Գեոթիմ ՓԲԸ 100% բաժնետեր Լիդիան ինթերնեյշնլը հայտարարել է, որ Orion Co IV (ED) Limited
(“Orion”) և Resource Capital Fund VI L.P.
(“RCF”) ընկերությունների հետ համաձայնեցրել է Ամուլսարի հանքի շինարարությանը տրամադրվելիք 325 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինասավորման փաթեթը:
Նոյեմբերի 20-ին Լիդիանը հայտարարել էր Ամուլսարի նախագծի օպտիմալացման աշխատանքների արդյունքերի մասին: Մինչև շահագործման փուլի սկիզբը կապիտալ ծախսերը նվազել են 13%-ով, կազմելով 370 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ ծրագրի կայունության ապահովման ծախսերը (all in sustaining cost) նվազել են 17%-ով՝ կազմելով ոսկու մեկ ունցիայի արդյունահանման համար 585 ԱՄՆ դոլար: Ծախսերի կրճատումը մասամբ հնարավոր է դարձել մակաբացման գործակցի (stripping ratio) կրճատման, օպտիմալացված նախագծի և նոր տեխնոլագիական հոսքի (flow sheet) շնորհիվ, ինչի արդյունքում կրճատվել են նաև օգտագործվելիք վառելիքի, էլէկտրաէներգիայի և ռեագենտների ծավալները և ավելացել է մեկ տոննա հանքաքարից վերակագնվող ոսկու տոկոսը: Սա զգալիորեն բարելավել է Ամուլսարի ծրագրի տնտեսական ցուցանիշները, դարձնելով այն էլ ավելի հետաքրքիր ծրագիր ներդրողների համար:
Լիդիան ինթերնեյշնլի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոնն ասել է. <<Այս ֆինանսավորումը կարևոր իրադարձություն է բոլոր շահագրգիռ կողմերի համար՝ Ամուլսարի Ծրագիրը դեպի արդյունահանում տանելու մեր ստանձնած պարտավորությունը կատարելու գործում: Վերջերս մեր կողմից հայտարարված նախագծի օպտիմալացման աշխատանքներից բխող տնտեսական զարգացումները կարևոր քայլ էին ծրագրի տնտեսական մասն օպտիմալացնելու՝ մեր նպատակին հասնելու համար, և հիմք հանդիսացան այս ֆինանսավորումը կատարելու հնարավորություններն ամրապնդելու համար: Orion-ը և RCF-ը հանքարդյունաբերության ոլորտում մեծ համբավ վայելող ֆինանսական ներդրումային ֆոնդեր են, և իրենց ֆինանսական պարտավորությունների շնորհիվ յուրաքանչյուր խումբը լրացուցիչ փորձ է ապահովում մեր թիմի համար>>:
ՀՀ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասել է. <<Ամուլսարի հանքի ֆինանսավորումը կարևոր քայլ է Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման գործում: ՀՀ կառավարությունը ողջունում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում նման էական ներդրումները, որոնք երկիրը դարձնում են գրավիչ միջազգային ներդրողների համար: Ամուլսարի ծրագրի օրինակով ակնկալում ենք այլ սոցիալ-տնտեսական ներդրումներ Հայաստանում>>:
Գեոթիմ ՓԲԸ գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը ասել է. <<Այս ներդրումը կապահովի Հայաստանում ժամանակակից, լավ կառավարվող հանքի կառուցում՝ երաշխավորելով երկրի և Ամուլսարի շրջակա համայնքների համար զգալի տնտեսական օգուտներ: Ամբողջ աշխարհում հանքարդյունաբերության ոլորտում նկատվում է հանքարդյունաբերական ծրագրերի ֆինանսավորման անկում: Հատկապես այս պայմաններում Ամուլսարի ֆինանասավորման ապահովումը մեծ ձեռքբերում է, ինչը դարձնում է Հայաստանը ներդրումների համար գրավիչ ուղղություն>>:
Orion Mine Finance ընկերությունը հանքարդյունաբերական ծրագրերի ֆինանսավորման գործում մասնագիտացած խումբ է՝ մոտավորապես 1,85 մլրդ. կապիտալով, որը փոքր հանքարդյունաբերական ընկերություններին տրամադրում է ներդրումային ճկուն լուծումներ գունավոր և թանկարժեք մետաղների ոլորտում: Orion-ն ունի պարտքի գործիքներով ֆինանսավորման, կապիտալի մասնակցության, շրջանառու փոխարկելի արժեթղթերի, արտադրանքի վաճառքի, ինչպես նաև արտադրանքի նախօրոք ձեռքբերման և ռոյալթիների վճարման փաստացի հնարավորություն: Բացի այդ, Օրիոնի թիմն իրական մետաղների շուկայում ունի փորձ. այն է` աջակցել մետաղների գնման, ֆինանսավորման, հանքի արտադրանքի տեղափոխման, մշակման և վերջնական գնորդին վաճառելու հարցում:
Resource Capital Funds-ը մասնավոր կապիտալով ընկերություն է, որը հիմնադրվել է 1998 թվականին՝ ներդրումներ կատարելով կոնկրետ հանքարդյունաբերության ոլորտում, ընդգրկելով բորոլ տեսակի հանքանյութերն ու աշխարհագրական տարածաշրջանները: Հիմնադրման օրվանից ի վեր RCF-ն աջակցություն է ցուցաբերել 142 հանքարդյունաբերական ընկերությունների՝ 45 երկրներում գտնվող և 29 հանքատեսակի արդյունահանման ծրագրերին: RCF-ն այս տարի 2,04 մլրդ. ընդհանուր կապիտալով իր վեցերորդ ներդրումն է կատարում: RCF ընկերության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ ընկերության պաշտոնական կայքում (www.resourcecapitalfunds.com):
RCF-ում աշխատում է ներդրումային մասնագետների ուժեղ թիմ, որը համաշխարհային մասշտաբով մեծ փորձ ունի հանքարդյունաբերության ոլորտում: RCF-ի փորձը պայմանավորված է տեխնիկապես և կոմերցիոն առումով գրավիչ միջոցներ հայթայթելով և ցանկալի արդյունքների հասնելու համար ֆինանսավորվող ընկերությունների մենեջմենթներին աջակցելով: RCF-ը համագործակցում է ընկերությունների հետ՝ ամուր և կայուն բիզնես ծրագրեր կառուցելու ուղղությամբ, որը բոլոր շահառուների համար ապահովում է լավագույն արդյունք:
Բացի Orion-ի և RCF-ի ֆինանսավորումից, Լիդիան Ինթերնեյշնլ ընկերության հիմնական բաժնետերերը շարունակում են մնալ IFC-ն (International Finance Corporation)
և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD): Լիդիանը պարտավորություն է ստանձնել իր գործունեության ողջ ընթացքում աշխատելու այդ ֆինանսական հաստատությունների կողմից սահմանված լավագույն փորձին համապատասխան:
Microsoft warns of 'active attacks' on its government and business server tech, with one cybersecurity expert claiming that they should 'assume that you have been compromised'
'I destroyed months of your work in seconds' says AI coding tool after deleting a devs entire database during a code freeze: 'I panicked instead of thinking'
Краткая биографическая справка о центральных персонажах Mafia: The Old Country
В.В. ПУТИН И Д.А. МЕДВЕДЕВ МОГУТ ПОМОЧЬ ЗНАЧИТЕЛЬНО ДОПОЛНИТЕЛЬНО СДЕРЖИВАТЬ НАТО. СЕНСАЦИЯ! Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества!
Бодо Бородо выпустил трек «Бодо-рэпо-алфавит»
покой души
На слет Всемирного фестиваля молодежи подали более 62 тыс. заявок из 175 стран