Добавить новость
ru24.net
Все новости
Июнь
2024

Միրզոյան․ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կա շատ առողջ երկխոսություն

0

p bԵՐԵՎԱՆ, 4 հունիսի․/ԱՌԿԱ/․/b ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կա շատ առողջ երկխոսություն։/pp «Կան նաև պայմանավորվածություններ, որոնցից հիմնականները, ցավոք, դեռ կյանքի չեն կոչվել՝ պայմանավորված 3-րդ գործոններով։ Հայաստանի ակնկալիքն է Թուրքիայից, որ պայմանավորվածություններն իրականանան։ Մենք պատրաստ ենք շարունակել այս շատ առողջ երկխոսությունը»,- նշեց Միրզոյանը ԱԺ–ում 2023թ․–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։/pp bՀայ–թուրքական երկխոսության մասին/bbr br Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական ​​հարաբերություններ չկան 1991 թվականից, իսկ պետական ​​սահմանը փակ է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ։ Խնդրահարույց հարցերի թվում է Անկարայի դժգոհությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից, որն առաջ է մղում Հայաստանը։/pp 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանն ու Թուրքիան նշանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրենց բանագնացներին՝ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին և փորձառու դիվանագետ, ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին։/pp 2022 թվականի մարտի 12-ին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումի շրջանակում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց հարաբերությունների կարգավորման հետագա ընթացքը։ Կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունն առանց նախապայմանների առաջ մղել այս գործընթացը, որպեսզի այն ավարտվի երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմամբ և սահմանների բացմամբ։/pp 2022 թվականի հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի բանագնացները պայմանավորվեցին ապահովել հայ-թուրքական ցամաքային սահմանը հնարավորինս արագ հատելու հնարավորությունը համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների հնարավորինս շուտ մեկնարկի վերաբերյալ։/pp 2023 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ վերացվել են Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների խոչընդոտները։/pp 2024 թվականի մարտի 1-ին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը Անթալիայում կայացած հանդիպմանը հաստատել են հարաբերությունների ամբողջական կարգավորման հասնելու իրենց պատրաստակամությունը, ինչպես նաև մտքեր են փոխանակել այդ ուղղությամբ հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ։/p




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Зарина Дияс

Сенсацией обернулся матч Зарины Дияс за четвертьфинал турнира в Мумбаи






ЦСКА — «Краснодар»: когда начало, где смотреть онлайн матча за третье место Winline Зимнего кубка РПЛ 10 февраля

Глава СК России поручил доложить о ходе проверки информации об организации нелегального хостела в столичном жилом комплексе

Си Цзиньпин приедет на празднование Дня Победы в Москве

Президент Боливии получил приглашение на празднование 80-летия Победы