IBT. Թուրքիան ՌԴ պատժամիջոցների գլխավոր զոհը կդառնա
Թուրքիային տնտեսությունում դժվար ժամանակներ են սպասվում՝ Անկարայի դեմ ռուսական սահմանափակումների պատճառով, որոնք կիրառվել են թուրքական F-16-ի կողմից ռուսական Су-24 խոցումից հետո:
ՌԴ-ի կողմից թուրքական ապրանքների նկատմամբ կիրառված սահմանափակումները կհանգեցնեն նրան, որ Անկարան ստիպված կլինի իջեցնել գները և իր արտադրանքի սպառման նոր շուկաներ փնտրել: Թուրքիայի իշխանությունները կփորձեն ավելացնել արտահանումը ԵՄ ու Մերձավոր Արևելք, այն դեպքում երբ Մոսկվան կուժեղացնի իր դիրքերը Կենտրոնական Ասիայի շուկաներում:
Պետերոսոնի համաշխարհային տնտեսության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջեյկոբ Ֆանկ Կիրեգարդի խոսքով, առևտրի տեսանկյունից Թուրքիան կլինի գլխավոր պարտվողը, եթե ՌԴ-ը երկարաձգի պատժամիջոցները շուտ փչացող ապրանքների նկատմամբ, ապա Թուրքիային դժվար կլինի այն վաճառել այլ վայրում:
ՌԴ-ը հանդիսանում է Թուրքիայի 9-րդ առևտրային գործընկերը, երկկողմ ապրանքաշրջանառությունը կազմում է մոտ 31 միլիարդ դոլար, փոխանցում է International Business Times-ը: