Ստոլտենբերգը հայտարարել է ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքների վերականգնման մասին
ՆԱՏՕ-ն որոշում է կայացրել կրկին հրավիրել ՌԴ-ՆԱՏՕ խորհուրդը՝ ՌԴ-ի հետ համագործակցության վերականգնման համար: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
Նա նշել է, որ իրենք պայմանավորվել են պահպանել քաղաքական շփումները ՌԴ-ի հետ: Ըստ Ստոլտենբերգի, իրենք քննարկում են ՌԴ-ՆԱՏՕ խորհուրդը օգտագործելու տարբերակները՝ ՌԴ-ի հետ փոխգործակցության համար: Նրա խոսքով, իրենք կուսումնասիրեն այդ հարցը և նոր նիստի տարեթիվը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ստոլտենբերգը հայտարարել է, որ չնայած ՆԱՏՕ-ն սառեցրել է ՌԴ-ի հետ գործնական համագործակցությունը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների և 2014թ.-ին՝ Ղրիմը ՌԴ-ին վերամիավորվելու հետ կապված, այնուամենայնիվ Դաշինքը պայմանավորվել է բաց պահել ՌԴ-ի հետ քաղաքական համագործակցությունը: ՌԴ-ՆԱՏՕ խորհուրդը շարունակում է գործել և 2014թ.-ից գումարվել են մի քանի նիստեր:
Մինչ այդ, ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի աշխատանքները վերականգնելու մասին հայտարարել էր Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: