Добавить новость
ru24.net
Все новости
Май
2024

Երուսաղեմ, Երուսաղեմ, Երուսաղեմ…

0
Երուսաղեմ, Երուսաղեմ, Երուսաղեմ…

Մաս Ա

Այս պատմությունը երկար նախաբան ունի, իսկ վերջաբան՝ ոչ:

Եվ պատմության սկիզբը բնավ ես չեմ՝ 2007-ից Այդին Մորիկյանը տարված էր մարդկության պատմության ամենազարմանալի ու ամենաանհայտ երեք օրերով՝ Հիսուսի խաչելությունից մինչև նրա հարությունը: Իրականում՝ անհայտ, որովհետև անգամ Ավետարաններում համարյա ոչինչ այդ օրերի մասին չկա՝ կոնկրետ ի՞նչ է եղել Երուսաղեմում, Հիսուսի աշակերտներն ի՞նչ են արել ու ինչո՞վ են զբաղվել: Հայտնի է՝ Հիսուսն ի՞նչ է արել, իսկ մյուսնե՞րը: Պոնտացի Պիղատո՞սը: Հովսեփ Կայիափա՞ն: Բարրաբա՞ն: Մարիա՞մը: Մարիամ Մագթաղինեցի՞ն: Հովհաննե՞սը: Ընդհանրապես՝ ի՞նչ է կատարվել նիսան ամսին Զատկի տոներից հետո Երուսաղեմում՝ լիալուսնի ու Բեթղեհեմի աստղի տակ Ի՞նչ է կատարվել այն օրերին, երբ սկսվում էր մեր թվարկությունը, երբ գրված չէին Ավետարանները, երբ քրիստոնեությունը որպես այդպիսին գոյություն չուներ, երբ հրեաները խաչեցին Աստծո որդուն Այդին Մորիկյանը հավաքել էր հնարավոր բոլոր պատմական ու ժամանակակից աղբյուրները, ժամանակի ու մեր օրերի քարտեզները, կանոնիկ ու պարականոն Ավետարանները Ու նույնիսկ ապագա գրքի պլանն էր կազմել: Ես օգնում էի նրան գրքեր ու քարտեզներ, տեղեկություններ հավաքելու մեջ, հաճախ էինք խոսում այդ ժամանակներից՝ ի՞նչ ու ինչու՞ եղավ, ի՞նչ կարող էր լինել, եթե այս ու այն իրադարձությունը այլ ընթացք ունենար 2009-ին Այդինը հեռացավ Ինձ համար էլ անակնկալ՝ 2012-ին ես սկսեցի գրել այդ գիրքը: Ու գրել այնքան արագ, որ վախեցա: Նորմալ չէ, որ ամեն գիշեր սկսում ես գրել Հիսուսի, Աստվածամոր, Հուդայի, առաքյալների, Պիղատոսի, Կայիափայի, Բարրաբայի, Հերովդեսի, Մարիամի, մոգերի ու Կայիափայի վկաների մասին և երբեք չգիտես՝ թե հաջորդ բառն ի՞նչ ես գրելու, բայց գրում ես այն արագությամբ, որ նույնիսկ երկար բառերը կրճատում ես, որ հասցնես հաջորդ բառը գրել Ու ես դիմեցի ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի օգնությանը: Գնացի Վեհարան ու ամեն ինչ պատմեցի նրան, խնդրեցի որոշել՝ գրե՞մ, թե՞ ոչ: Ու բացատրել՝ ի՞նչ է ինձ հետ կատարվում: Առավելևս, որ ես Այդինի համար նյութեր հավաքում էի, բայց այդ նյութերից շատ քչերին էի տեղյակ, իմա՝ թեման իմը չէր ու որոշումը իմը չէր: Ցանկությունը իմը չէր: Վեհափառը շատ ուշադիր լսեց, մի քանի հարց տվեց ու ասաց՝ գրի, ավարտես՝ բեր, կկարդամ: Չգրել չի կարելի: Ու ես մի քանի ամսում ավարտեցի երեք օրերի պատմությունը՝ ՙԵս դուռն եմ՚ գիրքը, որը տպագրելուց հետո տարա Վեհափառին: Սրտատրոփ: Եվ միայն այդ ժամանակ Վեհափառն ինձ հարցրեց՝ իսկ դու Երուսաղեմում եղե՞լ ես: Չէի եղել: Ասաց՝ արի քեզ ուղարկեմ Երուսաղեմ, հիմա, երբ արդեն գրել ես, Երուսաղեմ գնալը քեզ չի խանգարի՝ կտեսնես, կհամեմատես գրածիդ հետ, կհասկանաս՝ ի՞նչ ես գրել ու ի՞նչ ես տեսնում: Գուցե օգնի, որ գիրքը շարունակվի: Բնականաբար՝ երջանիկ էի առաջարկից: Ու 2013-ի ապրիլի վերջին, մայիսի սկզբին ուխտավորների խմբի հետ ես հայտնվեցի սուրբ քաղաք Երուսաղեմում՝ իմ անանվանելի տագնապների ու անանվանելի սպասումների հետ: Քիչ է ասել՝ վախենում է՝ իսկ եթե ես գրել, նկարագրել ու պատմել եմ մի քաղաքի մասին, որ իրականում չկա: Կապ չունի, որ ես գրել եմ մեր թվարկության սկզբի մասին ու պարտադիր չէ, որ 2013-ի Երուսաղեմը այդ օրերին համապատասխանի: Կար ոգու ու ճշմարտության հարցը: Իսկ եթե ես ուղղակի ստե՞լ եմ: Կամ՝ ինձ են ստել Միով բանիվ՝ դժվար ուղևորություն էր:

***

Ուղիղ չվերթ Երևան-Թել Ավիվ 2013-ին չկար, ուխտավորների մեր խումբը ապրիլի 30-ին Երևանից ավտոբուսով մեկնեց Թբիլիսի, Թբիլիսիից ինքնաթիռով՝ Ստամբուլ, Ստամբուլից՝ Թել Ավիվ: Թել Ավիվից՝ ավտոբուսով Երուսաղեմ: Անհավատալի էր թվում, որ նույն օրը հասանք ու ՙՋեռուսալեմ Թաուեր՚ հյուրանոցում տեղավորվելուց հետո երեկոյան արդեն Սուրբ Հարության տաճարում էինք:   

Ես, որ երջանկություն եմ ունեցել Հռոմի սուրբ Պետրոսի տաճարը տեսնել, եղել եմ Փարիզի Աստվածամոր տաճարում, Դուվրի կրկնակի եկեղեցիում, Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում, Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարում, Ֆլորենցիայի մայր տաճարում, Մադրիդի, Բրյուսելի, Սոֆիայի, Կիևի, Սանկտ Պետերբուրգի արդեն թիվը կորցրել եմ՝ քանի՞ քաղաքի քանի՞ տաճարներում, Երուսաղեմի սուրբ Հարության տաճարի հետ ոչինչ համեմատել չեմ կարող: Պարզ պատճառով՝ սուրբ Հարության տաճարում կա այն, ինչ ուրիշ ոչ մի տեղ չկա ու չի կարող լինել՝ Կուվուկլան՝ Հիսուսի գերեզմանատեղին, Գողգոթան ու այն սրբության զգացողությունը, որ զգում ես մաշկովդ  

***

Երուսաղեմը Կանտը ասում էր՝ Cogito ergo sum` կասկածում ես, ուրեմն կաս: Որովհետև չէր եղել Երուսաղեմում: Այս քաղաքի համար չի ասված, այս քաղաքում կասկածներ չկան, այս քաղաքում եղել են ու կան միայն հայտնություններ: Չկա ու չի եղել հավատ, որովհետև նույնիսկ երբ սուրբ Հարության տաճարում պատարագ է, տաճարի դռներից դուրս ականջ է ծակում մոլլայի ազանը: Ու մարդիկ այդպես էլ ապրում են, որովհետև այս քաղաքում երեք կրոնների՝ հուդայականության, քրիստոնեության, իսլամի, սրբավայրեր են ու որևէ հավատացյալի չես կարող ասել՝ դու մի հավատա, հիմա իմ հավատալու ժամն է: Կամ՝ պատարագը: Այս քաղաքի պատմությունը ամբողջ աշխարհի պատմության հետ է շաղկապված: Ու այս քաղաքի փողոցներում քայլելը դարերի միջով քայլելու զգացողություն է առաջացնում: Երբեմն էլ՝ գլխապտույտ:

***

Մայիսի 1-ի չորեքշաբթին սկսում ենք Սրբոց Հակոբյանց մայրավանքում, որ գտնվում է Երուսաղեմի հայկական թաղամասում՝ Սիոն լեռան վրա: Մայրավանքը գտնված բառ է, ամենաճիշտ ու ամենատաք բառն է՝ եկեղեցու համար, գրադարանի, հրատարակչատան, թանգարանի, որ դեռ չի գործում, ու մարդկանց համար, որ ապրում են մայրավանքի տարածքում՝ հոգևորականներ, թե պարզապես հայեր, որ Երուսաղեմում այլ բնակավայր չունեն: Ու՝ տարիներով ապրում են սրբությունների կողքին, սրբությունների մեջ, բայց հաստատ չես ասի, որ զգում են, ասենք, սուրբ Հակոբոսի մասունքների ներկայությունը: Որովհետև ոչ մեկս կատարյալ չենք: Մայրավանքում ամփոփված են սուրբ Հակոբոսի գլուխը և սուրբ Հակոբոս Տեառնեղբոր մարմինը: Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ, որ սուրբ Հակոբոսի մարմինը, գլուխը սրով հատելուց հետո հայտնվել է Իսպանիայի ափերին և Իսպանիան նրա մարմինն ընդունելով՝ նրան ճանաչել է երկրի հովանավոր: Իսկ նրա գլուխը հողին է հանձնել Մարիամը, նույն ինքը՝ Հիսուսի մայրը: Սուրբ Հակոբոսը առաքյալ չի եղել, բայց Հիսուսի մերձավորներից առաջինն էր, որ գլխատվել է հռոմեացի զինվորի սրով՝ քրիստոնեություն քարոզելու մեղադրանքով: Նա առաջինն է հայտնվել Հիսուսի կողքին: Իսկ Հիսուսի եղբայր Հակոբոսի մասունքները հիմա մայրավանքի խորանի տակ են: Ու երկու Հակոբոսները այսօր այն անանց ու անկորնչելի արժեքներն են, որ պահպանում են հայ Երուսաղեմը: Իսկ հայ Երուսաղեմը, ու բոլորն այդ ասում են խորին ցավով, պակասում ու պակասում է: Պակասում է այնքան, որ դժվար է դառնում արդեն պահպանել հայկական ներկայությունը այն քաղաքում, ուր գրվել է քրիստոնեականն քաղաքակրթության այբուբենը: Խունկն ու մոմն այս քաղաքում կարող են մրցակցել միայն խաչի հետ: Որովհետև ժամանակակից քիստոնյաներս, ինչպես մեր բոլոր նախնիները, հավատը սկսում ենք ըմբռնել, երբ թարգմանում ենք նյութական, շոշափելի, տեսանելի, զգալի արժեքների: Մեզ համար այդպես ավելի հեշտ է, հասկանալի, պարզ ու, գուցե, իմաստավորված: Բայց Հիսուսը հաստատ չի խաչվել երկրային թագավորության համար, ու երբ նա ասում էր, որ իր թագավորությունը երկնքում է ու հետո պիտի գա, հրեաները նրան խաչեցին: Հրեաները նրան խաչեցին, որովհետև ուզում էին իրական ապացույցներ, ուզում էին իրենց իրական թագավորն ունենալ, ուզում էին անկախանալ Հռոմից ու կայսրություն ընդունում էին միայն սեփականը: Բայց եկել էր մեկը, որ ուզում էր հոգու թագավորություն հաստատել, որ քարոզում էր սեր, հավատ, կատարելություն ու ներդաշնակություն էր բերում, որ ոչ մեկին պետք չէր: Պետք չէր մեր թվարկության 33 թվականին ու պետք չէ հիմա, ահա թե ինչու խունկը, մոմն ու խաչը իմաստավորված աստվածային գոյությամբ ու զորութամբ, այսօր արաբները շահով վաճառում են աշխարհի չորս ծայրերից Երուսաղեմ եկող քրիստոնյաներին: Իսկ Հիսուսը շարունակում է նրանց հավատալ ու շարունակում է մնալ այն դուռը, որը բաց է: Բախիր, և՝ կստանաս:



Սրբոց Հակոբյանց մայրավանքի ճերմակ քարերը այսօր էլ մնացել են ճերմակ՝ անապատի բարկ արևի տակ, բայց տաճարի գմբեթը չկա: Տաճարն իր փառահեղ գմբեթը կորցրել է, երբ Երուսաղեմը թուրքերի տիրապետության տակ էր: Դարեր առաջ՝ երբ հերթական թուրք նվաճողը, որի անունը պատմությունը պահպանել է, բայց բոլորովին պետք չէ, որ հիշատակվի, հեռվից տեսնելով տաճարի գմբեթը՝ որոշում է նամազ անել ու միայն մոտենալուց հետո է հասկանում, որ ալլահին ուղղված աղոթքը հայկական եկեղեցուն է ուղղել: Թուրքը հրամայում է ավերել եկեղեցին: Եկեղեցին, իհարկե, չեն կարողանում քանդել, բայց գմբեթը ավերել հասցնում են: Ու որովհետև եկեղեցին արգելափակված էր հայերի առաջ, պատի մեջ կառուցում են երկու խորաններ, որ այսօր էլ կան: Ինչպես կան երկու կոչնակները՝ փայտե ու երկաթե: Ու երբ երկաթե կոչնակին զարկում ես, հայկական ամբողջ թաղամասը լսում է: Նույնիսկ 21-րդ դարի աղմուկի միջից: Որովհետև մարդիկ առանց հավատի ապրել չեն կարող, նույնիսկ եթե ընտելացել են հավատը ամփոփել խունկի, մոմի ու խաչի եռանկյունու մեջ:

Cogito ergo sum` ասում էր Կանտը, բայց նույնիսկ Կանտը չգիտեր, որ երբ կասկածում ես, ուրեմն չկաս:

***

Մայիսի 2-ին մենք նորից պատարագի ենք Սրբոց Հակոբյանց մայրավանքում, բայց խոստովանեմ ի սկզբանե՝ գողություն եմ արել: Ձիթենյաց այգում: Ամբողջ երեք ճյուղ, որովհետև ես մնում եմ բարբարոս, որ կարիք ունի քաղաքակրթության: Խոստովանեմ՝ մեղք եմ գործել, ու՝ չեմ զղջում, որովհետև մարդը մնում է սենտիմենտալ կենդանի, որ կարիք ունի խորհրդանիշների ու խաղալիքների: Սա իբրև սկիզբ: Ի շարունակումն ասեմ, որ այս օրը Երուսաղեմում ուղղակի հրաշալի էր: Առավոտյան Սրբոց Հակոբյանց տաճարում Ավագ հինգշաբթիի պատարագն էր, որին հաջորդեց ոտնլվայի արարողությունը: Հայ համայնքի անդամներից բացի ներկա էին աշխարհի չորս ծագերից հավաքված ուխտավորներ՝ իտալացիներ, անգլիացիներ, ռուսներ, վրացիներ, ուկրաինացիներ: Նրանց արձագանքը հայ պատարագին շատ հետաքրքիր էր, համենայն դեպս հավերժորեն շտապող օտարերկրացիները սկզբից մինչև վերջ ներկա էին բազմաժամյա պատարագին, նույնիսկ երգում էին, իհարկե, խաչակնքվում, ու դա գեղեցիկ էր:

Սքանչելին Հիսուսի Չարչարանաց հիշատակի թափորն էր, որ անցավ նրա երկրային վերջին օրերի ճանապարհով: Աշխարհի ամենաերկար ճանապարհն անցնում է Երուսաղեմի հայկական թաղամասով: Վանքը կոչվում է Հրեշտակապետաց, ու այդ վանքում առաջին արգելարանն է, որտեղ Հուդայի մատնությունից հետո արգելափակել էին անմեղ մարդուն, ում խաչելու էին: Իսկ խաչելուց առաջ, ըստ ավանդության, նրան ձաղկել են քահանայապետ Հովսեփ Կայիափայի հրամանով՝ հասցնելով մտրակի 39 հարված, ու այն կոճղը, որին կաթել է Հիսուսի արյունը՝ ծաղկել է: Ձիթենին այսօր էլ կա Հրեշտակապետաց վանքի բակում: Ու այդ ձիթենու պտուղների կորիզները ամենափնտրվածն են Երուսաղեմի բոլոր ձիթենիների պտուղներից՝ լինելով բուժիչ: Սուրբ լինում են նաև ծառերը, երբ մարդիկ ուզում են մեղքերը քավել: Սուրբ Փրկչի վանքում է Հիսուսի երկրորդ արգելարանը՝ Ձիթենյաց այգում, որը ևս Երուսաղեմի հայկական թաղամասում է: Ես անցա այդ ճանապարհը թափորի հետ, հետո նաև մենակ: Կիզիչ արևի տակ, քարե պարսպի սպիտակությունը թվում է հայելի, որտեղ դու տեսնում ես ոչ միայն ինքդ քեզ ու քո՝ քեզ անհայտ պատկերը, այլև տեսնում ես մարդկանց, ում չես ճանաչել, բայց ովքեր ապրել են այն կյանքը, որ իրենցից հետո ապրելու էինք բոլորս ու ամեն ինչ սկսվելու էր ընտրությունից: Մարդիկ ծնվում են մենակ ու մեռնում են մենակ, եթե հոգում Աստված չունեն: Նրանց ընտրության իրավունք տրվում է մեկ անգամ միայն, միայն մեկ անգամ ու հետո մնացած ամբողջ կյանքը, որ նրանցից ոմանք անվանում են նաև ճակատագիր, ապրվում է ըստ այդ ընտրության: Ու այնպես չէ, որ նրանք չեն սխալվում, նրանց տրված զղջումի ու ապաշխարանքի հնարավորությունը, սակայն, բնավ երաշխիք չէ, որ այլևս չեն սխալվելու: Ու հենց այդ պատճառով նրանք միշտ որոնելու են մեկին, որ մեղավոր է իրենց սխալների համար՝ առաջինը, երկրորդը՝ որ հասկանալու է իրենց, և երրորդը՝ որ ներելու է: Ներելու է ու սխալն ուղղելու հնարավորություն է տալու:



Երկրորդ խոստովանությունս՝ արդեն երրորդ օրը Երուսաղեմում արտաքին բոլոր դրսևորումների մեջ, որ պահպանել է պատմությունն իբրև նյութական արժեք, ես որոնում եմ ներքինը, ես որոնում եմ նրան, ով Ալֆան է ու Օմեգան: Այս բոլոր տաճարները, խորհրդանիշները, քարերն ու հիշատակները պատյանն են, իսկ ես որոնում եմ մարգարիտը խեցու մեջ, որ դեռ ավազահատիկ է: Որովհետև այն, ինչ կա, կա ու եղել է միշտ, բայց մենք հասկանում ենք միայն այն, ինչ ունենք մեր փորձով ու մեր գիտակցությամբ: Մեզնից ոմանք ունեն նաև այն, ինչ չկա երկրում, ինչ ունի միայն երկնային ծագում, բայց կամ չենք գիտակցում, կամ չգիտենք ինչ անել: Օդում ճախրում է հավերժությունը, ու մենք, որ ժամանակի պատանդներն ենք, ստեպ ստեպ հաղորդակցվում ենք հավերժությանը, բայց մնում ենք անտեղյակ: Ու Աստված ապրում է մենակ, որովհետև երբ մարդիկ կարող են Աստծուն խաչել, իսկ նա կարողանում է նրանց ներել, հավերժությունը այլևս ոչ թե ճախրում է օդում, այլ ապրում է մեր մեջ:

Խոստովանություն երրորդ՝ կյանքը զբաղմունքի փնտրտուք է, բայց շատ քչերն են որոնում ու առավելևս գտնում իրենց առաքելությունը:

Հայաստանից բերված գաթան հայտնվել էր մի սեղանի, որի շուրջ հայեր էին բոլոր այն երկրներից, որտեղ հայ կա: Գաթան շատ չէր, բայց հերիքեց բոլորին ու նրանց համար նշխար էր: Ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում այս իրողությունը, որ տեղ ուներ այսօրվա մեջ՝ 2013-ի մայիսի 3-ին Սիոն լեռան վրա, հայկական հարկի տակ: Ձիթենյաց այգու ճյուղը կանաչ է արդեն 2000 տարի ու դալար է մնալու, քանի կա ժամանակը:

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Մաս Ա

Այս պատմությունը երկար նախաբան ունի, իսկ վերջաբան՝ ոչ:

Եվ պատմության սկիզբը բնավ ես չեմ՝ 2007-ից Այդին Մորիկյանը տարված էր մարդկության պատմության ամենազարմանալի ու ամենաանհայտ երեք օրերով՝ Հիսուսի խաչելությունից մինչև նրա հարությունը: Իրականում՝ անհայտ, որովհետև անգամ Ավետարաններում համարյա ոչինչ այդ օրերի մասին չկա՝ կոնկրետ ի՞նչ է եղել Երուսաղեմում, Հիսուսի աշակերտներն ի՞նչ են արել ու ինչո՞վ են զբաղվել: Հայտնի է՝ Հիսուսն ի՞նչ է արել, իսկ մյուսնե՞րը: Պոնտացի Պիղատո՞սը: Հովսեփ Կայիափա՞ն: Բարրաբա՞ն: Մարիա՞մը: Մարիամ Մագթաղինեցի՞ն: Հովհաննե՞սը: Ընդհանրապես՝ ի՞նչ է կատարվել նիսան ամսին Զատկի տոներից հետո Երուսաղեմում՝ լիալուսնի ու Բեթղեհեմի աստղի տակ… Ի՞նչ է կատարվել այն օրերին, երբ սկսվում էր մեր թվարկությունը, երբ գրված չէին Ավետարանները, երբ քրիստոնեությունը որպես այդպիսին գոյություն չուներ, երբ հրեաները խաչեցին Աստծո որդուն… Այդին Մորիկյանը հավաքել էր հնարավոր բոլոր պատմական ու ժամանակակից աղբյուրները, ժամանակի ու մեր օրերի քարտեզները, կանոնիկ ու պարականոն Ավետարանները… Ու նույնիսկ ապագա գրքի պլանն էր կազմել: Ես օգնում էի նրան գրքեր ու քարտեզներ, տեղեկություններ հավաքելու մեջ, հաճախ էինք խոսում այդ ժամանակներից՝ ի՞նչ ու ինչու՞ եղավ, ի՞նչ կարող էր լինել, եթե այս ու այն իրադարձությունը այլ ընթացք ունենար… 2009-ին Այդինը հեռացավ… Ինձ համար էլ անակնկալ՝ 2012-ին ես սկսեցի գրել այդ գիրքը: Ու գրել այնքան արագ, որ… վախեցա: Նորմալ չէ, որ ամեն գիշեր սկսում ես գրել Հիսուսի, Աստվածամոր, Հուդայի, առաքյալների, Պիղատոսի, Կայիափայի, Բարրաբայի, Հերովդեսի, Մարիամի, մոգերի ու Կայիափայի վկաների մասին և երբեք չգիտես՝ թե հաջորդ բառն ի՞նչ ես գրելու, բայց գրում ես այն արագությամբ, որ նույնիսկ երկար բառերը կրճատում ես, որ հասցնես հաջորդ բառը գրել… Ու ես դիմեցի ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի օգնությանը: Գնացի Վեհարան ու ամեն ինչ պատմեցի նրան, խնդրեցի որոշել՝ գրե՞մ, թե՞ ոչ: Ու բացատրել՝ ի՞նչ է ինձ հետ կատարվում: Առավելևս, որ ես Այդինի համար նյութեր հավաքում էի, բայց այդ նյութերից շատ քչերին էի տեղյակ, իմա՝ թեման իմը չէր ու որոշումը իմը չէր: Ցանկությունը իմը չէր: Վեհափառը շատ ուշադիր լսեց, մի քանի հարց տվեց ու ասաց՝ գրի, ավարտես՝ բեր, կկարդամ: Չգրել չի կարելի: Ու ես մի քանի ամսում ավարտեցի երեք օրերի պատմությունը՝ ՙԵս դուռն եմ՚ գիրքը, որը տպագրելուց հետո տարա Վեհափառին: Սրտատրոփ: Եվ միայն այդ ժամանակ Վեհափառն ինձ հարցրեց՝ իսկ դու Երուսաղեմում եղե՞լ ես: Չէի եղել: Ասաց՝ արի քեզ ուղարկեմ Երուսաղեմ, հիմա, երբ արդեն գրել ես, Երուսաղեմ գնալը քեզ չի խանգարի՝ կտեսնես, կհամեմատես գրածիդ հետ, կհասկանաս՝ ի՞նչ ես գրել ու ի՞նչ ես տեսնում: Գուցե օգնի, որ գիրքը շարունակվի: Բնականաբար՝ երջանիկ էի առաջարկից: Ու 2013-ի ապրիլի վերջին, մայիսի սկզբին ուխտավորների խմբի հետ ես հայտնվեցի սուրբ քաղաք Երուսաղեմում՝ իմ անանվանելի տագնապների ու անանվանելի սպասումների հետ: Քիչ է ասել՝ վախենում է՝ իսկ եթե ես գրել, նկարագրել ու պատմել եմ մի քաղաքի մասին, որ իրականում չկա: Կապ չունի, որ ես գրել եմ մեր թվարկության սկզբի մասին ու պարտադիր չէ, որ 2013-ի Երուսաղեմը այդ օրերին համապատասխանի: Կար ոգու ու ճշմարտության հարցը: Իսկ եթե ես ուղղակի ստե՞լ եմ: Կամ՝ ինձ են ստել… Միով բանիվ՝ դժվար ուղևորություն էր:

***

Ուղիղ չվերթ Երևան-Թել Ավիվ 2013-ին չկար, ուխտավորների մեր խումբը ապրիլի 30-ին Երևանից ավտոբուսով մեկնեց Թբիլիսի, Թբիլիսիից ինքնաթիռով՝ Ստամբուլ, Ստամբուլից՝ Թել Ավիվ: Թել Ավիվից՝ ավտոբուսով Երուսաղեմ: Անհավատալի էր թվում, որ նույն օրը հասանք ու ՙՋեռուսալեմ Թաուեր՚ հյուրանոցում տեղավորվելուց հետո երեկոյան արդեն Սուրբ Հարության տաճարում էինք:   

…Ես, որ երջանկություն եմ ունեցել Հռոմի սուրբ Պետրոսի տաճարը տեսնել, եղել եմ Փարիզի Աստվածամոր տաճարում, Դուվրի կրկնակի եկեղեցիում, Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում, Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարում, Ֆլորենցիայի մայր տաճարում, Մադրիդի, Բրյուսելի, Սոֆիայի, Կիևի, Սանկտ Պետերբուրգի… արդեն թիվը կորցրել եմ՝ քանի՞ քաղաքի քանի՞ տաճարներում, Երուսաղեմի սուրբ Հարության տաճարի հետ ոչինչ համեմատել չեմ կարող: Պարզ պատճառով՝ սուրբ Հարության տաճարում կա այն, ինչ ուրիշ ոչ մի տեղ չկա ու չի կարող լինել՝ Կուվուկլան՝ Հիսուսի գերեզմանատեղին, Գողգոթան ու այն սրբության զգացողությունը, որ զգում ես մաշկովդ…  

***

Երուսաղեմը… Կանտը ասում էր՝ Cogito ergo sum` կասկածում ես, ուրեմն կաս: Որովհետև չէր եղել Երուսաղեմում: Այս քաղաքի համար չի ասված, այս քաղաքում կասկածներ չկան, այս քաղաքում եղել են ու կան միայն հայտնություններ: Չկա ու չի եղել հավատ, որովհետև նույնիսկ երբ սուրբ Հարության տաճարում պատարագ է, տաճարի դռներից դուրս ականջ է ծակում մոլլայի ազանը: Ու մարդիկ այդպես էլ ապրում են, որովհետև այս քաղաքում երեք կրոնների՝ հուդայականության, քրիստոնեության, իսլամի, սրբավայրեր են ու որևէ հավատացյալի չես կարող ասել՝ դու մի հավատա, հիմա իմ հավատալու ժամն է: Կամ՝ պատարագը: Այս քաղաքի պատմությունը ամբողջ աշխարհի պատմության հետ է շաղկապված: Ու այս քաղաքի փողոցներում քայլելը դարերի միջով քայլելու զգացողություն է առաջացնում: Երբեմն էլ՝ գլխապտույտ:

***

Մայիսի 1-ի չորեքշաբթին սկսում ենք Սրբոց Հակոբյանց մայրավանքում, որ գտնվում է Երուսաղեմի հայկական թաղամասում՝ Սիոն լեռան վրա: Մայրավանքը գտնված բառ է, ամենաճիշտ ու ամենատաք բառն է՝ եկեղեցու համար, գրադարանի, հրատարակչատան, թանգարանի, որ դեռ չի գործում, ու մարդկանց համար, որ ապրում են մայրավանքի տարածքում՝ հոգևորականներ, թե պարզապես հայեր, որ Երուսաղեմում այլ բնակավայր չունեն: Ու՝ տարիներով ապրում են սրբությունների կողքին, սրբությունների մեջ, բայց հաստատ չես ասի, որ զգում են, ասենք, սուրբ Հակոբոսի մասունքների ներկայությունը: Որովհետև ոչ մեկս կատարյալ չենք: Մայրավանքում ամփոփված են սուրբ Հակոբոսի գլուխը և սուրբ Հակոբոս Տեառնեղբոր մարմինը: Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ, որ սուրբ Հակոբոսի մարմինը, գլուխը սրով հատելուց հետո հայտնվել է Իսպանիայի ափերին և Իսպանիան նրա մարմինն ընդունելով՝ նրան ճանաչել է երկրի հովանավոր: Իսկ նրա գլուխը հողին է հանձնել Մարիամը, նույն ինքը՝ Հիսուսի մայրը: Սուրբ Հակոբոսը առաքյալ չի եղել, բայց Հիսուսի մերձավորներից առաջինն էր, որ գլխատվել է հռոմեացի զինվորի սրով՝ քրիստոնեություն քարոզելու մեղադրանքով: Նա առաջինն է հայտնվել Հիսուսի կողքին: Իսկ Հիսուսի եղբայր Հակոբոսի մասունքները հիմա մայրավանքի խորանի տակ են: Ու երկու Հակոբոսները այսօր այն անանց ու անկորնչելի արժեքներն են, որ պահպանում են հայ Երուսաղեմը: Իսկ հայ Երուսաղեմը, ու բոլորն այդ ասում են խորին ցավով, պակասում ու պակասում է: Պակասում է այնքան, որ դժվար է դառնում արդեն պահպանել հայկական ներկայությունը այն քաղաքում, ուր գրվել է քրիստոնեականն քաղաքակրթության այբուբենը: Խունկն ու մոմն այս քաղաքում կարող են մրցակցել միայն խաչի հետ: Որովհետև ժամանակակից քիստոնյաներս, ինչպես մեր բոլոր նախնիները, հավատը սկսում ենք ըմբռնել, երբ թարգմանում ենք նյութական, շոշափելի, տեսանելի, զգալի արժեքների: Մեզ համար այդպես ավելի հեշտ է, հասկանալի, պարզ ու, գուցե, իմաստավորված: Բայց Հիսուսը հաստատ չի խաչվել երկրային թագավորության համար, ու երբ նա ասում էր, որ իր թագավորությունը երկնքում է ու հետո պիտի գա, հրեաները նրան խաչեցին: Հրեաները նրան խաչեցին, որովհետև ուզում էին իրական ապացույցներ, ուզում էին իրենց իրական թագավորն ունենալ, ուզում էին անկախանալ Հռոմից ու կայսրություն ընդունում էին միայն սեփականը: Բայց եկել էր մեկը, որ ուզում էր հոգու թագավորություն հաստատել, որ քարոզում էր սեր, հավատ, կատարելություն ու ներդաշնակություն էր բերում, որ ոչ մեկին պետք չէր: Պետք չէր մեր թվարկության 33 թվականին ու պետք չէ հիմա, ահա թե ինչու խունկը, մոմն ու խաչը իմաստավորված աստվածային գոյությամբ ու զորութամբ, այսօր արաբները շահով վաճառում են աշխարհի չորս ծայրերից Երուսաղեմ եկող քրիստոնյաներին: Իսկ Հիսուսը շարունակում է նրանց հավատալ ու շարունակում է մնալ այն դուռը, որը բաց է: Բախիր, և՝ կստանաս:



Սրբոց Հակոբյանց մայրավանքի ճերմակ քարերը այսօր էլ մնացել են ճերմակ՝ անապատի բարկ արևի տակ, բայց տաճարի գմբեթը չկա: Տաճարն իր փառահեղ գմբեթը կորցրել է, երբ Երուսաղեմը թուրքերի տիրապետության տակ էր: Դարեր առաջ՝ երբ հերթական թուրք նվաճողը, որի անունը պատմությունը պահպանել է, բայց բոլորովին պետք չէ, որ հիշատակվի, հեռվից տեսնելով տաճարի գմբեթը՝ որոշում է նամազ անել ու միայն մոտենալուց հետո է հասկանում, որ ալլահին ուղղված աղոթքը հայկական եկեղեցուն է ուղղել: Թուրքը հրամայում է ավերել եկեղեցին: Եկեղեցին, իհարկե, չեն կարողանում քանդել, բայց գմբեթը ավերել հասցնում են: Ու որովհետև եկեղեցին արգելափակված էր հայերի առաջ, պատի մեջ կառուցում են երկու խորաններ, որ այսօր էլ կան: Ինչպես կան երկու կոչնակները՝ փայտե ու երկաթե: Ու երբ երկաթե կոչնակին զարկում ես, հայկական ամբողջ թաղամասը լսում է: Նույնիսկ 21-րդ դարի աղմուկի միջից: Որովհետև մարդիկ առանց հավատի ապրել չեն կարող, նույնիսկ եթե ընտելացել են հավատը ամփոփել խունկի, մոմի ու խաչի եռանկյունու մեջ:

Cogito ergo sum` ասում էր Կանտը, բայց նույնիսկ Կանտը չգիտեր, որ երբ կասկածում ես, ուրեմն չկաս:

***

Մայիսի 2-ին մենք նորից պատարագի ենք Սրբոց Հակոբյանց մայրավանքում, բայց խոստովանեմ ի սկզբանե՝ գողություն եմ արել: Ձիթենյաց այգում: Ամբողջ երեք ճյուղ, որովհետև ես մնում եմ բարբարոս, որ կարիք ունի քաղաքակրթության: Խոստովանեմ՝ մեղք եմ գործել, ու՝ չեմ զղջում, որովհետև մարդը մնում է սենտիմենտալ կենդանի, որ կարիք ունի խորհրդանիշների ու խաղալիքների: Սա իբրև սկիզբ: Ի շարունակումն ասեմ, որ այս օրը Երուսաղեմում ուղղակի հրաշալի էր: Առավոտյան Սրբոց Հակոբյանց տաճարում Ավագ հինգշաբթիի պատարագն էր, որին հաջորդեց ոտնլվայի արարողությունը: Հայ համայնքի անդամներից բացի ներկա էին աշխարհի չորս ծագերից հավաքված ուխտավորներ՝ իտալացիներ, անգլիացիներ, ռուսներ, վրացիներ, ուկրաինացիներ: Նրանց արձագանքը հայ պատարագին շատ հետաքրքիր էր, համենայն դեպս հավերժորեն շտապող օտարերկրացիները սկզբից մինչև վերջ ներկա էին բազմաժամյա պատարագին, նույնիսկ երգում էին, իհարկե, խաչակնքվում, ու դա գեղեցիկ էր:

Սքանչելին Հիսուսի Չարչարանաց հիշատակի թափորն էր, որ անցավ նրա երկրային վերջին օրերի ճանապարհով: Աշխարհի ամենաերկար ճանապարհն անցնում է Երուսաղեմի հայկական թաղամասով: Վանքը կոչվում է Հրեշտակապետաց, ու այդ վանքում առաջին արգելարանն է, որտեղ Հուդայի մատնությունից հետո արգելափակել էին անմեղ մարդուն, ում խաչելու էին: Իսկ խաչելուց առաջ, ըստ ավանդության, նրան ձաղկել են քահանայապետ Հովսեփ Կայիափայի հրամանով՝ հասցնելով մտրակի 39 հարված, ու այն կոճղը, որին կաթել է Հիսուսի արյունը՝ ծաղկել է: Ձիթենին այսօր էլ կա Հրեշտակապետաց վանքի բակում: Ու այդ ձիթենու պտուղների կորիզները ամենափնտրվածն են Երուսաղեմի բոլոր ձիթենիների պտուղներից՝ լինելով բուժիչ: Սուրբ լինում են նաև ծառերը, երբ մարդիկ ուզում են մեղքերը քավել: Սուրբ Փրկչի վանքում է Հիսուսի երկրորդ արգելարանը՝ Ձիթենյաց այգում, որը ևս Երուսաղեմի հայկական թաղամասում է: Ես անցա այդ ճանապարհը թափորի հետ, հետո նաև մենակ: Կիզիչ արևի տակ, քարե պարսպի սպիտակությունը թվում է հայելի, որտեղ դու տեսնում ես ոչ միայն ինքդ քեզ ու քո՝ քեզ անհայտ պատկերը, այլև տեսնում ես մարդկանց, ում չես ճանաչել, բայց ովքեր ապրել են այն կյանքը, որ իրենցից հետո ապրելու էինք բոլորս ու ամեն ինչ սկսվելու էր ընտրությունից: Մարդիկ ծնվում են մենակ ու մեռնում են մենակ, եթե հոգում Աստված չունեն: Նրանց ընտրության իրավունք տրվում է մեկ անգամ միայն, միայն մեկ անգամ ու հետո մնացած ամբողջ կյանքը, որ նրանցից ոմանք անվանում են նաև ճակատագիր, ապրվում է ըստ այդ ընտրության: Ու այնպես չէ, որ նրանք չեն սխալվում, նրանց տրված զղջումի ու ապաշխարանքի հնարավորությունը, սակայն, բնավ երաշխիք չէ, որ այլևս չեն սխալվելու: Ու հենց այդ պատճառով նրանք միշտ որոնելու են մեկին, որ մեղավոր է իրենց սխալների համար՝ առաջինը, երկրորդը՝ որ հասկանալու է իրենց, և երրորդը՝ որ ներելու է: Ներելու է ու սխալն ուղղելու հնարավորություն է տալու:



Երկրորդ խոստովանությունս՝ արդեն երրորդ օրը Երուսաղեմում արտաքին բոլոր դրսևորումների մեջ, որ պահպանել է պատմությունն իբրև նյութական արժեք, ես որոնում եմ ներքինը, ես որոնում եմ նրան, ով Ալֆան է ու Օմեգան: Այս բոլոր տաճարները, խորհրդանիշները, քարերն ու հիշատակները պատյանն են, իսկ ես որոնում եմ մարգարիտը խեցու մեջ, որ դեռ ավազահատիկ է: Որովհետև այն, ինչ կա, կա ու եղել է միշտ, բայց մենք հասկանում ենք միայն այն, ինչ ունենք մեր փորձով ու մեր գիտակցությամբ: Մեզնից ոմանք ունեն նաև այն, ինչ չկա երկրում, ինչ ունի միայն երկնային ծագում, բայց կամ չենք գիտակցում, կամ չգիտենք ինչ անել: Օդում ճախրում է հավերժությունը, ու մենք, որ ժամանակի պատանդներն ենք, ստեպ ստեպ հաղորդակցվում ենք հավերժությանը, բայց մնում ենք անտեղյակ: Ու Աստված ապրում է մենակ, որովհետև երբ մարդիկ կարող են Աստծուն խաչել, իսկ նա կարողանում է նրանց ներել, հավերժությունը այլևս ոչ թե ճախրում է օդում, այլ ապրում է մեր մեջ:

Խոստովանություն երրորդ՝ կյանքը զբաղմունքի փնտրտուք է, բայց շատ քչերն են որոնում ու առավելևս գտնում իրենց առաքելությունը:

…Հայաստանից բերված գաթան հայտնվել էր մի սեղանի, որի շուրջ հայեր էին բոլոր այն երկրներից, որտեղ հայ կա: Գաթան շատ չէր, բայց հերիքեց բոլորին ու նրանց համար նշխար էր: Ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում այս իրողությունը, որ տեղ ուներ այսօրվա մեջ՝ 2013-ի մայիսի 3-ին Սիոն լեռան վրա, հայկական հարկի տակ: Ձիթենյաց այգու ճյուղը կանաչ է արդեն 2000 տարի ու դալար է մնալու, քանի կա ժամանակը:

Շարունակելի:

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus



В Подмосковье росгвардейцы провели тематическую встречу с детьми

Пожар в центре Москвы локализован на площади 600 квадратных метров

Куда сходить москвичам и гостям столицы 13 июля - Мытищинский форсаж: часть вторая

Совладелец «ТЕХНОНИКОЛЬ» Игорь Рыбаков запустил на Дальнем Востоке бизнес-клуб «Эквиум»


КАК КУПАТЬСЯ БЕЗОПАСНО?

Начальник сервисного локомотивного депо «Иваново» филиала «Северный» ООО «ЛокоТех-Сервис» Сергей Черемохин принял участие во вручении дипломов студентам Ивановского железнодорожного колледжа

На курорты Анапы, Новороссийска и Геленджика пришла новая напасть: туристы уже опасаются выходить на улицу

Готовые летние образы для прекрасных женщин


Portugal vs France – Euro 2024: Ronaldo and Mbappe have one last dance in quarter-final tie – stream FREE, TV, team news

Leeloo Dolls: Your Premier Destination for Realistic Sex Dolls

An iconic Michael Jordan photo will be on Tyler Reddick's car as he races through Chicago

Sky Sports issue grovelling apology to Nottingham Forest after Gary Neville’s ‘Mafia gang’ outburst


Военные следователи провели в Ялте проверку лиц, не вставших на воинский учет

Совладелец «ТЕХНОНИКОЛЬ» Игорь Рыбаков запустил на Дальнем Востоке бизнес-клуб «Эквиум»

Куда сходить москвичам и гостям столицы 13 июля - Мытищинский форсаж: часть вторая

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70


The internet is not a free-for-all—we shouldn't let big tech companies wish copyright out of existence

Escape From Tarkov studio Battlestate Games has put a bounty on cheaters

Dead Space x Battlefield 2042 crossover event looks fun, even if it isn't quite what Dead Space fans have been hoping for

Macrumors: «В iPhone 17 Slim будет 8 ГБ ОЗУ, а стоить он будет больше Pro Max»



«Аэрофлот» отменил семь рейсов для быстрой стабилизации расписания вылетов из Москвы

Тишковец рассказал о погоде в Москве на выходных

«Аэрофлот» перенес некоторые рейсы из-за прошедшего в Московском регионе урагана

В ОМ Девелопмент рассказали, как рынок отреагирует на отмену льготной ипотеки




Заместитель генерального директора ГПМ Радио по дистрибуции и технологиям отмечен наградой «Медиа-Менеджер России – 2024»

День города Лермонтова прошёл на стенде Ставрополья на выставке «Россия»

Совладелец «ТЕХНОНИКОЛЬ» Игорь Рыбаков запустил на Дальнем Востоке бизнес-клуб «Эквиум»

Пожар в центре Москвы локализован на площади 600 квадратных метров


Актера Римиса Сидабраса нашли мертвым в квартире в Москве

Исторический день в жизни Тутберидзе: вернулась на лед, разрушила миф, сравнила фигуристов с животными

Последствия урагана «Орхан» в Москве и Подмосковье

Орбан раскрыл детали подготовки своего визита в Москву


Шарапова обнимала принцессу Беатрис и получила поздравления от Доронина: 20-летие победы теннисистки на Уимблдоне

Уимблдон. 6 июля. Сафиуллин начнет в 13 мск, Медведев доиграет вторым запуском, микст Маррея и Радукану пройдет на Центральном корте

Энди Маррей заявил о желании стать тренером

Уимблдон. 4 июля. Марреи сыграют пару последним запуском на Центральном корте, Зверев сыграет на Корте №1


Прокуратура следит за ситуаций с задержками рейсов в аэропорту Шереметьево

В Москве арестован иностранец, ударивший ножом в грудь повара бара

Валерий Овчинников: «Спартак», как и всегда, будет ставить цель стать чемпионом»

В Москве мужчина украл почти тонну бесплатных газет и сдал их в макулатуру


Музыкальные новости

FT: Орбан после переговоров с Зеленским встретится с Путиным в Москве

Сеть клиник «Будь Здоров» приняла участие в VK Fest в Санкт-Петербурге

«С детства знаю рецепт от любви с первого взгляда – посмотреть второй раз». Юрий Лоза рассказал о личном в шоу «Вкусно с Анфисой Чеховой»     

Помощь в организации Презентации книги для Писателей и Поэтов в Книжных магазинах и других площадках



В ОМ Девелопмент рассказали, как рынок отреагирует на отмену льготной ипотеки

«Аэрофлот» отменил семь рейсов для быстрой стабилизации расписания вылетов из Москвы

КАК АНТАГОНИСТ МОЖЕТ ИЗМЕНИТЬ МИР ИЛИ ИСТОРИЯ ОДНОГО МОСКОВСКОГО РЭПЕРА.

Губерниев обратился к Загитовой: надо прибавлять и держать удар


Оливки или маслины: доктор Кутушов раскрыл их преимущества

Tele2 модернизировала сеть на транспортных узлах по всей России

Канал ТНТ объявляет о старте съемок нового спортивного шоу «Игры без границ»  

В Пулково задерживаются семь рейсов


В Ярославской области стихия нанесла удар по Данилову

Пробежал, как тень: неизвестный мужчина выскочил под колёса машины на трассе М-5

Два человека пострадали в Москве во время урагана

Водитель автобуса погиб в ДТП с четырьмя машинами в Бибиревском районе Москвы


Премьер Индии собирается в Москву, чтобы просить Путина освободить индийцев из армии РФ

«Ни Америке, ни России не нужна гонка ядерных вооружений» // Как 15 лет назад Барак Обама впервые посетил Москву

Во Франции назвали безумной реакцию главы Еврокомиссии на визит Орбана в Москву

Моди собирается обсудить торговый дисбаланс с Путиным в Москве





В столице наградили лучших ветеринарных врачей

Вильфанд сообщил о прекращении опасных для здоровья "египетских ночей" в столице

Депутат МГД Семенников проверил ход работ по капремонту взрослой поликлиники в Северном Бутове

Врач Мескина: если у человека сильный иммунитет, то он не заболеет от сквозняка


Ушаков: Орбан не передавал Путину посланий от Зеленского

Путин и Зеленский отвергли идею Орбана о прекращении огня

Кир Стармер заверил Зеленского в продолжении поддержки Великобритании

Орбан ответил на вопрос Life.ru о реакции Зеленского на предложение о мире


Обновленный стадион "БАМ" открыли к юбилею магистрали

Футболист Кейта Бальде покинул "Спартак"

Шахматы и йога: что ждет посетителей «Лета в Москве. Все на улицу!» в выходные

"Спартак" объявил о расторжении контракта с Кейта Бальде




Собянин: Киностудия Горького провела киноэкспедиции для московских школьников

Мэр Москвы вручил государственные награды врачам и медицинским сестрам

Собянин пригласил посетить форум-фестиваль «Территория будущего. Москва-2030»

Собянин объявил о запуске программы льготного кредитования для инвесторов


В Подмосковье росгвардейцы провели тематическую встречу с детьми

Врач посоветовала, как пережить аномальную жару

Жителей и гостей Москвы предупредили о новой волне аномальной жары

Москвичам объяснили, как связаны смерчи и массовая застройка


В Москве арестован иностранец, ударивший ножом в грудь повара бара

Губернатор Ставрополья подписал соглашение о сотрудничестве с ВДНХ

Валерий Овчинников: «Спартак», как и всегда, будет ставить цель стать чемпионом»

В Москве мужчина украл почти тонну бесплатных газет и сдал их в макулатуру


Собянин: Утвержден проект участка метро от «Липовой рощи» до «Ильинской»

Терминал сбора данных (ТСД) промышленного класса SAOTRON RT42G

Мимо прошла... Я о грозе ?

Жителей Поморья приглашают на «Семейный пикник»


Героико-патриотическая выставка «И грянул бой, Полтавский бой!»

Выставка-настроение «Семья, согретая любовью, всегда надежна и крепка»

В Крыму родственница олигарха Иосифа Файнгольда на самокате упала на ребенка

В Крыму девушка на электросамокате рассекла лоб полуторагодовалой девочке


"Рациональная личность": Орбан поделился впечатлениями от переговоров с Путиным

Военную форму и генератор передали участнику СВО в администрации Чехова

Орбан раскрыл детали подготовки своего визита в Москву

Федерация спортивной борьбы России отказалась от поездки на Олимпийские игры












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Наталия Мартяшева

Более 100 спортсменов в Саратове принимают участие в Кубке России по настольному теннису памяти Паралимпийской чемпионки Наталии Мартяшевой






Последствия урагана «Орхан» в Москве и Подмосковье

Валерий Овчинников: «Спартак», как и всегда, будет ставить цель стать чемпионом»

В Москве мужчина украл почти тонну бесплатных газет и сдал их в макулатуру

Уборку и благоустройство территорий провели в 13 округах Подмосковья