Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

Էդուարդ Շարմազանովը Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ է տվել ծաղիկներ և երկու գլուխ կաղամբ դնել ՙԺառանգության՚ գրասենյակի մոտ

0

ՙՆոր Հայաստանի՚ նախօրեի հանրահավաքը ցույց տվեց, որ այդ ուժի ծրագրերը ծախողվել են, քանի որ նրանք չունեն ոչ ռազմավարություն, ոչ մարտավարություն, ոչ գործողությունների ծրագիր: Այսօր լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ավելացնելով, որ հանրահավաքից տպավորություն էր ստեղծվում, որ ընդդիմության առաջնորդները չգիտեն, թե ինչ անեն:

 

ՙՀանրաքվեի անցկացումը կապված չէ իշխանափոխության հետ, քանի որ եթե նույնիսկ բարեփոխումներն անցնեն, Սերժ Սարգսյանը մինչև 2018 թվականը կառավարելու է երկիրը, ներկայիս խորհրդարանը գործելու է մինչև 2017 թվականը՚,- նշել է նա: Ըստ որում, փոխխոսնակը ՙՆոր Հայաստանի՚ անդամներին մարգինալ ուժ  և արմատական փոքրամասնություն է անվանել, ինչը, նրա կարծիքով, կարող է վտանգավոր լինել: ՙՄեկ մարդու ոչ ադեկվատ վարքագիծը կարող է վտանգավոր լինել, հիշեք Նաիրի Հունանյանին և նրա կողմնակիցներին՚,- հայտարարել է նա:

 

Շարմազանովը մեկնաբանել է նաև ՀՀԿ շենքի մոտ ծաղիկներ դնելու ՙԺառանգություն՚ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությունը: ՙԾաղիկներ տանում են գերեզման, քաղաքականությունում դա ոչ կոռեկտ և անլուրջ է: Հնարավոր է, նրանք կորցրել են իրականության զգացումը: Չեմ ուզում նրա մակարդակին իջնել, բայց թող վերցնի այդ ծաղկեփունջը և ևս երկու կաղամբի գլուխ ու դնի իր կուսակցության գրասենյակի առջև՚,-նշել է հանրապետականը՝ ավելացնելով, որ Հովհաննիսյանը դադարել է գոյություն ունենալ՝ որպես քաղաքական ազդեցիկ գործոն: ՙՔաղաքական գործիչը, ով 37% ստացավ նախագահական ընտրություններում  և 6 ամսում ծախսեց ողջ քաղաքական կապիտալը, չի կարող լուրջ ընկալվել: Նա հովհարային անջատումով քաղաքական գործիչ է, և նրա պահվածքը ապացուցում է դա՚,- հայտարարել է փոխխոսնակը:

 

Նա նաև գտնում է, որ բարեփոխումների հակառակորդների մյուս թևը՝ ՙՈչ՚-ի ճակատը չարախնդում է ՙՆոր Հայաստանի՚ ձախողման վրա, քանի որ ակնկալում է լրացուցիչ շահաբաժիններ ստանալ: 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Саснович вышла в четвертьфинал парного разряда турнира WTA-250 в Румынии






Облсуд рассмотрит апелляции от Константина Смирнова и Алексея Фролова 7 февраля

Молодой житель Подольска задержан после нападения на сотрудника ДПС

Ольга Любимова: конкурс «Интервидение» будет лишен политической конъюнктуры

Шнуров и «Ленинград» выступят в России после долгого перерыва