Ներսիսյան. ԵԱ-ից հետո ավելի պարզ կդառնա, թե ովքեր կմեկնեն Ռիո
Ինչպես Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը, իրենց նպատակն էր պահել Օլիմպիական խաղերի երկու վարկանիշները:
«Իհարկե, շատ լավ կլիներ, եթե կարողանայինք եւս մեկ ուղեգիր նվաճել, սակայն պետք է իրատես լինենք: Աղջիկները կարողացան իրենց ուժերի ներածին չափով մասնակցել ու կարեւոր միավորներ վաստակել թիմի համար: Նազիկ Ավդալյանը 6 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ էր մասնակցում, բնական է, որ դժվար էր լինելու մեդալների համար պայքարել: Հռիփսիմե Խուրշուդյանն էլ Եվրոպայի առաջնության հետ համեմատած բարելավեց իր արդյունքը: Մյուս աղջիկներից եւս ես գոհ եմ»,- նշել է Ներսիսյանը:
Քանի որ սա վերջին վարկանշային մրցաշարն էր, ինչպես նշեց մարզիչը, բոլոր երկրների ծանրորդներն էլ շատ լավ են պատրաստված եղել, այդ պատճառով էլ ԱԱ-ն ուժեղ կազմ է հավաքած եղել:
«Արդեն հունվարի 15-ից սկսելու ենք պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է ապրիլին Նորվեգիայում: Դրանից հետո էլ ավելի հստակ կիմանամ, թե ովքեր են մեկնելու Օլիմպիական խաղեր»,- եզրափակել է նա: