ՌԴ տնտեսական ճգնաժամը բացառում է դրական կանխատեսումները Հայաստանի համար. փորձագետ
«Մենք բախվել ենք այնպիսի իրավիճակի, երբ պատժամիջոցների և նավթի ցածր գների պայմաններում Ռուսաստանի տնտեսությունը զարգացման բացասական լուրջ միտումներ ունի, որոնք ազդում են գործընկեր երկրների, այդ թվում` Հայաստանի վրա»,– ասաց նա։
Փորձագետի խոսքով, Հայաստանի ներկրման մեջ Ռուսաստանի բաժնեմասը բացարձակ դրամական արտահայտմամբ կրճատվել է։
ԱՎԾ տվյալներով, Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2015 թվականի հունվար–հոկտեմբերին կազմել է 989.6 մլն դոլար` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Ռուսաստանի հետ արտաքին առևտրաշրջանառության բաժնեմասը միաժամանակ կազմում է հաշվետու ժամանակահատվածում հանրապետության արտաքին համախառն առևտրաշրջանառության 25.4 տոկոսը։ Դեպի Ռուսաստան Հայաստանի արտահանումը 10 ամիսներին կազմել է մոտ 179.14 մլն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 253.7 մլն դոլարի դիմաց, իսկ ներկրումը` 810.5 մլն դոլար (անկումը` 10,7%)։
Փորձագետի խոսքով, միայն 2015 թվականի 10 ամիսներին Հայաստան ներկրումն ընդհանուր առմամբ կրճատվել է 850 մլն դոլարով, իսկ դա նշանակում է, որ տվյալ ժամանակահատվածում երկրի բնակչությունն օրական սպառել է 3 մլն դոլարով պակաս, քան 2014 թվականի նույն ժամանակահատվածում։ «Լավ է, որ Կենտրոնական բանկն այդ ընթացքում չի ծախսել իր պահուստները, հակառակ դեպքում ԿԲ պահուստները պետք է կրճատվեն մինչև 800 մլն դոլար, և ներկրման վերականգնման դեպքում ԿԲ–ն կհայտնվեր դժվար վիճակում»,– նշեց նա։
Խաչատրյանի խոսքով, ներկրման կրճատման պատճառը տրանսֆերների կրճատումն է։
Տնտեսագետը հայտնեց, որ, չնայած ներկրման կրճատմանը, Հայաստանին հաջողվել է գրեթե նույն չափով պահպանել արտահանման նախորդ տարվա ծավալը, բայց այստեղ էլ դիտվում է հունվար–հոկտեմբերի տվյալներով 2.2 տոկոսանոց կրճատում։ Սակայն, ինչպես կարծում է փորձագետը, 2015 թվականի արդյունքներով, արտահանման նախորդ տարվա ցուցանիշը չի հաջողվի ապհպանել։
Գնահատելով հայկական տնտեսության վիճակը` Խաչատրյանն ասաց, որ ՀՆԱ աճը վերջին տարիներին դանդաղման միտում ունի։
«Եթե համեմատենք վերջին երեք տարվա տնտեսության աճի տեմպը, ապա մենք աստիճանական ամենամյա դանդաղում ունենք։ Դա նշանակում է, որ տնտեսության առանձին բնագավառները չեն կարող աճի զգալի ազդակ հաղորդել»,– ասաց նա։
Նրա խոսքով, վերջին ամիսներին չի աճում արդյունաբերական արտադրանքի արտադրողների գների ցուցիչը։
«Արտադրանքը չի վաճառվում, և արտադրողները ստիպված են նվազեցնել դրա գինը»,– նշեց նա։
Խաչատրյանի խոսքով, տնտեսական ակտիվության աճը, որը Հայաստանի ԱՎԾ տվյալներով, 2015 թվականի հունվար–հոկտեմբերին կազմել է 3.5 տոկոս, ապահովվում է հիմնականում գյուղատնտեսության աճի հաշվին։
ԱՎԾ տվյալներով, Հայաստաում արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015 թվականի հունվար–հոկտեմբերին 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20.4 տոկոսով` կազմելով շուրջ 3 900.9 մլն դոլար։
Միաժամանակ, հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է 1 223.4 մլն դոլար` 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 2.2 տոկոսով։
Բյուջեի համաձայն, Հայաստանի ՀՆԱ աճը 2015 թվականին ծրագրված է 4,1% մակարդակում ($1 – 482,93 դրամ)։ -0-