Добавить новость
ru24.net
Все новости
Июнь
2024

Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը

0

Ucom ընկերությունն այս տարի կրկին Հայաստանում ՈՒԵՖԱ EURO 2024-ի ցուցադրման գլխավոր գործընկերն է։

Ֆուտբոլային առաջնության խաղերը կցուցադրվեն Արմենիա TV եւ Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով։ Ընդհանուր առմամբ, կցուցադրվի 51 հանդիպում, որոնցից վեցը կընթանա զուգահեռ նույն ժամին։ Ուստի բոլոր խաղերը դիտելու հնարավորություն կունենան միայն Ucom-ի բաժանորդները՝ ունենալով բացառիկ հասանելիություն Արմենիա Պրեմիում հեռուստաալիքին։

«Առաջին անգամը չէ, որ Ucom-ը հանդես է գալիս որպես ֆուտբոլային եվրոպական մրցաշարի ցուցադրման գլխավոր գործընկեր, եւ մեր բաժանորդները սովոր են, որ իրենց համար այս մրցաշարը պիտի վերածվի տոնի։ Մենք պարզապես պարտավոր էինք նրանց հույսերն արդարացնել, ու այժմ բոլորս մեծ ոգեւորությամբ պատրաստվում ենք մեր սիրելի թիմերի խաղերին հետեւելու լավագույն որակով Ucom-ի ցանցում», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Մրցաշարը տեղի կունենա հունիսի 14-ից մինչեւ հուլիսի 14-ը։ Հունիսի 18-ից սկսած՝ բոլոր ֆուտբոլասերները կկարողանան օգտվել Ucom–ի եւս մեկ առաջարկից՝ ցանկացած Unity փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում  կարող են ձեռք բերել TV iFFALCON LCD Smart 4K TV 55’ հեռուստացույցն ընդամենը 139.900 դրամով: Արդյունքում բաժանորդը կստանա նոր հեռուստացույց՝ 4K-HDR Google TV, Հայաստանի ամենաարագ տան ինտերնետին հասանելիություն, մինչեւ 210+ հեռուստաալիքներ ու շատ ներառումներով հեռախոսի փաթեթ։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Australian Open

Даниил Медведев сломал ракетку и камеру на Открытом чемпионате Австралии






И снова короткие истории, ч.12

Суд наложил арест на имущество и 45 млн блогера Лерчек, которая находится под следствием

На федеральной трассе М-2 «Крым» в Орловской области открылась новая АЗС

Ушаков: контактов Москвы с командой Трампа пока не было