Փաշինյան․ եթե ՀՀ ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, նա կիրականացնի դա
p bԵՐԵՎԱՆ, 12 հունիսի․/ԱՌԿԱ/․/b Եթե ՀՀ ժողովուրդն ուզենա կառավարության փոփոխություն, նա կիրականացնի դա, հայտարարեց Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ժողովրդի պահանջով, արդյոք, հնարավոր է վարչապետի հրաժարականը։/pp «Ընդդիմությունն ԱԺ ուրիշ բան պետք է ներկայացներ, ուղերձ է ներկայացրել։ Ես, ինչքան հասկացա, իրենք չեն ընդունել իրենց ուղերձը, որովհետև ինձ ասացին, որ հանձնաժողովում գլխադասային քննարկման ժամանակ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի եղել։ Ինչ վերաբերում է ընդդիմության պնդումներին, ես էսօր առավոտից դահլիճում էի, չլսեցի, որ ընդդիմությունն ինչ-որ բան պնդեր, բյուջեի կատարողականն էր քննարկվում»,- ասաց վարչապետը։/pp Փաշինյանը նաև պարզաբանեց, թե ինչու են ոստիկանական մեծաթիվ ուժեր կենտրոնացված Դեմիրճյան–Բաղրամյան խաչմերուկում։/pp «ԱԺ բնականոն գործունեությունը պետք է ապահովվի, պետք է նաև քաղաքացիների, այդ թվում՝ հավաքի խաղաղ մասնակիցների անվտանգությունը»,- նշեց նա:/pp Նշենք, որ նախօրեին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանըnbsp;տեղեկացրել է, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ հիմնական զեկուցողի բացակայության պատճառով կառավարության հրաժարականի հարցի քննարկումը հետաձգվել է մինչև 2 ամիս ժամկետով:/pp Դրան ի պատասխան՝ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ րաժարականի հարցի քննարկումը և հրավիրված նիստը կայանալու է հունիսի 17-ին ժամը 18:30։ Սա իրավունքի ուժով պարտադրված նիստ է և պետք է գումարվի։/pp Նախօրեին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանըnbsp;a href=https://www.youtube.com/watch?v=6grMQS09ja4 target=_blankկոչ արեց/anbsp;իր աջակիցներին հունիսի 12–ին ժամը 15։00–ին մեծ թվերով հավաքվել Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկում, որտեղ հունիսի 10–ից շարժման աջակիցներն արգելափակել են երթևեկությունը։ Գալստանյանը հայտնեց, որ կարևոր և ծանր գործ ունեն անելու։/p