափոքր ընկերությունը, որը հիմնվել է մի քանի օր առաջ, առայժմ երեքն ունի», - ասում է Նուբար Աֆեյանը, որը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) կենսաքիմիական ճարտարագիտության դոկտորի աստիճան ունի:

Ներգաղթյալի պատմություն

Բժիշկ Աֆեյանի հորական պապը Արեւմտյան Թուրքիայի Ադափազար քաղաքից էր, որն այդ ժամանակ մեծամասամբ բնակեցված էր հայերով:

Ցեղասպանության ժամանակ նրա պապը փախավ Բուլղարիա, որտեղ ծնվեց դոկտոր Աֆեյանի հայրը։

Երբ կոմունիստները եկան Բուլղարիա, Աֆեյանները կրկին տեղափոխվեցին, այս անգամ՝ Լիբանան, որն այն ժամանակ բարգավաճ եւ կոսմոպոլիտ երկիր էր՝ զգալի հայկական սփյուռքով եւ բազմաթիվ հայկական եկեղեցիներով ու դպրոցներով:

Դոկտոր Աֆեյանը ծնվել է Բեյրութում 1962 թվականին, եւ երեք որդիներից կրտսերն է: Նրա հայրը պլաստմասսա ներկրող գործարար էր, իսկ լիբանանահայ մայրը՝ դաշնակահարուհի, որը տանը դասեր էր տալիս։

Մեծ հորաքույր Արմենուհին այրի էր, որի միակ զավակը մահացել էր փոքր տարիքում, եւ նա իր կյանքը նվիրել էր իր ազգականներին:

Հայաստանի մասին Արմենուհու պատմությունները մեծ տպավորություն թողեցին Նուբարի վրա։

Անդրադառնալով ցեղասպանությանը՝ նա մտորում է. «Երբ հասկանում ես, որ շատ մոտ ես բնաջնջվելուն, դա քեզ մի տեսակ նպատակ է տալիս»։

Ես պատմում եմ նրան, որ «The Straits Times-ը (սինգապուրյան ամենօրյա անգլալեզու թերթը) հիմնադրել է հայազգի Քաչիկ Մոսեսը՝ դեռեւս 1845 թվականին:

Նա ուրախ է դա լսել եւ հավելում է, որ Սինգապուրի «Ռաֆլզ» հյուրանոցը նույնպես հայեր են հիմնել՝ Սարքիս եղբայրները: Դոկտոր Աֆեյանը այցելել է նաեւ Սինգապուրի հայկական եկեղեցին։

«Մեկ-մեկ բախվում եմ նման բաների», - ասում է նա: - «Մենք հիմա այնքան փոքր ազգ ենք, որ պարզապես լսել, որ նախկինում հայ մարդիկ ինչ-որ բաներ են արել, միշտ հաճելի է»:

Կատակում եմ, որ ամենահայտնի հայն, իհարկե, ամերիկյան «ռեալիթի հեռուստատեսության» աստղ Քիմ Քարդաշյանն է։

«Այս պահին նա, անկասկած, ամենատեսանելին է, ամենաշատ հետեւորդներ ունեցողը, այո», - ընդունում է նա ժպտալով:

1975 թվականին Լիբանանում քաղաքացիական պատերազմ սկսվեց։ «Մի քանի ժամը մեկ տագնապի ազդանշաններ էին հնչում, իջնում էինք նկուղ: Տեսանք՝ ինչպես է մեզանից մի թաղամաս այն կողմ գտնվող մի շենք ամբողջովին փլուզվում», - հիշում է նա:

«Այն ժամանակ չես գիտակցում, թե ինչպես է դա ազդում քեզ վրա, որովհետեւ երեխա ես, կարող ես ամեն ինչ տանել, բայց հետահայաց հասկանում ես, որ դա խոցելիության հետք է թողնում եւ ներգործում քո մտածողության վրա»։

Հայրը որոշեց տեղափոխել ընտանիքը։ Եվրոպան բնական ընտրություն կլիներ, բայց նա ցանկանում էր, որ իր որդիները մեծանան ավելի մեծ տարածք ունեցող երկրում: «Ոչ թե ֆիզիկական տարածք, այլ պարզապես տարածք՝ գործելու, աճելու եւ ձգտում ունենալու», - ասում է դոկտոր Աֆեյանը:

Նրա հայրը հասավ Մոնրեալ՝ Կանադայի ֆրանսախոս քաղաքը: 1975-ի օգոստոսին տեղափոխվեց ընտանիքը, այդ թվում՝ Արմենուհի հորաքույրը:

Մոնրեալում հայեր կային, բայց ոչ այնքան շատ, որքան Լիբանանում: Հայրը զբաղվեց փայտե կահույքի բիզնեսով, իսկ մայրը նոր ընկերներ ձեռք բերեց: Նուբարի պատանեկության տարիները ուրախ էին, ընտանեկան տոներ էլ էին լինում:

Ամենահիշվողը Մոնրեալի Օլիմպիական խաղերն էին, որոնք տեղի ունեցան նրա ժամանելուց մեկ տարի անց:

Ինչ-որ մեկն ասաց նրան, որ կանգնի մարզահրապարակների մոտ՝ հանդիպումների մեկնարկից անմիջապես առաջ, որովհետեւ լրագրողներն իրենց տոմսերը տալիս են երեխաներին։ «Ես այդ երեխաներից մեկն էի: Եղա բասկետբոլի, ֆուտբոլի եզրափակիչներում: Հրաշալի հիշողություն է»։

Դպրոցում նա մի դասարան բարձր նստեց, քանի որ Լիբանանի կրթական համակարգն ավելի պահանջկոտ էր: Ինքն ու ավագ եղբայրը զբաղվեցին գիտությամբ։ Եղբայրն այժմ տեսական ֆիզիկոս է եւ Կալիֆորնիայում խորհրդատվական ընկերություն է ղեկավարում: Միջնեկ եղբայրը զարգացրեց հոր կահույքի բիզնեսը եւ ապրում է Մոնրեալում:

ՄըքԳիլ համալսարանում քիմիական ճարտարագիտության ոլորտում գիտական կոչում ստանալուց հետո դոկտոր Աֆեյանը տեղափոխվեց ԱՄՆ՝ MIT-ում ասպիրանտուրա ընդունվելու համար: Նա ընտրեց այն ժամանակ նոր՝ կենսաքիմիական ճարտարագիտության ոլորտը եւ 24 տարեկանում դոկտորի կոչում ստացավ։

Պատահական հանդիպումը 1985-ին Դեյվիդ Փաքարդի հետ՝ «Հյուլեթ-Փաքարդ» տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերության համահիմնադրի հետ, ոգեշնչեց նրան սկսել իր ձեռնարկատիրական ուղին:

1989 թվականին նա հիմնադրեց «PerSeptive Biosystems»-ը՝ կենսատեխնոլոգիաներ հետազոտողների կողմից օգտագործվող գործիքներ պատրաստելու համար: 1998 թվականին այն վաճառվեց 360 միլիոն ԱՄՆ դոլարի գործարքի արդյունքում։

Նոր բիզնես մոդել

Ընդամենը 35-ին մոտ տարիքում նա ուներ նոր տեսակի ձեռնարկության տեսլական, որտեղ մի քանի ընկերություններ աշխատում են զուգահեռաբար եւ յուրաքանչյուրը պատասխանում է մեծ «ինչ կլինի, եթե» հարցերին, որոնք կարող են փոխել աշխարհը:

1999-ին նա եւ վենչուրային ներդրող ընկերը հիմնեցին մի ընկերություն, որը նա անվանեց «NewcoGen», որը «նոր ընկերությունների սերունդ» բառերի կրճատ ձեւն է:

«Բայց մարդիկ ինձ ասացին, որ անունը հիվանդություն է հիշեցնում: Ուստի մտածեցի, որ ավելի լավ է չօգտագործեմ այն: Անունը փոխվեց «Flagship Ventures»-ի, ավելի ուշ՝ «Flagship Pioneering»-ի»:

Նա նշում է, որ «սթարթափ» ընկերությունների մեծ մասը միանգամայն պատահականորեն են առաջանում: Գործընթացը սովորաբար սկսվում է բիզնես գաղափար ունեցող ձեռնարկատերից, որն այնուհետեւ օգտագործում է համալսարանների գիտությունը եւ վենչուրային կապիտալի խմբերի փողը, մինչեւ ինչ-որ բան կստեղծվի: «Սա բավականին հանկարծաստեղծ է, պատահաբար, հասկանո՞ւմ եք, պատահականության վրա հիմնված»:

Ավելի լավ չէ՞ր լինի, որ գործընթացն ավելի մտածված, պլանավորված ու կազմակերպված լիներ, մտածեց նա եւ «Flagship»-ը որդեգրեց իր ընկերությունների ստեղծման համակարգված գործընթացը:

Այն սկսվում է նրանից, երբ ինչ-որ մեկը համարձակ «ինչ կլինի, եթե» հարց է տալիս ապագայի վերաբերյալ:

«Մոդեռնա»-ի դեպքում հարցն այն էր, թե ի՞նչ կլինի, եթե հիվանդի սեփական բջիջներին հրահանգ տրվի արտադրել սպիտակուցներ, որոնք կարող են կանխել, բուժել հիվանդությունները կամ ապաքինել հիվանդին: Մեկ այլ «Flagship» ընկերությունում մեծ հարցն է, թե ինչ կլինի, եթե մարդկային բուժման համար ներկայում մշակվող տեխնոլոգիաները օգտագործվեն գյուղատնտեսության մեջ հեղափոխություն անելու համար:

Վարկածներն ու գաղափարները փորձարկվում են «ձեռնարկատեր գիտնականների» կողմից, իսկ խոստումնալից գաղափարները դառնում են «նախատիպ ընկերություններ» եւ ստանում համար։ Դրանք անցնում են վավերացման ավելի շատ փուլեր, եւ եթե հնարավոր լինի պատասխաններ գտնել «ինչ կլինի, եթե» հարցին, ապա նախատիպ ընկերությունը դառնում է նոր ընկերություն՝ «Flagship»-ից անուն եւ կապիտալ ստանալով:

Յուրաքանչյուր ընկերություն կենտրոնանում է սեփական պլատֆորմի մշակման վրա, որը տարիներ շարունակ կարեւոր նոր արտադրանք կտա: Իսկապես խոստումնալիցները ավելի շատ ներդրողներ են ձեռք բերում եւ գուցե դառնում հանրային:

Աֆեյանի աստղային «Մոդեռնա» ընկերությունը 2018 թվականին դարձավ հանրային եւ գնահատվեց 604 մլն ԱՄՆ դոլար:

2020 թվականի հունվարին ԱՄՆ կառավարությունը դիմեց «Մոդեռնա»-ին՝ տեսնելու, թե արդյոք այն կարող է աշխարհում տարածվող վիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել:

Ընկերությունը տարիներ շարունակ մշակում էր իր իՌՆԹ պլատֆորմը եւ արդեն փորձարկում էր իՌՆԹ պատվաստանյութերը, ի թիվս այլ բաների, ցիտոմեգալովիրուսի, Զիկա վիրուսի եւ շնչառական սինցիցիալ վիրուսի դեմ պայքարելու համար:

Օգտագործելով գենետիկական հաջորդականությունը, որը Չինաստանի գիտնականները տեղադրել էին առցանց 2020 թվականի հունվարի 11-ին, «Մոդեռնա»-ի գիտնականները մինչեւ փետրվարի 24-ը հանձնեցին Քովիդ-19-ի առաջին չափաբաժինները թեստավորման համար: Առաջին մարդկային փորձարկումը տեղի ունեցավ մարտի 16-ին, որից հետո պատվաստանյութը փորձարկվեց 30 000 կամավորների վրա։

2020թ. դեկտեմբերի 18-ին ԱՄՆ-ը թույլատրեց «Մոդեռնա»-ի պատվաստանյութը արտակարգ հանրային օգտագործման համար եւ դեկտեմբերի 21-ին այն սկսեց կիրառվել։

Սինգապուրում այն հաստատվեց օգտագործման համար 2021 թվականի փետրվարի 3-ին, ժամանեց փետրվարի 17-ին եւ շատ չանցած սկսեց կիրառվել: Մեկ այլ իՌՆԹ պատվաստանյութ՝ Pfizer-BioNTech-ից, այստեղ օգտագործվում էր 2020-ի դեկտեմբերի 30-ից:

Այդ շրջանը սթրեսային էր, բայց հուզիչ, ասում է դոկտոր Աֆեյանը, որը նախագահում է «Մոդեռնա»-ի խորհուրդը։ «Այնպիսի զգացողություն էր, որ սա ճակատամարտ է, պետք է հաղթես»:

Իր գագաթնակետին Spikevax-ը վերածեց «Մոդեռնա»-ն 60 միլիարդ դոլար արժողությամբ ընկերության։ Վաճառվեց ավելի քան 36 միլիարդ ԱՄՆ դոլարի պատվաստանյութ: Որքան երկա՞ր է արտադրվելու պատվաստանյութը հիմա, երբ Քովիդ-19-ը էնդեմիկ է դարձել: Աֆեյանն ասում է. «Առայժմ ակնկալում ենք, որ այն սեզոնային պատվաստանյութ կլինի»:

Նա շարունակում է ներգրավված լինել «Flagship»-ի բազմաթիվ զարգացող ընկերություններում եւ նրանցից մի քանիսի խորհրդում է: Նա նաեւ ձեռներեցություն եւ նորարարություն է դասավանդել MIT-ում եւ Հարվարդում:

Թվում է՝ նա շնչելու ժամանակ չունի, եւ ես հետաքրքրվում եմ, թե որն է նրան մղող ուժը:

Նրա մտորում է. հավանաբար կան «նուրբ, ենթագիտակցական դրդապատճառներ, այն է՝ բարի գործ անել, նպաստել, ազդեցություն ունենալ, հատուկ բան անելը»:

Բայց դեր են խաղացել նրա գաղթական արմատները:

«Ներգաղթյալ լինելու մեծ առավելությունն այն է, որ քո մտածելակերպով ի վերուստ ոչինչ չես ընդունում: Հասկանում ես, որ պետք է պայքարես հաջողության հասնելու համար, պետք է ինչ-որ բան ապացուցես, պետք է հարմարվես, եւ այդ հարմարվող մտածելակերպը հենց այն է, ինչ պետք է, պարզվում է, «սթարթափ» ձեռնարկություններ ստեղծելու, ձեռներեցության եւ նորարարության համար»:

Նա իրականում նորարարությունը սահմանում է որպես «ինտելեկտուալ ներգաղթ»:

«Իմ գործընկերների հետ մենք անընդհատ նոր տարածքներ ենք մտնում։ Եթե հարմարավետ զգայինք մեզ այնտեղ, որտեղ գտնվում ենք, ստիպված չէինք լինի նոր տեղեր գնալ: Բայց մեզ այդքան էլ հարմար չէ»:

Դոկտոր Աֆեյանը, որը 2008-ից ԱՄՆ քաղաքացի է, վերջին երկու տասնամյակներն այցելում է Հայաստանը՝ բարեգործական նպատակով։

2015 թվականին նա երկու հայրենակիցների հետ ստեղծեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը: Այն ամեն տարի 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ «Ավրորա մրցանակ» է շնորհում է նրանց, ովքեր վտանգում են իրենց կյանքը, առողջությունը կամ ազատությունը՝ ուրիշներին փրկելու համար:

Աֆեյանի կինը շվեդ ինժեներ է, որի հետ նա ծանոթացել է ԱՄՆ-ում կոնֆերանսի ժամանակ: Նրանք ապրում են Բոստոնում եւ ունեն չորս զավակ՝ «երեք աղջիկ, իսկ ամենափոքրը տղա է, որն ունի չորս մայր: Ես միշտ նշում եմ, որ եթե ունես երեք ավագ քույր, ուրեմն չորս մայր ունես: Այսպիսին է նրա կյանքը»:

Երեխաներից երեքն աշխատում են բիոտեխնոլոգիայի ոլորտում, իսկ չորրորդը «Ավրորա»-ի գործադիր տնօրենն է:

«Flagship»-ի աշխատակիցը հիշեցնում է, որ մոտեցել է Աֆեյանի հաջորդ հանդիպման ժամը: Զրույցի ավարտին նա ինձ ասում է, որ ընկերության անվան մեջ «Pioneering» բառը նշանակալի է:

«Եթե ռահվիրա ես, նախաձեռնող, ուրեմն մշտապես գաղթում ես, շարժվում ես, տեղափոխվում, եւ դա դարձել է մեր ընկերության պատմությունը», - ասում է նա:

«Չի կարելի, ինչպես ասում են, «հանգիստ վայելել դափնիները»: Չենք կարող ասել. ստեղծեցինք «Մոդեռնա»-ն, հիմա կանենք սա եւ սա: Պետք է շարունակել սովորել, կրկին հեղինակություն վաստակել: Եվ դա, իմ կարծիքով, հիանալի բան է, քանի որ մնում ես հնարամիտ, մրցունակ, ստեղծագործ եւ խոնարհ»:

Որակներ, որոնք, ըստ էության, բնութագրում են նրան։

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Moscow.media
Частные объявления сегодня

Rss.plus

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Более 12 тысяч жителей Москвы и Московской области получают повышенную пенсию за работу в сельском хозяйстве

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: С 1 августа Соцфонд увеличит страховые пенсии россиян

Начальник Главного управления вневедомственной охраны Росгвардии вручил ключи от автомобиля многодетному отцу-росгвардейцу

Более 40 тысяч семей в Москве и области получают ежемесячные выплаты из средств материнского капитала

Дольче вита с выгодой в Fish Point Family Resort

Смириться нельзя выздороветь. Как живут и справляются с трудностями люди, перенесшие инсульт

Saint Laurent pre-fall 2024

Как студенты РГИСИ гастролировали в Бурятии и собирали залы со зрителями всех возрастов: от мала до велика - Театр, Культура и Концерт, Россия и Дети

Kim Cattrall says she won’t return to ‘Sex and the City’ sequel’s third season

Kamala Harris’s Record on Israel Raises Questions About Support for Jewish State if Elected US President

IWF signs off “state-of-the-art” training facilities for the Paris 2024 Olympics

Why you should buy physical copies of your favorite books

Каршеринг BelkaCar открыл новые зоны в регионах ближнего Подмосковья

Более 40 тысяч семей в Москве и области получают ежемесячные выплаты из средств материнского капитала

Belgee откроет в России 120 дилерских центров до конца 2024 года

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

A Google Doodle animator is my new favorite Elden Ring lore theorist thanks to this cartoon retelling of Shadow of the Erdtree set to a Taylor Swift song

Activision secretly experimented on 50% of Call of Duty players by 'decreasing' skill-based matchmaking, and determined players like SBMM even if they don't know it

Гайд по регистрации, установке и входу в Throne and Liberty для игроков из России и СНГ

Arena Breakout празднует 1 годовщину новой картой, игровым режимом и наградами

Калинка моя: автокросс в Калининце

Врачи провели уникальную операцию и извлекли пулю из брюшной стенки новорожденного

Международные морские перевозки

Чемпионаты Росгвардии по служебному биатлону и легкоатлетическому кроссу завершились во Владимире

Песков назвал отвратительными ряд моментов открытия Олимпиады в Париже

Столичные росгвардейцы задержали мужчину, подозреваемого в грабеже

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Более 12 тысяч жителей Москвы и Московской области получают повышенную пенсию за работу в сельском хозяйстве

Метеоролог Шувалов рассказал о погоде в Москве в первые дни августа

Хинштейн: В МВД взяли под контроль дело о нападении на полицейского у «Лужников»

Врачи провели уникальную операцию и извлекли пулю из брюшной стенки новорожденного

Школьники из Долгопрудного победили на Международной олимпиаде по физике в Иране

Рублёв пробился в полуфинал турнира ATP в Умаге

Новак Джокович провёл первую тренировку на олимпийских кортах в Париже

Россиянка Мирра Андреева завоевала первый титул WTA в карьере

Уроженка Москвы Рыбакина объяснила, почему снялась с Олимпиады

Фильм «Пираты галактики Барракуда» презентовали на «Таврида.АРТ»

Хинштейн: В МВД взяли под контроль дело о нападении на полицейского у «Лужников»

«Факел» проиграл «Акрону» в первом поединке на воронежском стадионе

Сбежавшего из Израиля в РФ подростка-вундеркинда нашли в отеле рядом со Внуково

Музыкальные новости

Интервью Вадима Самойлова об «Агате Кристи», «Полуостровах» и новом альбоме

В Москве состоялся фестиваль «ДэнсхелпФест»

Обложка песни. Обложки альбомов песен. Сделать обложку для песни.

Обложка песни. Обложки альбомов песен. Сделать обложку для песни.

Международные морские перевозки

Там, где Клин шумит: куда отправиться в короткое путешествие недалеко от Москвы

Чемпионаты Росгвардии по служебному биатлону и легкоатлетическому кроссу завершились во Владимире

Калинка моя: автокросс в Калининце

Путин исключил губернатора Новосибирской области Андрея Травникова из состава президиума Госсовета

Адвокат Алсу Крючков не увидел перспектив сохранения брака певицы с Абрамовым

Адвокат Добровинский: Абрамов не запрещал Алсу пользоваться квартирой в Москве

Обложка песни. Обложки альбомов песен. Сделать обложку для песни.

Калинка моя: автокросс в Калининце

СК: Серебряков частично признал вину и рассказал о подготовке покушения

Jetour представил в России новый кроссовер X50 за 2 млн рублей

В Москве строят новую дорогу, которая станет дублером Калужского шоссе

Эрдоган стал спешить на встречу с Асадом

Штаб-квартиру Роскосмоса предложили разместить в Амурской области

Остроумный ответ Путина на провокационный вопрос сорвал аплодисменты

Денис Проценко, Дарья Повереннова и Алексей Немов — о привычках, которые помогают им сохранять здоровье

Родившегося с пулей в животе ребенка спасли врачи в Подмосковье

Появилось видео из фитнеса в Москве, который заволокло опасным газом

Стопроцентная эффективность: что известно о препарате от ВИЧ-инфекции «Ленакапавир»

Врачи провели уникальную операцию и извлекли пулю из брюшной стенки новорожденного

"Победить невозможно". В Киеве заявили о большой проблеме из-за Зеленского

В Москве задержали сына миллиардера Мусы Бажаева за драку с полицией

Московское «Торпедо» обыграло «Енисей» в гостевом матче Первой лиги

Калинка моя: автокросс в Калининце

Чемпионаты Росгвардии по служебному биатлону и легкоатлетическому кроссу завершились во Владимире

Собянин: В «Коломенском» будет создано уникальное современное пространство

Собянин рассказал о благоустройстве парков в Москве

Мэр Москвы поздравил сотрудников центров госуслуг с профессиональным праздником

Работы на три года. Собянин рассказал, как изменится «Коломенское»

Жители Балашихи помогут сделать родной город чище

Прибыли с юга: какие животные появились в Москве из-за глобального потепления

Из-за глобального потепления в Москве появились новые животные

Лужнецкую набережную благоустроят

Врачи провели уникальную операцию и извлекли пулю из брюшной стенки новорожденного

Поймать сталкера: в Госдуме предложили сажать в тюрьму преследователей

Четырнадцатая экспозиция «Импульс. АРТ» открылась в Мытищах

Школьники из Долгопрудного победили на Международной олимпиаде по физике в Иране

Сергей Собянин. Неделя мэра

Погиб глава архангельской пожарной охраны Димитрий Охрименко

ТСД SAOTRON RT41 GUN: практичный, производительный, надёжный

Фестиваль военных духовых оркестров одновременно открылся в трех городах Поморья

Утром в Симферополе рейсовый автобус насмерть сбил пенсионерку

Выставка-признание «Человек. Писатель. Актер», к 95-летию со дня рождения В. М. Шукшина, писателя, кинорежиссера, сценариста, актера

К Международному дню тигра саранская телемачта «переоденется» в редкого хищника

Выставка исторической памяти «В гости к нашим далеким предкам» ко Дню Крещения Руси и Дню памяти равноапостольного Великого князя Владимира

Хинштейн: В МВД взяли под контроль дело о нападении на полицейского у «Лужников»

Врачи провели уникальную операцию и извлекли пулю из брюшной стенки новорожденного

«Факел» проиграл «Акрону» в первом поединке на воронежском стадионе

Школьники из Долгопрудного победили на Международной олимпиаде по физике в Иране

Спорт в России и мире

Новости спорта

Новости тенниса
Даниил Медведев

Теннисист Медведев уверенно прошел во второй круг на Олимпиаде в Париже