Добавить новость
ru24.net
Все новости
Апрель
2024

Ոստիկանությունը շարունակում է խոշտանգել․ տոտալ անպատժելիություն

0

Ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումնրի վրա ծախսվել են ահռելի ռեսուրսներ, բայց խորքային բարեփոխումներ տեղի չեն ունեցել:

The post Ոստիկանությունը շարունակում է խոշտանգել․ տոտալ անպատժելիություն first appeared on Epress.am.

Հայտարարություն

Թեև Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է ոլորտի խնդիրների ընկալման և դրանց շուրջ բարեփոխումների իրականացման պատրաստակամության մասին, քաղաքացիների նկատմամբ շարունակական և համակարգային բռնությունների դեպքերի արձանագրումները փաստում են այդ բարեփոխումների թերի և անարդյունավետ լինելու վերաբերյալ։ Ոստիկանական համակարգում ներդրված չէ «բռնության նկատմամբ զրո հանդուրժողականություն» սկզբունքը, որը պետք է հիմք հանդիսանա քաղաքացիների հետ ոստիկանության ծառայողների ցանկացած շփումներում։

Մասնավորապես, շարունակվում է բերման ենթարկված անձանց նկատմամբ բռնությունների, ինչպես նաև հոգեբանական ճնշումների, վիրավորանքների և մարդկային արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և խոշտանգումների այլ դրսևորումների պրակտիկան։ Վերջին շրջանում արձանագրվել են մեղադրյալների նկատմամբ բռնությունների աղաղակող դեպքեր, որոնց վերաբերյալ տեսանյութերը դարձել են նաև հանրության սեփականությունը։

Մասնավորապես, 2024 թ․ մարտի 21-ին Նարեկ Սամսոնյանի ձերբակալման կադրերից ակնհայտ է ոստիկանության մի խումբ ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրման և անձի արժանապատվությունը նվաստացնող գործողությունների կատարումը։ 

2024 թ․ ապրիլի 1-ին սոցիալական հարթակներում տարածված մեկ այլ տեսանյութում ոստիկանության ծառայողները բռնության գործադրմամբ և վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ հնչեցնելով, սպառնալով փորձում են բերման ենթարկված Վահե Նավոյանից կորզել տեղեկություններ։

տե՛ս Դասական խոշտանգում. Երևանի ոստիկանները էլի մարդ են ծեծել

Ընդ որում, ոստիկանության օպերատիվ ծառայողների այս գործողությունները կատարվում են ոստիկանության բաժնից դուրս՝ չեզոք տարածքում՝ նպատակ ունենալով կոծկել հանցագործության իրականացման փաստը ոստիկանության բաժնում։ Ավելին, անձին ոստիկանության բաժին անմիջապես արգելանքի վերցնելուց հետո չտանելը վտանգում է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների և անձի կարգավիճակից բխող ընթացակարգային երաշխիքների ապահովումը։

Երկար տարիներ են պահանջվել, որ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական բոլոր երաշխիքներն ապահովվեն անձին փաստացի ազատությունից զրկելու պահից, իսկ դրանց բացակայությամբ անձին ոստիկանության բաժնից դուրս այլ վայր տանելը, ազատությունից զրկելը ժամանակին չարձանագրելն ու ազատությունից զրկված անձի երաշխիքների չապահովումը լրջագույն հետընթաց է մարդու իրավունքների նվազագույն չափանիշներից։

Մտահոգիչ են տեղեկություններն այն մասին, որ մարտի 21-ին ոստիկանության Մասիս քաղաքի բաժին բերման էր ենթարկվել հղի կինը իր երեք անչափահաս երեխաների հետ, ովքեր ոստիկանության բաժանմունքում, այնուհետև նաև Քննչական կոմիտեում ենթարկվել են արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, երկար ժամանակ չի տրամադրվել սնունդ մանկահասակ երեխաներին և հղի կնոջը՝ հոգեբանական ծանր ապրումներ առաջացնելով նրանց մոտ։

Վերոգրյալ դեպքերը բացառապես հայտնի են դրանց մասին բարձրաձայնելու կամ տեսանյութերի առկայությամբ պայմանավորված։ Մինչդեռ, ոստիկանության ծառայողների կողմից բռնությունների վերաբերյալ արժանահավատ ահազանգերի քանակը մտահոգիչ կերպով շարունակում է աճել։

Ոստիկանության ծառայողների կողմից բռնություններն ու խոշտանգումները շարունակվում են տարիներ ի վեր տոտալ անպատժելիության պայմաններում։

Քննչական և դատախազական մարմինների կողմից ոստիկանության բռնությունների փաստերով չի իրականացվում արդյունավետ և բազմակողմանի քննություն՝ բռնություն գործադրողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։ Անհրաժեշտ է ապահովել  նաև բռնության գործադրման մեջ մեղադրվող ոստիկանների լիազորությունների կասեցումը քննության ողջ ընթացքում։

Նման օրինակներից է նաև 2022թ․ սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողների և հարազատների նկատմամբ թույլ տրված բռնությունների և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի վարույթը, որը ինչպես քննչական մարմինը, այնպես էլ դատախազությունը առանց արդյունավետ քննություն իրականացնելու փորձում էին կարճել՝ բացառելով ոստիկանության ծառայողների պատասխանատվությունը, ինչը հաստատվում է Հակակոռուպցիոն դատարանի որոշումներով։

Ոստիկանության ծառայողների կողմից մարդկանց նկատմամբ շարունակական և համակարգային բռնությունները ՀՀ կառավարության կողմից ոստիկանության համակարգում բարեփոխումների իրականացման քաղաքական կամքի բացակայության և շարունակական անգործության հետևանք են։ Ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումների վրա ծախսվել են ահռելի ռեսուրսներ՝ ուղղված համակարգի հաշվետվողականության և թափանցիկության ապահովմանը, հանրային վստահության բարձրացմանը, սակայն վերոգրյալ դեպքերը փաստում են, որ իրականացված գործողությունները մակերեսային են և խորքային բարեփոխումներ տեղի չի  ունեցել։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս պահանջում ենք ՀՀ վարչապետից և կառավարող քաղաքական ուժից․

— Իրականացնել իրական և արմատական բարեփոխումներ ՀՀ իրավապահ համակարգում՝ ոստիկանությունում, քննչական մարմիններում և դատախազությունում,
— Հեռացնել ոստիկանության և իրավապահ մյուս համակարգերից այն ծառայողներին, որոնք անցած տարիներին արատավորել են ծառայողի պատիվն ու արժանապատվությունը, կատարել կամ հանցակից են եղել մարդու իրավունքների անօրինական սահմանափակումներին և ոտնահարումներին, օրենսդրությամբ բացառել նրանց հետագա հնարավոր նշանակումը ոստիկանության և իրավապահ համակարգում,
— Արդյունավետ քննություն իրականացնել ոստիկանության ծառայողների կողմից բռնության յուրաքանչյուր դեպքով և պատասխանատվության ենթարկել բռնություններ կատարողներին և հանցակիցներին,
— Որդեգրել «զրո հանդուրժողականություն բռնության նկատմամբ» սկզբունքը ոստիկանության համակարգում,
— Ոստիկանության բոլոր բաժիններում տեղադրել տեսախցիկներ, որոնց տեսադաշտում կլինեն բոլոր այն տարածքները, որտեղ կարող են լինել բաժնում ցանկացած կարգավիճակով գտնվող քաղաքացիներ,
— Ներդնել և ապահովել խոշտանգումներից զերծ մնալու բացարձակ իրավունքի վերաբերյալ կրթական ծրագրերի դասավանդման արդյունավետությունը Ոստիկանության ակադեմիայում,
— Երաշխավորել ոստիկանության ծառայողների բարեվարքության գնահատումը, ինչպես նաև բռնության նկատմամբ վերաբերմունքի ստուգումը ինչպես պաշտոնի նշանակելիս, այնպես էլ շարունակական ատեստավորման շրջանակներում,
— Վերանայել ոստիկանության քրեական հետախուզության ծառայողների գնահատման չափանիշները՝ դրանցում ներառելով նախաքննությանը օրինական ապացույցներով աջակցելը և քննական հանձնարարությանը պատշաճ կատարումը:

Հայտարարարությունը ստորագրած կազմակերպությունները՝ Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների; Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ; Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն; Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ; Հանրային լրագրության ակումբ; Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ; Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն; Հելսինկյան ասոցիացիա; Իրազեկ քաղաքացիների միավորում; Իրավունքի կենտրոն; Ուղղակի ժողովրդավարություն; Կանանց ռեսուրսային կենտրոն; Խաղաղության երկխոսություն; «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն։

տե՛ս նաև

— Ոստիկանները դուխով ծեծում ու նվաստացնում էին տասնյակ մարդկանց
— Հիշո՞ւմ ես վզիցս բռնում, սիգարետ էիր առաջարկում. խոշտանգումների գործը՝ փակուղում
— Հայաստանը` ի դեմս սադիստ ոստիկանների, պարտվեց
— Խոշտանգողները Հայաստանում շարունակում են անպատիժ մնալ
— Խոշտանգումները՝ ուժային կառույցներում․ «Քննիչն ու դատախազը հո ինքն իր դեմ գործ չի՞ հարուցելու»
— Փաստաբանին ծեծելուց առաջ ոստիկանները հանել են տեսախցիկները
— Ծառայակիցները ստում են, հրամանատարը լռում, ամբաստանյալը «խոստովանել» է խոշտանգումներից հետո

The post Ոստիկանությունը շարունակում է խոշտանգել․ տոտալ անպատժելիություն first appeared on Epress.am.



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus



Обложка песни. Обложки альбомов песен. Сделать обложку для песни.

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: За полгода 14,9 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг

Отделение СФР по Москве и Московской области проактивно открыло свыше 32 тысяч СНИЛС новорожденным

Синоптики спрогнозировали тепло до +28 и грозы в Московском регионе 28 июля


«Норникель» внедрил решения на базе ИИ почти на всех производственных площадках

Elie Saab haute couture осень-зима 2024

С 29 июля по 4 августа — Неделя популяризации грудного вскармливания

Zuhair Murad haute couture FW-2024/25 (осень-зима 2024)


Meet Rayssa Leal: 16-year-old ‘Little Fairy’ of skateboarding hoping to go one better at Paris 2024 Olympics

Technology’s grip on modern life is pushing us down a dimly lit path of digital land mines

Meet Adam Peaty, British swimming hero and three-time Olympic champ returning for Paris 2024 after extended break

Meet Shelly-Ann Fraser-Pryce, Olympic legend and Netflix Sprint athlete chasing gold aged 37 at Paris 2024


Утро в Нёноксе...

Заброшенный дом загорелся в третий раз: жители просят ускорить снос

В Узбекистане завершили выпуск самой народной модели Шевроле

Штат консультантов 1C-практики «Борлас» вырос до 300 человек


Activision secretly experimented on 50% of Call of Duty players by 'decreasing' skill-based matchmaking, and determined players like SBMM even if they don't know it

Приключение-головоломка Arranger вышла на смартфоны и PC

Blizzard politely tells Hearthstone players their game isn't dead just because it's not getting a new cosmetic board this expansion

Гайд по регистрации, установке и входу в Throne and Liberty для игроков из России и СНГ


Касети для розсади: як вони допомагають


Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: За полгода 14,9 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг

Отделение СФР по Москве и Московской области проактивно открыло свыше 32 тысяч СНИЛС новорожденным

Вторая жизнь пальм и вещей в Angsana Velavaru

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие




Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие

Цена нового внедорожника Haval H9 в России стала известна.

РИА: защита обжаловала арест экс-гендиректора ВСК Минобороны Белкова

Отделение СФР по Москве и Московской области проактивно открыло свыше 32 тысяч СНИЛС новорожденным


Диетолог Русакова перечислила самые полезные и вредные для здоровья каши

Суд арестовал сына актера Сошальского по делу о наркотиках

МЧС завершило поисково-спасательные работы на месте схода поезда под Волгоградом

Бывший руководитель ЦСКА приговорен к 13 годам тюрьмы по делу о коррупции


Мирра Андреева выбыла с Олимпиады, проиграв полячке Магде Линетт

Мирра Андреева поднялась на девять строчек в рейтинге WTA

Россиянка Мирра Андреева завоевала первый титул WTA в карьере

Гауфф вышла в третий круг на дебютной для себя Олимпиаде


Диетолог Русакова перечислила самые полезные и вредные для здоровья каши

«Послание свободы»: глава МВД Франции прокомментировал церемонию открытия ОИ

КОГО НАЗНАЧИТ РОССИЯ ПРЕЗИДЕНТОМ В США: ДОНАЛЬДА ТРАМПА, КАМАЛУ ХАРРИС ЛИБО...? СЕНСАЦИОННЫЕ ВАЖНЫЕ ДАННЫЕ.

Врач Павличенко назвала признаки дефицита антиоксидантов в организме


Музыкальные новости

48-летняя балерина всея Руси Анастасия Волочкова объяснила причину своей худобы

Адвокат Абрамова опроверг информацию о запрете Алсу приходить домой

Метаморфозы Гарика Burito: музыканту устроили сюрприз в эфире «Юмор FM»

Экс-солист «Агаты Кристи» Самойлов не смог попасть в ноты в Красноярске



Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: За полгода 14,9 тысячи жителей Московского региона оформили страховую пенсию в автоматическом режиме на портале госуслуг

«Душевная» гастрономия от Waldorf Astoria Seychelles Platte Island

Вторая жизнь пальм и вещей в Angsana Velavaru

Отделение СФР по Москве и Московской области проактивно открыло свыше 32 тысяч СНИЛС новорожденным


«Норникель» внедрил решения на базе ИИ почти на всех производственных площадках

«Динамо» анонсировало матч с «Локо» в стиле одной из самых знаменитых миссий серии GTA

Хинштейн: МВД контролирует дело о драке сына Бажаева с полицейским в Москве

«Сбросить Сармат на извращенцев». Открытие Олимпиады шокировало Кремль: так Россию еще никто не оскорблял


Перевозка грузов рефконтейнерами

Три человека пострадали в ДТП на Новоарбатском мосту

Три человека пострадали в аварии на Новоарбатском мосту в столице

Что известно о столкновении поезда с КамАЗом в Волгоградской области


Александр Дюков: 90% установок на Омском НПЗ новые установки

Пентагон не стал комментировать заявление Путина об ответе на размещение ракет США в ФРГ

В мерах против милитаризации Германии Россия ставит на гиперзвук

Путин наградил орденом Почета однополчанина своего отца в годы Великой Отечественной войны Меркина





Врач Соломатина: обычную еду не заменить белковыми коктейлями

Врач Чернышова: при магнитных бурях могут появиться резкие перемены в настроении

Нервный импульс. Томские микрохирурги вернули 59-летнему жителю Германии эрекцию

Врач Кондрахин: приступ тахикардии поможет остановить прием валокордина


Зеленский заявил, что Киев начнет обсуждение вопросов территориальной целостности


Росгвардейцы обеспечили безопасность на футбольном матче «Динамо» - «Локомотив» в Москве

В ТРЦ «Ривьера» прошла развлекательная программа по мотивам «Команды МАТЧ»

Участники челленджа от Инго Экосистемы 4 раза обогнули земной шар

Росгвардейцы обеспечили безопасность на футбольном матче «Динамо» - «Локомотив» в Москве




Сергей Собянин. Главное за день

Собянин рассказал, как фестиваль «Лето в Москве. Сады и цветы» украсил город

Собянин: В Москву привезли свыше 500 тыс. растений на фестиваль «Лето в Москве. Сады и цветы»

Сергей Собянин рассказал о развитии района Марьина Роща


Ежемесячную денежную выплату получают более 1,6 млн пострадавших от радиации

В штабе общественной поддержки ЕР обсудили проекты сохранения прудов Москвы

Кажетта Ахметжанова отдыхает в Якутии и делится местами силы

Участники челленджа от Инго Экосистемы 4 раза обогнули земной шар


Врач Павличенко назвала признаки дефицита антиоксидантов в организме

Диетолог Русакова перечислила самые полезные и вредные для здоровья каши

Руководитель Департамента СМИ и рекламы Иван Шубин награжден орденом Дружбы

КОГО НАЗНАЧИТ РОССИЯ ПРЕЗИДЕНТОМ В США: ДОНАЛЬДА ТРАМПА, КАМАЛУ ХАРРИС ЛИБО...? СЕНСАЦИОННЫЕ ВАЖНЫЕ ДАННЫЕ.


Фестиваль военных духовых оркестров одновременно открылся в трех городах Поморья

В Архангельске завершился XII фестиваль духовых оркестров «Дирекцион-Норд»

Первые заморозки возможны в августе в России

Спасатели МЧС РФ нашли пропавшую под Архангельском двухлетнюю девочку


В Симферополе стартует выставка производителей домов ХВОЯ 2024

К Международному дню тигра саранская телемачта «переоденется» в редкого хищника

Выставка исторической памяти «В гости к нашим далеким предкам» ко Дню Крещения Руси и Дню памяти равноапостольного Великого князя Владимира

В Симферополе осужден местный житель, избивший посетителя кафе


Ангарский маньяк не выплатил более десяти миллионов рублей

Суд арестовал сына актера Сошальского по делу о наркотиках

«Послание свободы»: глава МВД Франции прокомментировал церемонию открытия ОИ

Wildberries передал домен учрежденной маркетплейсом и Russ «РВБ»












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Даниил Медведев

Даниил Медведев победил в первом круге олимпийского турнира по теннису






Экологическую экспедицию на берегу озера Селигер провели для детей из Мытищ

От сальмонелеза до ковида. Что помогло Лилии Захватовой победить массовое заражение

Wildberries передал домен учрежденной маркетплейсом и Russ «РВБ»

Дональда Трампа могут не допустить до президентства в США. Сенсационные важные данные! Что лучше для России и мира?