Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

«Նոր Հայաստանը» շարժվում է դեպի ԿԸՀ

0

Երևանի Ազատության հրապարակում շարունակվում է «Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքը:

 

«Նոր Հայաստան» ճակատի հանրահավաքում ունեցած իր ելույթում ժողովրդագրագետ Հրանուշ Խառատյանը բացասական գնահատական է տվել նոր սահմանադրությանը: «Նոր սահմանադրության հումանիտար մասը պարզապես` հրեշային է»,-հայտարարել է նա, հավելելով, որ սահմանադրության նախագիծը մշակվել է մարդկանց կողմից, որոնք վստահ են, որ հենց իրենք են թելադրում պայմանները: «Ներկայիս իշխանությունները բռնազավթել են երկիրը»,-նշել է Խառատյանը:

 

Իր հերթին, ճակատի քաղխորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանը տեղեկացրել է, որ այսօր «Նոր Հայաստանը» երթով կշարժվի դեպի Կենտրոնական ընտրական հանձանաժողովի շենք: Դրանով ցուցարարներն ուզում են ցույց տալ, որ հասկանում են Հայաստանոմ իշխանության ամսնավորեցման սխեման:

 

«Մենք հնարավորինս ամեն ինչ անում ենք այս քրեական ռեժիմի պայմաներում: Վստահ եմ, որ ճնշումները, որոնք մենք ցույց կտանք, կբերեն ռեժիմի ձախողմանը»:

 

Իր շուրջօրյա բողոքի ակցիաները «Նոր Հայաստանն» սկսեց դեկտեմբերի 1-ին, Ազատության հրապարակում: Ընդդիմադիր ուժերը հանդես են գալիս դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի անցկացմանը դեմ: 




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Азаренко проиграла в первом круге турнира WTA-1000 в Дохе






ТАСС: посол США в Москве приехала в здание МИД РФ

Несколько дней обналичивала вклады: в Самаре женщина отдала мошенникам более 421 млн рублей

Жителей Преображенского приглашают стать общественными советниками главы управы

В «Ростехе» сообщили о передаче двигателей ПД-8 для испытаний самолета SJ-100