Անշարժ գույքի հետ կապված ավելի քան 16 հազար գործարք է կատարվել Հայաստանում հոկտեմբերին
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի/ԱՌԿԱ/. 2015 թ.-ի հոկտեմբերին Հայաստանում անշարժ գույքի հետ կապված 16060 գործարք է կատարվել, ինչը 17,6տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հաղորդվում է Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ:
Միաժամանակ գործարքների թիվը հոկտեմբերին, սեպտեմբերի ցուցանիշի համեմատ, ավելացել է 3,5տոկոսով:
Միաժամանակ Կոտայքի մարզում հոկտեմբերին գրանցվել է գործարքնի ընդհանուր թվի 11,9 տոկոսը, Արմավիրի մարզում՝ 7,8տոկոսը, Արարատում՝ 8,1 տոկոսը, Լոռի մարզում՝ 6,2 տոկոսը, Գեղարքունիքի մարզում՝ 5 տոկոսը, Շիրակի մարզում՝ 7,7 տոկոսը, Արագածոտնի մարզում՝ 5,5 տոկոսը, Սյունիքի մարզում՝ 5 տոկոսը, իսկ Տավուշի մարզում՝ 3,8 տոկոսը:
Կադաստրի պետական կոմիտեի տվյալների համաձայն՝ հոկտեմբերին անշարժ գույքի հետ կապված գործարքների 29,9տոկոսը բաժին է հասել անշարժ գույքի օտարման գործարքներին, 12,1 տոկոսը կազմել են անշարժ գույքի առաջնային գրանցման գործարքները:
Բացի այդ, Հայաստանում հոկտեմբերին գրանցված գործարքների ընդհանուր թվի 12,5 տոկոսը բաժին է հասել ժառանգությանը, 10,1 տոկոսը կազմել են գրավի գործարքները, 3,8 տոկոսը՝ անշարժ գույքի վարձակալության գործարքները, 31,6 տոկոսը՝ պետական այլ գրանցումները: –0–