Կառավարության հրաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին. Արծվիկ Մինասյան
p bԵՐԵՎԱՆ, 11 հունիսի․/ԱՌԿԱ/․ /bԿառավարության հրաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին ժամը 18:30, նախօրեին երեկոյան Բաղրամյան պողոտայում հայտարարեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։/pp Նշենք, որ նախօրեին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը a target=_blank href=https://arka.am/am/news/politics/Karavarutyan_hrajarakani/տեղեկացրել է/a, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ հիմնական զեկուցողի բացակայության պատճառով հարցի քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով:/pp «Հրաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին ժամը 18:30։ Սա իրավունքի ուժով պարտադրված նիստ է և պետք է գումարվի։ Միայն մնում է, որ ՔՊ-ն ունենա կամք և գա այդ նիստին, որպեսզի իրենց հակափաստարկները բերեն այն փաստի շուրջ, որ այս կառավաությունը անելիք չունի և պետք է հեռանա։ Հունիսի 17-ին ժամը 18:30-ին նիստը գումարվելու է», – ասաց Մինասյանը։/pp Նա նաև նշեց, որ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ այսօր կայացած նիստն անօրինական է։br/pp «Նիստը չի կարող հրավիրվել ԱԺ նիստին զուգահեռ (այս շաբաթ ԱԺ–ում անցկացվում է հերթական քառօրյան, խմբ)։ Նրանք անցկացրել են անօրինական նիստ, նույնիսկ մեզ չեն իրազեկել հեռախոսով, որպեսզի մենք՝ հանձնաժղովի ընդդիմադիր անդամները, ներկա գտնվենք։ Դա ոչ մի կերպ չի ազդում հունիսի 17–ին ժամը 18։30–ին օրենքի ուժով հրավիրվող արտահերթ նիստի վրա», – ընդգծեց նա։/pp Հունիսի 9-ին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հանրահավաքում կոչ արեց հունիսի 10-ից 96-ժամյա անդադար գործադուլ սկսել և բողոքի ցույցեր անել։ Նա նաև կոչ արեց պատգամավորներին արտահերթ նիստ անցկացնել՝ կառավարության հրաժարականի օրակարգով։/pp Ավելի ուշ Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը մերժեց հունիսի 11-ին կառավարության հրաժարականի օրակարգով արտահերթ նիստ անցկացնելու ընդդիմության միջնորդությունը։/pp/pp ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 10-ին որոշում է ստորագրել հունիսի 17-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին, որի օրակարգում է կառավարության հրաժարականի և նորի ձևավորման հարցը։br/p