Добавить новость
ru24.net
Все новости
Декабрь
2015

ՙՆոր Հայաստանը՚ համոզված է՝ ոստիկանությունն իր կողմն է անցնելու

0

Ազատության հրապարակում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեի անցկացման դեմ ՙՆոր Հայաստան՚ հանրային փրկության ճակատի հանրահավաքը: Հանրահավաքի մասնակիցները դժգոհում են երկրի ղեկավարության քաղաքականությունից և իշխանության տապալման կոչ անում:

 

Ճակատի քաղխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը քաղաքացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել ՙՈչ՚-ի շտաբի մասնակցությամբ վաղը կայանալիք հանրահավաքին: ՙՆրանք, ովքեր գտնում են, որ ընդդիմությունը միասնական չէ, վաղը կհամոզվեն հակառակում՚, հայտարարել է նա:

 

Մարտիրոսյանն անդրադարձել է նաև նախօրեին ոստիկանության մասնակցությամբ միջադեպերին: ՙՎստահ եմ, որ նրանք մեր կողմը կանցնեն: Հոգով նրանք արդեն մեզ հետ են՚,- հայտարարել է նա: 

 

Իր շուրջօրյա ակցիաները ՙՆոր Հայաստանը՚ սկսել է դեկտեմբերի 1-ին Ազատության հրապարակում: Նույն օրը բերման էին ենթարկվել ընդդիմադիր Գևորգ Սաֆարյանը և հանրահավաքի ևս երկու մասնակից:

 

Բացի այդ, ՙՆոր Հայաստանի՚ ակտիվիստների և ոստիկանների միջև ընդհարումներ են տեղի ունեցել: Պատճառը ՀՀԿ գրասենյակի մոտ ծաղիկներ դնելու ակտիվիստների փորձն էր, սակայն ոստիկանությունը թույլ չի տվել նրանց մոտենալ շենքին:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Дарья Касаткина

«Сучка». Уроженка Москвы отреагировала на поражение от Касаткиной на Australian Open






Больше всего россиян сидят под домашним арестом в Московском регионе и Петербурге

Здесь была деревня

Ефимов: в Москве сокращены сроки предоставления 3 госуслуг в сфере недвижимости

Назад в прошлое: проект «Зима в Москве» приглашает на балы и игры XIX века