Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

Մամուլի տեսություն. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մեծամասնությունը թաքնված օլիգարխ է

0

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականներն այս հինգշաբթի գործադիր մարմնի նիստ կհրավիրեն եւ Սերժ Սարգսյանին կներկայացնեն սահմանադրական փոփոխությունների քարոզչության արդյունքները: Ըստ նույն տեղեկությունների՝ ՀՀ վարչապետ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանն այս օրերին ողջ երեկոն անցկացնում է ՀՀԿ գրասենյակում: ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց, որ հինգշաբթի օրը տեղի է ունենալու ԳՄ նիստը, սակայն հայտարարեց, թե օրակարգը ձեւավորվելու է հենց ընթացքում»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը վերջին անգամ քննարկեց եւ հաստատեց Վերահսկիչ պալատի 2016թ. գործունեության տարեկան ծրագիրը: Վերջին, որովհետեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դրական արդյունքի դեպքում նախատեսվում է, որ Վերահսկիչ պալատի փոխարեն կստեղծվի Հաշվեքննիչ պալատ, որը կլինի ավելի անկախ կառույց: Այնքանով անկախ, որ այդ մարմնի գործունեության ծրագրերը ենթակա չեն լինի ԱԺ հաստատմանը: Ըստ ԱԺ տարածած տեղեկանքի՝ Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագիրը պետք է ներկայացներ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, սակայն հանձնաժողովի նիստում տարեկան ծրագիրը ներկայացրեց ՎՊ նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը: Մեր այն հարցին, թե ինչու ՎՊ նախագահը ինքը չի ներկայացնում տարեկան ծրագիրը, պարոն Յոլյանը որեւէ պատասխան չտվեց: Սա Զաքարյանի առաջին բացակայությունը չէ Վերահսկիչ պալատին վերաբերող քննարկումների ժամանակ: ՎՊ 2016թ. տարեկան հաշվետվությունը դեռ պետք է քննարկվի եւ ընդունվի խորհրդարանի կողմից, եւ կարելի է վստահությամբ պնդել, որ խորհրդարանական քննարկումներին եւս Իշխան Զաքարյանը ներկա չի լինի: Սա ցույց է տալիս, որ Իշխան Զաքարյանը ընդամենը դե յուրե է Վերահսկիչ պալատի նախագահ, իսկ դե ֆակտո այդ պաշտոնը զբաղեցնում է նրա տեղակալ Լեւոն Յոլյանը: Այս բացը երեւի կլրացվի հաջորդ տարի, երբ Վերահսկիչ պալատը կդադարի գոյություն ունենալ, եւ դրա փոխարեն կստեղծվի Հաշվեքննիչ պալատը, որի նախագահ կլինի Յոլյանը»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Ժիրայր Սէֆիլյանենց պայքարի եւ ՀԱԿ-ի կողմից դրան բավականին զգուշավոր մոտեցման ֆոնին նոր մանրամասներ են ի հայտ գալիս՝ այս տարվա փետրվարյան դեպքերին առնչվող, երբ ՀԱԿ-ը կրկին ոչ միայն զգուշավոր, այլեւ խիստ բացահայտ հայտարարել էր, որ դա իր խաղը չէ, երբ եռյակով` Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն իրենց թիմերով` Լեւոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Ռազմիկ Պետրոսյան, Արմեն Մարտիրոսյան, Վարդան Օսկանյան, հանդիպել էին ԲՀԿ առաջնորդին վերջինիս Առինջի «օֆիսում», Սերժ Սարգսյանի` ՀՀԿ խորհրդի նիստում Գագիկ Ծառուկյանի մասին հնչեցրած հայտնի ելույթից հետո` քննարկելու իրենց հետագա քայլերը: Նախ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ասել, որ իրենք չեն պատրաստվում չարտոնված գործընթացների մասնակից լինել, ապա նույն միտքը երկրորդել էր Րաֆֆի Հովհաննիսյանը, քանզի փետրվարի 20-ի «հուժկու» հանրահավաքը Երեւանի քաղաքապետարանը չէր արտոնել: Միայնակ մնացած Գագիկ Ծառուկյանը ձայն չէր հանել։ «Հաջորդ օրը նա կարդաց իր հայտնի հայտարարությունը` խաղից դուրս գալու մասին, չնայած ես հաստատապես այն կարծիքին եմ, որ եւ Տեր-Պետրոսյանը, եւ Րաֆֆին, եւ այլք չէին ցանկանա, որ նա դա աներ, ուզում էին շագանակները նրա ձեռքով կրակից հանել, որովհետեւ մտածում էին, որ պարտիան անչափ հեռու էր գնացել, եւ Գագոն պետք է «ադին նա ադին» մնա Սերժի հետ. Գագոն խելամիտ գտնվեց, ինքը նրանց ֆուկ արեց»,- պատմեց ՀԱԿ մեր աղբյուրը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների մեծամասնությունը թաքնված օլիգարխ է, եւ մի քանի հազար դոլարը նրանց համար մեծ գումար չի կարող համարվել: Հայաստանն ունի ավելի քան 500 բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց մեջ են մտնում բարձրագույն ղեկավարությունը, նախարարները եւ նրանց տեղակալները, մարզպետներն ու կառավարության առընթեր մարմինների ղեկավարները եւ նրանց տեղակալները, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության 70 անդամները, 230 դատավորներն ու այսպես շարունակ: Եթե նշված պաշտոնյաներից յուրաքանչյուրն իր կուտակածի մեկ տոկոսի չափով գումար նվիրաբերեր «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ, ապա արդյունքում հավաքված գումարը կլիներ մի քանի տասնյակ միլիոն դոլարով ավել: «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե առանձին պաշտոնյաներից յուրաքանչյուրը որքան գումար է նվիրաբերել հեռուստամարաթոնում, սակայն ապարդյուն: Հավանաբար պաշտոնյաներն էլ գիտեն, որ պետության հաշվին կուտակած հարստությունից ցանկացած չափի հատկացմանը մարդիկ ասելու են, որ քիչ է»:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Арина Соболенко

Соболенко рассказала о проблемах со здоровьем






«Издавал ненормальные звуки»: пассажир летевшего из Москвы на Кубу борта об экстренной посадке

KGM - Новые цены на корейские кроссоверы в Росси

Полезен ли чай с тулси и лавандой. Запомните раз и навсегда

Дизельная мощь: GWM в России