Добавить новость
ru24.net
Все новости
Июнь
2024

Շարժա–Երևան չվերթով փորձել են ապօրինի ներմուծել 29 ադամանդանման քարեր․ կա ձերբակալված (ՎԻԴԵՈ)

0

p bԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/ԱՌԿԱ/․ /bՕրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկան և հսկողության բաժնի, ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների մաքսային ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում մաքսային հսկողության է ենթարկվել Շարժա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Մ․Մ-ն և վերջինիս ուղեբեռը, հաղորդում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։/pp Հսկողության արդյունքում, քաղաքացու դրամապանակից հայտնաբերվել է ադամանդանման թափանցիկ 1 քար, իսկ ճամպրուկի մեջ գտնվող տաբատի գոտկամասի հատվածից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, տարբեր տրամաչափերով ադամանդանման թափանցիկ 28 քար։/pp «Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն` մշակված բնական ադամանդներն ընդգրկված են նույն որոշմամբ սահմանված ցանկում, և մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ հայտնաբերված 29 ադամանդանման թափանցիկ քարի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանաված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը:/pp Վերոգրյալի հիման վրա` ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ձերբակալել և ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն են տեղափոխել քաղաքացի Մ․Մ․-ին: Վերջինս ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է։nbsp;/pp Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։/pp br iframe width=560 height=315 src=https://www.youtube.com/embed/u4tyYicgltw?si=nLS86konNoWRT9CF title=YouTube video player frameborder=0 allow=accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share referrerpolicy=strict-origin-when-cross-origin allowfullscreen/iframe/pp nbsp;/p




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Australian Open

Даниил Медведев сломал ракетку и камеру на Открытом чемпионате Австралии






Открытие завода по производству коммунальной техники в Ступино обсудили на инвестчасе

Юной мадам Гитике уже ищут здание: генконсульство Индии в Казани откроют до конца года

Yahoo News Japan: Трамп может быть нацелен на укрепление связей с РФ и КНР

Рулевая зона. Эксперт посоветовал, как выбрать надежный автомобиль