Добавить новость
ru24.net
Все новости
Июнь
2024

Պուտինի նոր ժամկետի արտաքին քաղաքական պայմանները

0

Ներկայացնում ենք քաղաքագետ, Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության նախագահ Ֆյոդոր Լուկյանովի Какими будут внешнеполитические условия нового срока Путина հոդվածի հայերեն թարգմանությունը:

Ֆյոդոր Լուկյանով

Հարցը, թե ինչպիսին կլինի Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը նոր նախագահական ժամկետում, կարող է եթե ոչ անտեղին, ապա ավելորդ թվալ: Պետության գլխին կանգնած է մի մարդ, ով այս կամ այն պաշտոնում գրեթե քառորդ դար ղեկավարում է երկիրը: Նա հայտնի է իր պահպանողականությամբ՝ ոչ միայն գաղափարական իմաստով, այլեւ կտրուկ շրջադարձերի հանդեպ հակակրանքով: Բացի այդ, Ռուսաստանը բուռն ռազմարշավ է մղում միջազգային կոալիցիայի դեմ, եւ ծրագրեր կազմել մինչ դրա ավարտը (իսկ հեռանկարները դեռ պարզ չեն) իմաստ չունի: Այդ արշավի հաջող ավարտը իր կարեւորությամբ անհամեմատելի է այլ խնդիրների հետ:

Այնուամենայնիվ, պետք է խորհել այս թեմայի շուրջ: Նախ՝ թեեւ Վլադիմիր Պուտինի կառավարման բոլոր ժամկետներում մոտեցումների շարունակականություն կար, դրանք նկատելիորեն տարբերվում էին միմյանցից: Երկրորդը, թեեւ հատուկ գործողության նպատակներին հասնելու նշանակությունը կասկածից վեր է, հաղթանակն ինքնին հրաշալի ձեւով պատասխաններ չի տա արտաքին քաղաքականության բոլոր մարտահրավերներին: Վերջապես, համաշխարհային համակարգը օբյեկտիվ պատճառներով արագ փոխվում է, եւ Մոսկվան ամեն դեպքում ստիպված կլինի արձագանքել դրան:

«Հետցատկի» վերին սահմանը

Հատուկ ռազմական գործողությունը շրջադարձային եղավ Ռուսաստանի միջազգային դիրքի համար: Ավարտվեց կոմպենսացիոն վերականգնման շրջանը (ֆոնդային բորսայի լեզվով դա կարելի է անվանել «հետցատկ»), իսկ այն նախորդ երկու տասնամյակների հիմնական բովանդակությունն էր: Ծայրահեղ դժվարին 1990-ականներից հետո, երբ անհրաժեշտ էր պարզապես մնալ առաջատար խաղացողների շրջանում, դարասկզբից համաշխարհային (արեւմտակենտրոն) համակարգ մուտք գործելու շնորհիվ նկատվեց հնարավորությունների եւ կարգավիճակի աճ: Երբ տնտեսությունը կայունացավ, եւ պետական կառավարումը կարգավորվեց, Ռուսաստանը բավականին գրավիչ գործընկեր դարձավ զարգացած երկրների համար, որոնք որոշեցին, որ նրա հետ համագործակցելը եւ տնտեսության մեջ ներդրումներ կատարելը օգուտ կբերի: Այս կարգավիճակով Ռուսաստանը ոչ միայն ընդլայնեց իր տնտեսական բազան, այլեւ ակտիվացրեց արտաքին քաղաքականությունը՝ հատկապես հետխորհրդային տարածքում:

Մոսկվայի հզորացումն ու թուլացումը իր համար սկզբունքորեն կարեւոր տարածաշրջանում, որքան էլ տարօրինակ չէ, միեւնույն գործընթացի բաղադրիչներ էին։ Մի կողմից, նախկին խորհրդային հանրապետությունների ներգրավումը եվրատլանտյան ոլորտ սաստկացրեց մրցակցությունը եւ կոնֆլիկտայնությունը Ռուսաստանի հետ: Մյուս կողմից, այն, որ Ռուսաստանը իր ռեսուրսների շնորհիվ Արեւմուտքի ամենամեծ պրագմատիկ հետաքրքրության սուբյեկտ էր, ամրապնդեց նրա դիրքերը հարեւանների հետ հարաբերություններում: Պարզ ասած՝ ընդհանուր միտումի առաջատարը Ռուսաստանն էր: Նույնը կարելի է ասել այլ աշխարհամասերի մասին, որտեղ ռուսական ազդեցությունն աճեց՝ Եվրոպայից (ի հեճուկս քաղաքական սահմանափակումներին) մինչեւ Աֆրիկա, Արեւելյան Ասիա եւ որոշ չափով Լատինական Ամերիկա (Մերձավոր Արեւելքը յուրահատուկ է, այստեղ Ռուսաստանը արժեքավոր էր հենց որպես հակակշիռ):

Տնտեսական ինտեգրումը արեւմտյան աշխարհին (որպես հետեւորդ) շահեկան էր եւ բարձրացրեց կենսամակարդակը, բայց հակասում էր ավելի անկախ աշխարհաքաղաքական ուժ հանդես գալու ցանկությանը: Որոշ ժամանակ հնարավոր էր հաշտեցնել այդ երկու ուղղությունները, սակայն 2022-ի փետրվարը սահմանագիծ էր: Ռուսաստանը ընտրություն կատարեց հօգուտ աշխարհաքաղաքականության՝ բացահայտ հակադրվելով Արեւմուտքին: Թե որքանով է որոշումը գիտակցված ու հաշվարկված, որքանով էր պայմանավորված հանգամանքներով կամ նույնիսկ արտաքին սադրանքով՝ հնարավոր կլինի դատել ապագայում: Բայց երկու վեկտորների հետագա համակցությունն անհնարին դարձավ. Ռուսաստանը արդեն հասել էր «հետցատկի» վերին սահմանին՝ 1992-ի մակարդակից հետո (երբ նրա դերն աճեց լիբերալ միջազգային կարգի շրջանակներում):

Արեւմուտքից անդին

Արեւմուտքին ապավինելը ուղու առանցքն էր, ուստի այդ տեղաշարժը տեկտոնական էր: Առաջին անգամ Արեւմուտքն ընդհանրապես դուրս մնաց ռուսական քաղաքականությունից: Պաշտոնական հարաբերությունները սահմանափակվեցին մեղադրանքների կամ սպառնալիքների փոխանակմամբ, տասնամյակներով ստեղծված իրավական դաշտը աստիճանաբար չեղարկվեց: Ոչ պաշտոնական հարաբերություններն էլ շատ չեն եւ վերաբերում են դեռ գոյություն ունեցող, բայց արագորեն նվազող տնտեսական շահերի կառավարմանը:

Ցանկացած հավանական սցենարի դեպքում անցյալի կապերը գոնե ինչ-որ չափով վերականգնելու հեռանկար չկա: Բաժանումը խորն է ու կայուն: Հնարավոր ամենաբարենպաստ տարբերակը առճակատման ինստիտուցիոնալ ամրագրումն է, որպեսզի այն չվերածվի ուղիղ առճակատման, եւ անցումը խաղաղ գոյակցության:

Արեւմտակենտրոն համակարգին ինտեգրվելու հարցը այլեւս Ռուսաստանի օրակարգում չէ. ոչ միայն հարաբերությունների անկման, այլեւ այն պատճառով, որ ամբողջ համակարգը անշրջելիորեն փոխվում է:

Ուկրաինայում ռազմական ճգնաժամը սկսվեց որպես Եվրոպայում ռուս-ամերիկյան անվտանգության տարաձայնությունների գագաթնակետ, սակայն երկու տարվա ընթացքում այն այլ մասշտաբ ձեռք բերեց: Հատուկ ռազմական գործողությունը դարձավ կատալիզատոր՝ համաշխարհային հավասարակշռությունը արեւմտյան գերակայությունից հանելու համար: Բայց ոչ թե դեպի որեւէ այլ կոնկրետ սխեմա, այլ դեպի առաձգական եւ բաշխված կոնֆիգուրացիա: Սա Մոսկվային հնարավորություններ է տալիս, բայց միեւնույն ժամանակ նշանակում է, որ որոշ ավանդական գաղափարներ պետք է վերանայել:

Բազմաբեւեռություն՝ առանց բեւեռների

Նոր իրավիճակը փաստորեն զրոյացրեց այն, ինչ Ռուսաստանը ձեռք էր բերել նախորդ փուլում՝ Արեւմուտքի հետ ավելի կոնֆլիկտային, բայց տնտեսական եւ մասամբ մշակութա-գաղափարական համագործակցության միջոցով: Նույնիսկ Մոսկվայի հետ սերտորեն կապված երկրները, բախվելով Ռուսաստանի եւ ԱՄՆ/ՆԱՏՕ-ի միջեւ կտրուկ անտագոնիզմին, որոշեցին խուսափել ընտրությունից՝ պահպանելով փոխգործակցությունը բոլորի հետ: Նույնն են անում Արեւմուտքի գործընկերները Գլոբալ Հարավում եւ Արեւելքում:

Ձեւավորվող միջազգային միջավայրը, որը կոչում են բազմաբեւեռ աշխարհ, իրականում չի ենթադրում «բեւեռություն», այսինքն՝ տարածաշրջանների համախմբում դեպի ակնհայտ կենտրոններ: Հասկանալի է, որ տնտեսապես եւ քաղաքականապես ամենահզոր պետությունները գրավիչ են, եւ հարեւան երկրները չեն կարող դա հաշվի չառնել։ Սակայն խոշոր տերությունների հարեւանները չեն ցանկանում ենթարկվել մոտակա «բեւեռներին» եւ փորձում են հավասարակշռել դրանց անխուսափելի ազդեցությունը այլ հարաբերություններով: Այս փորձերը տարբեր աստիճանի հաջող են, բայց դա է միտումը: Եվ այն թույլ չի տալիս ակնկալել, որ կազմաքանդված լիբերալ կարգի փոխարեն կհայտնվի կառուցվածքային նորը: Իսկ Ռուսաստանի եւ Արեւմուտքի առճակատումը համաշխարհային մասշտաբով ուժերի հստակ հավասարակշռության գործոն չի դառնա։ Վստահություն չկա, որ այսօր հնարավոր է նույնիսկ եվրոպական աշխարհակարգ՝ վերոնշյալ միտումներից մեկուսացված:

Մեկ շղթայով շղթայվածները

Ուկրաինայի տարածքում ռազմական հակամարտությունը զգալիորեն ազդեց միջազգային իրավիճակի վրա, բայց ինքնին այն ոչ թե նոր փուլի սկիզբ է, այլ դիմակայությանը վերջ տալու փորձ: Նախորդ դարաշրջաններին բնորոշ «ազդեցության ոլորտների» հակասությունները խաղաղ հանգուցալուծում չգտան եւ վերածվեցին բռնության փուլի՝ ինչպես հաճախ լինում էր անցյալում: Այդ ժամանակ բախման ցանկալի արդյունքը հենց ոլորտների բաժանարար գծերի ամրագրումն էր: Սակայն այժմ հակամարտությունը տեղի է ունենում այլ միջազգային իրավիճակում. աշխարհն արագորեն կորցնում է կարգուկանոնը։ Այսօրվա առանձնահատկությունը չի ենթադրում «մեծ գործարքի» կնքում, որը կամփոփի առճակատումը: Գործարքի համար պետք են հստակ կանոններ ու մեխանիզմներ՝ դրա պայմանները պարտադրելու համար: Հիմա ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը:

Ժամանակակից լրագրողական եզրույթներն օգտագործելով՝ հիբրիդային պատերազմում հաղթանակն էլ է այդպիսին՝ ոչ թե ամբողջական ու անվերապահ, այլ ճահճային ու երկիմաստ, որը ենթադրում է հակամարտության շարունակություն տարբեր միջոցներով՝ ոչ պարտադիր կերպով ռազմական: Սա չի նշանակում, որ «պարտությունը հաղթանակից չես տարբերի», բայց վերջակետ էլ չի դրվի:

Այս իրավիճակի հիմքում այսօրվա միջազգային համակարգի պարադոքսն է: Դրա կոնֆլիկտայնությունը, որն առաջացել է պետությունների՝ ազգային շահերով առաջնորդվելու ցանկությամբ (դրա ըմբռնումը որոշվում է սեփական մշակույթով), ծավալվում է անքակտելիորեն փոխկապված աշխարհում։ Լիբերալ գլոբալիզացիայի ճգնաժամը չի հանգեցնում միջազգային համակարգի տրոհմանը առանձին մասերի: Փոխվում է փոխազդեցության բնույթը, բայց այն չի վերանում: Իսկ դեպքերը, երբ արտադրական եւ լոգիստիկ շղթաները տուժում են զինված հակամարտությունների պատճառով, առաջացնում են ընդհանուր անհանգստություն եւ խոչընդոտները վերացնելու միահամուռ ցանկություն (պատկերավոր օրինակներ են Սեւ եւ Կարմիր ծովերում նավագնացության հետ կապված խնդիրները): Բազմազան աշխարհի այս ամբողջականությունը եւս մեկ խոչընդոտ է շահերի/արժեքների վրա հիմնված սահմանազատման համար: Սահմանազատումը հակասում է զարգացման նպատակներին, երբ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները եւ շարունակական հաղորդակցում պահպանել։ Զարգացող համաշխարհային քաղաքական տնտեսությունը մերժում է թե՛ գերիշխանության միասնական կենտրոնը, թե՛ կոշտ բաժանումը բլոկների:

Կոշտ ուժը

Նոր աշխարհի կարեւոր հատկանիշը «փափուկ ուժի» անկումն էր, ինչպես այն հասկանում էին անցյալ դարի վերջին: Պատճառն այն է, որ ոչ ուժային ազդեցությունն ապացուցեց իր արդյունավետությունը, եւ հիմա բոլորը միջոցներ են ձեռնարկում այն չեզոքացնելու համար: Այստեղից էլ օտար ազդեցությունը կանխելու օրենքների ալիքը: Սա զուգորդվում է մշակութային եւ արժեքների վրա հիմնված ինքնության ամրապնդման լայնածավալ ջանքերի հետ. դրանք ձեռնարկվում են ինչպես արեւմտյան համայնքում (համախմբում արմատական ազատական հողի վրա), այնպես էլ այլուր: Այդպիսով նվազում է ընկալունակությունը ցանկացած գաղափարի նկատմամբ, որն օտար է սեփական մշակույթին: Սա վերաբերում է Արեւմուտքի փորձերին՝ աշխարհին պարտադրելու իր ունիվերսալիստական մոտեցումը, եւ այլ խաղացողների (Ռուսաստանը բացառություն չէ) ցանկությանը՝ միավորելու այլ երկրներ եւ ժողովուրդներ իրենց գաղափարա-քաղաքական դրոշների ներքո:

Պետական գաղափարախոսության անհրաժեշտության ակտիվ քննարկումը Ռուսաստանում, հավանաբար, կարեւոր է հասարակության վիճակի եւ համախմբվածության տեսանկյունից, բայց կիրառելի չէ միջազգային գործունեության մեջ. աշխարհում որեւէ տեսակի անդրազգային գաղափարախոսությունների պահանջարկ պարզապես չկա: Սա չի բացառում որոշ կարգախոսների (պայքար գաղութատիրության դեմ, ավանդական արժեքների պաշտպանություն) նպատակահարմարությունը, բայց միայն որպես գործիք:

Հակամարտությունները մշտական են, քանի որ տեղափոխվում են մի հարթությունից մյուսը, բայց չեն ավարտվում: Պետության հիմնական հատկություններն են դառնում կայունությունն ու ցանկացած փոփոխությանը արագ արձագանքելու կարողությունը: Արտաքին քաղաքականության հաջողության գրավականը պետության ներքին սոցիալ-տնտեսական եւ բարոյական վիճակն է: Ինչպես ցույց տվեց հատուկ ռազմական գործողության երկամյա փորձը, արտաքին աշխարհի վրա ամենամեծ տպավորությունը թողնում է ոչ թե գաղափարական պատումը կամ ինստիտուտներին ուղղված կոչը, այլ արտաքին հզոր ճնշմանը դիմակայելու կարողությունը՝ պահպանելով զարգացման ներուժը: Սա կարելի է համարել «փափուկ ուժ» կոչվածի թարմացված տարբերակը։ Ամերիկյան բառախաղի ոճով երեւույթն անվանենք «կոշտ ուժ» (firm power):

Այն լավ տեղավորվում է «պետություն-քաղաքակրթություն» հայեցակարգի մեջ, որը ներկայում ընդունված է պաշտոնական մակարդակով: Անհնար է այս երեւույթին հստակ սահմանում տալ, բայց ընդհանուր իմաստը համապատասխանում է ժամանակի կարիքներին: Պետություն-քաղաքակրթությունը հիմք ունի իր ներսում, ինքնաբավ է, չի հռչակում մեկուսացում եւ մոդայիկ եզրույթով ասած՝ «ներառական» է, այսինքն՝ ընդունակ է ներդաշնակեցնել տարբեր մշակութային տարրեր: Նման շրջանակը, եթե այն հնարավոր լինի ոչ միայն հռչակել, այլեւ կիրառել, կհամապատասխանի նաեւ միջազգային «անկայուն» հանգամանքներին։

Առանց սահմանների

Ի՞նչ է նշանակում այս ամենը Ռուսաստանի միջազգային գործունեության համար: Հավակնոտ է եզրակացություններ անել. նկարագրված համաշխարհային միջավայրը փոփոխական է: Փորձենք միայն նախանշել որոշ ուղղություններ:

Նախ, արտաքին քաղաքականությունը սերտորեն կապված է ներքին զարգացման խնդիրների հետ: Այս պնդումը պարզունակ է, դրա մասին արդեն խոսվել է, բայց հիմա այն պետք է հասկանալ բառացի. ներքին զարգացումը բացարձակ առաջնահերթություն է, առանց դրա ոչինչ չի ստացվի: Պետական գործունեության ոլորտների հիերարխիայում պաշտպանական քաղաքականությունն ավելի կարեւոր է դառնում, քան արտաքին քաղաքականությունը (միջազգային միջավայրի բեւեռացման ու ռազմականացման պատճառով), իսկ ներքին քաղաքականությունը դառնում է ավելի կարեւոր, քան պաշտպանականը: Բայց նրանց միջեւ սահմանը գրեթե անհետանում է:

Երկրորդը, Ռուսաստանը մի երկիր է, որը շահագրգռված է պահպանել եւ ամրապնդել աշխարհի կապակցված լինելը։ Պատճառը պարզ է. համաշխարհային համակարգի բնականոն զարգացման դեպքում (առանց ապակառուցողական քաղաքական միջամտության) գրեթե անհնար է շրջանցել Ռուսաստանը՝ ռեսուրսային, լոգիստիկ եւ տրանսպորտային իմաստով: Ռուսաստանի հնարավորությունների օգտագործումը ինքնաբերաբար կնշանակի զարգացնել նրա ներուժը եւ ամրապնդել դիրքերը:

Սրա հետ է կապված երրորդ կետը. համաշխարհային խնդիրների վերաբերյալ նախաձեռնություններ, որոնք իրոք ընդհանուր լուծում են պահանջում: Դրանց թվում են էկոլոգիայի, տիեզերքի, հասարակական եւ անձնական կյանքին միջամտելու տեխնոլոգիական հնարավորությունների սահմանափակման խնդիրը (որպես արհեստական բանականության ապագայի ավելի լայն թեմայի մաս): Առայժմ այս խնդիրների քննարկումն ընթանում է զուտ արեւմտյան գաղափարախոսական հարացույցում, սակայն արդեն նկատելի է, որ այն սպառվում է: Ռուսաստանը՝ իր համակցված բնական, մտավոր եւ տեխնոլոգիական ժառանգության շնորհիվ, ունի նոր մոտեցումներ առաջարկելու նախադրյալներ:

Չորրորդը՝ հնարավոր է հավաքել համախոհների խմբեր (միջազգային կոալիցիաներ) հստակ նպատակների համար, որոնցում շահագրգռված են կոնկրետ երկրներ: Ընդհանուր տեսակի հաստատությունները կորցնում են արդյունավետությունը՝ մասնակիցների հետաքրքրությունների բազմազանության պատճառով: Սա վերաբերում է ոչ միայն այն կառույցներին, որոնց վրա հիմնված էր նախկին աշխարհակարգը, այլ նաեւ նորերին, օրինակ BRICS-ը կամ Շանհայի համագործակցության կազմակերպությունը: Նրանց անհրաժեշտ է գործող օրակարգ, որը բոլոր անդամները կարեւոր կհամարեն: Մի միտք էլ է ինքնաբերաբար առաջանում. հաղթահարել արեւմտյան գերիշխանությունը դրամավարկային եւ ֆինանսական ոլորտում եւ խթանել զարգացումը ոչ արեւմտյան ինստիտուտների միջոցով: Մենաշնորհից հեռանալը ձեռնտու է բոլորին, նույնիսկ նրանց, ովքեր լավ հարաբերություններ ունեն Արեւմուտքի հետ:

Հինգերորդ, հարակից տարածքի արժեքը բազմապատկվում է: Հատկապես որ անցյալի ժառանգության հետ կապված ազդեցության նախկին մեթոդները (ռուսական անվերապահ գերակայության իներցիա) անդառնալիորեն վերանում են: Ինչպես պահպանել ազդեցությունը ողջամիտ բավարարության շրջանակներում (հետամուտ լինել սեփական շահերին, բայց չներքաշվել այլ ուժերի հետ անպտուղ մրցակցության մեջ)՝ առաջիկա տարիներին գլխավոր հարցն է:

Միգրացիոն քաղաքականությունը գրեթե անկասկած որոշիչ դեր կխաղա հարեւան երկրների հետ հարաբերությունների կառուցման գործում: Մարդկանց մշտական բնակության եւ որպես աշխատուժ ներգրավելու լավ գործող համակարգը՝ հիմնված հստակ չափանիշների վրա եւ զերծ կոռուպցիայից, սկզբունքորեն կարեւոր է ինչպես այցելողների, այնպես էլ ռուսների համար: Կոշտ, բայց արդար միգրացիոն մոդելը կհզորացնի քաղաքակրթական կառուցվածքը, իսկ դրա բացակայությունը՝ կխաթարի: Աշխարհում, որտեղ օբյեկտիվ պատճառներով (կլիմա, անհավասարություն եւ այլն) աճում է մարդկանց շարժունակությունը, միգրացիոն հոսքը կարգավորելու ունակությունը կլինի կայունության եւ զարգացման կարեւորագույն պայմանը։ Ինչպես նաեւ արտաքին քաղաքականության գործիք:

Սա հայեցակարգային հարց է առաջ բերում. սահմանների բնույթի վերաբերյալ: Անկարողությունը դրանք ամբողջությամբ բացելու (ինչպես կտակել է լիբերալ գլոբալիզացիան) կամ ամբողջությամբ փակելու (ինչպես պատահել է 20-րդ դարում), առանցքային երկընտրանք է: Երկուսն էլ կործանարար են պետության համար: Ճկուն կարգավորումը (խոսքը ոչ միայն մարդկանց, այլեւ փողի, տեղեկատվության, ապրանքների հոսքի մասին է) հրատապ խնդիր է, որը դեռ երկար ժամանակ լուծվելու է ոչ ավտոմատացված ձեւով:

Ամեն վերոնշյալի նպատակն է լայն իմաստով լուծել ազգային անվտանգության հիմնախնդիրը: Դասական իմաստով՝ ամեն ինչի անհրաժեշտ երաշխիքը հզոր եւ ժամանակակից խնդիրներին հարմարեցված զինված ուժերն են: Աշխարհում կոնֆլիկտայնության բարձր մակարդակը տարբերակներ չի թողնում: Նրանք, ովքեր կանխատեսում են միջպետական բախումների թվի եւ սրության աճ, հավանաբար իրավացի են: Բայց այսօրվա միջազգային համակարգի բարդությունն ունի մի կարեւոր հետեւանք. պատերազմը հակասություններ լուծելու միջոց չէ, ինչպես եղել է անցյալ դարերում: Ավելի ճիշտ՝ ռազմական հակամարտությունը կարող է օգնել «թարախը թափել», բայց չի հանգեցնի բուժման եւ հղի է բարդություններով, այսինքն՝ նոր հիվանդություններով։

Անհրաժեշտ է համոզիչ զսպում, որը երբեմն պահանջում է ուժի կիրառում, բայց առաջին հերթին հավասարակշռություն պահպանելու համար: Ուկրաինական ճգնաժամը բացահայտ անհավասարակշռության արդյունք է, որն առաջացել էր Սառը պատերազմի ավարտից հետո: Իր մասշտաբների ու ներուժի շնորհիվ Ռուսաստանն ունի անկախ զարգացման առավելագույն հնարավորություններ։ Դա իրական է ամուր խաղաղության պայմաններում: Իսկ խաղաղության համար պայքարը, որքան էլ պաթետիկ հնչի, ամբողջ պետական  քաղաքականության հիմնական խնդիրն է:

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Moscow.media
Частные объявления сегодня

Rss.plus

Синоптики спрогнозировали тепло до +28 и грозы в Московском регионе 28 июля

Столичные росгвардейцы задержали мужчину, подозреваемого в грабеже

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Более 12 тысяч жителей Москвы и Московской области получают повышенную пенсию за работу в сельском хозяйстве

Обложка песни. Обложки альбомов песен. Сделать обложку для песни.

Гастроэнтеролог Садыков дал 3 совета, как не отравиться дыней и арбузом

Обложка песни. Обложки альбомов песен. Сделать обложку для песни.

Свердловские врачи рассказали, можно ли спасти печень после употребления алкоголя

Meet Shelly-Ann Fraser-Pryce, Olympic legend and Netflix Sprint athlete chasing gold aged 37 at Paris 2024

IWF signs off “state-of-the-art” training facilities for the Paris 2024 Olympics

Technology’s grip on modern life is pushing us down a dimly lit path of digital land mines

Meet Adam Peaty, British swimming hero and three-time Olympic champ returning for Paris 2024 after extended break

В Узбекистане завершили выпуск самой народной модели Шевроле

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

Заброшенный дом загорелся в третий раз: жители просят ускорить снос

На туманных скалах

Activision secretly experimented on 50% of Call of Duty players by 'decreasing' skill-based matchmaking, and determined players like SBMM even if they don't know it

Blizzard politely tells Hearthstone players their game isn't dead just because it's not getting a new cosmetic board this expansion

Arena Breakout празднует 1 годовщину новой картой, игровым режимом и наградами

Приключение-головоломка Arranger вышла на смартфоны и PC

Специалисты, к которым хочется возвращаться. Кем может гордиться Москва?

«Магнит» и Everland запустили в Ставрополе первую социальную программу для молодых людей с инвалидностью «Эстафета успешности»

Родилась с пулей. В Москве врачи спасли девочку, которую ранили в утробе

Синоптики спрогнозировали тепло до +28 и грозы в Московском регионе 28 июля

Спасатели МЧС РФ нашли пропавшую под Архангельском двухлетнюю девочку

Вице-премьер Словакии назвал Олимпиаду в Париже символом извращенного упадка

СЕНСАЦИОННЫЕ ДАННЫЕ! В деле Дональда Трампа два Дональда, две женщины, два афроамериканца и герб Москвы, России.

Начальник Главного управления вневедомственной охраны Росгвардии вручил ключи от автомобиля многодетному отцу-росгвардейцу

Спасатели МЧС РФ нашли пропавшую под Архангельском двухлетнюю девочку

Кредитов хватило на процесс // Рассматривается дело о растрате в «Метрополе»

МЧС предупредило о сильном тумане и дожде в Подмосковье в ночь на 29 июля

Образование берут на практику // Бизнес ищет решение IT-кадрового вопроса

Главные интриги Олимпиады: кто из звезд спорта приедет в Париж и за кого болеть из России

Аванесян сыграет с Андреевой в финале турнира WTA в Румынии

Даниил Медведев победил в первом круге олимпийского турнира по теннису

Медведев об игре на грунте на ОИ после травяного сезона: было даже страшно

Спасатели МЧС РФ нашли пропавшую под Архангельском двухлетнюю девочку

Рост цен на аренду жилья и новые маршруты общественного транспорта: что изменится в Туле в августе 2024 года

Кредитов хватило на процесс // Рассматривается дело о растрате в «Метрополе»

Двухлетний ребенок выпал из окна квартиры в Москве

Музыкальные новости

Нечего скрывать: Волочкова показала фигуру в полупрозрачном платье

«Чуть не утонул, но я его спасла», — люди в шоке, узнав, что Волочкова ныряла в купели вместе с домашним…

Из «Ералаша» в объятия Фадеева: как Глюк'oZa стала знаменитой

Актриса Лужина пожалела, что у нее не было романа с Высоцким

Синоптики спрогнозировали тепло до +28 и грозы в Московском регионе 28 июля

«Магнит» и Everland запустили в Ставрополе первую социальную программу для молодых людей с инвалидностью «Эстафета успешности»

Родилась с пулей. В Москве врачи спасли девочку, которую ранили в утробе

Специалисты, к которым хочется возвращаться. Кем может гордиться Москва?

Обложка песни. Обложки альбомов песен. Сделать обложку для песни.

Собянин рассказал о благоустройстве парков в Москве

Штаб-квартиру Роскосмоса предложили разместить в Амурской области

Activision secretly experimented on 50% of Call of Duty players by 'decreasing' skill-based matchmaking, and determined players like SBMM even if they don't know it

В Москве утром в понедельник ожидается сильный дождь

Особенности рефконтейнеров

Чуть дешевле 2 млн рублей — представлен новый китайский кроссовер для России

Десятикилометровая пробка образовалась на трассе М-7 в Нижегородской области

Пентагон не стал комментировать заявление Путина об ответе на размещение ракет США в ФРГ

Путин сообщил о завершающей стадии разработки ракет средней и малой дальности

Патрушев высказался о пересмотре шагов США по ракетам в ФРГ после предупреждения Путина

Путин указал на сигнал для США в полётах стратегической авиации России

На форуме «Территория будущего. Москва 2030» выберут аромат для поликлиник

Врачи провели уникальную операцию и извлекли пулю из брюшной стенки новорожденного

«Магнит» и Everland запустили в Ставрополе первую социальную программу для молодых людей с инвалидностью «Эстафета успешности»

Модно — не значит полезно: каким рекомендациям по похудению не стоит доверять

Зеленский заявил, что Киев начнет обсуждение вопросов территориальной целостности

Хинштейн: МВД контролирует дело о драке сына Бажаева с полицейским в Москве

Футбольный матч "Оренбург" - "Ахмат" завершился со счетом 0:0

В Самаре состоялись всероссийские соревнования по спортивному метанию ножа

Стала известна причина нападения Бажаева на полицейского

Лукашенко завершил визит в Россию и прибыл в Минск

Собянин рассказал о модернизации научных пространств внутри столичных колледжей

Собянин рассказал о развитии Некрасовки

Мэр Москвы рассказал, как за пять лет преобразился район Некрасовка

Собянин рассказал о работе по развитию района Некрасовка

Москва реконструируется. 1938 - окончание

Какие растения и насекомые опасны для сада и огорода

Юбилейный «Лётчик Фестиваль» в культурно-экологическом пространстве «Джао Да!Ча»

После первого рейса отменен турпоезд на Алтай из Новосибирска

Синоптики предупредили москвичей о дождях 29 июля

"Ъ": в Москве начались слушания по делу о хищении средств банка "Метрополь"

Образование берут на практику // Бизнес ищет решение IT-кадрового вопроса

Погиб глава архангельской пожарной охраны Димитрий Охрименко

Утро в Кимже...

В Поморье стартовал двенадцатый «Дирекцион-Норд»

В Архангельске завершился XII фестиваль духовых оркестров «Дирекцион-Норд»

Утром в Симферополе рейсовый автобус насмерть сбил пенсионерку

Штаб «Все для фронта, все для победы» отправил в зону СВО очередной гуманитарный груз

К Международному дню тигра саранская телемачта «переоденется» в редкого хищника

Выставка исторической памяти «В гости к нашим далеким предкам» ко Дню Крещения Руси и Дню памяти равноапостольного Великого князя Владимира

«Пропаганде» больше не танцевать // Знаковый столичный клуб объявил о закрытии

Стартап Вятки: как дизайнер-международник организовал студию и мастерскую в Кирово-Чепецке

РБК: Москва и Подмосковье стали лидерами по перечислению НДС в бюджет

«Желаю опять желать!» Счастливая Гузеева снялась в объятиях Павла Деревянко

Спорт в России и мире

Новости спорта

Новости тенниса
Варвара Грачёва

Теннисистка Грачева, отказавшаяся играть за Россию в пользу Франции, вылетела с Олимпиады с «баранкой» в 1-м круге

Спасатели МЧС РФ нашли пропавшую под Архангельском двухлетнюю девочку

Вице-премьер Словакии назвал Олимпиаду в Париже символом извращенного упадка

Интерес к российским облачным хранилищам у приморцев вырос на треть

Российские учёные назвали критерии выбора места посадки «Луны-27»