Գրուշկո. ՆԱՏՕ-ն պատասխանատու է Սու-24-ի կործանման համար
ՆԱՏՕ-ն քաղաքականապես աջակցեց Անկարային՝ չտալով Թուրքիայի օդուժի կողմից ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման վերաբերյալ սկզբունքային գնահատական: Այդ պատճատով ՆԱՏՕ-ն պատասխանատվություն է կրում միջադեպի համար: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի հետ հանդիպմանը:
Ըստ նրա, ՆԱՏՕ-ն սկզբունքային գնահատական չտալով հակաօրինական գործողությանը քաղաքականապես աջակցեց Անկարային՝ դաշինքի անդամին, և այդ պատճառով պատասխանատվություն է կրում կատարվածի համար: Գրուշկոն նշել է, որ հերթական անգամ քաղաքական նպատակահարմարությունը գերակայում է օբյեկտիվության և առողջ բանականության նկատմամբ, փոխանցում է Ռիա Նովոստին:
Նրա խոսքով, եթե անգամ ընդունելու լինենք ոչ մի բանով չփաստարկված այն վարկածը, թե նոյեմբերի 24-ի տեղի է ունեցել Թուրքիայի օդային տարածքի խախտում, ապա ԱՆՏՕ-ի ռեգլամենտները չեն պահպանվել: Գրուշկոն նշել է, որ Անկարայի հայտարարությունից հետևում է, օդաչուները չգիտեին, թե ինչ ինքնաթիռ է հատել սահմանը:
"Ինչպիսի հիմնավորվածությամբ է ընդունվել ինքաթիռի օդ-օդ հրթիռով խոցելու որոշումը՝ Սիրիայի օդային տարածքում: Ինքնաթիռը ոչ մի վտանգ չէր ներկայացնում Թուրքիայի համար, սակայն ՆԱՏՕ-ն հասկանալի պատճառներով դրա մասին լռում է", - հավելել է նա: