Добавить новость
ru24.net
Все новости
Июнь
2024

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահին թույլ չեն տվել մտնել Վրաաստան

0

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի մուտքը Վրաստան արգելվել է։ Հայաստան-Վրաստան ցամաքային սահմանից Խզմալյանը Epress.am-ին ասել է, որ վրացի սահմանապահները արգելքի պատճառը չեն բացատրել, մի քանի ժամ սպասեցնելուց հետո տեղեկացրել են, որ չի կարող մուտք գործել երկիր․ «Ինձ տվեցին թերթիկ, որում կա նաև որոշումը բողոքարկելու կարգ։ Ես չեմ պատրաստվում սա բողոքարկել, քանի որ պարզ է, որ արգելքը պայմանավորված է Վրաստանում նոր քաղաքական իրավիճակով»։

Բողոքարկումն, ըստ նրա, կարող է ուշադրություն գրավել և վնասել իր վրացի գաղափարակիցներին, ում հետ հանդիպման համար էր գնում Թբիլիսի։ Ֆեյսբուքի իր էջում արևմտամետ քաղգործիչը գրել է․ «Շնորհավոր Ռուսաստանի օրը»։ Նա վստահ է, որ արգելքը քաղաքական է։

Վրաստանում «օտարերկյա ազդեցության օրենքի» դեմ բողոքի ցույցերի ընթացքում Հայաստանի Եվրոպական կուսակցությունն աջակցություն էր հայտնել «հանուն եվրոատլանտիկ ինտեգրացիայի և ժողովրդավարության» պայքարին։ Խզմալյանի կուսակցությունը Հայաստանում պայքարում է հիմնականում ռուսական ազդեցության դեմ և աջակցում արևմտյան քաղաքական կուրսին։

Խզմալյանին վրացիներն առաջին անգամ են արգելում մուտք գործել Վրաստան։ 2022 թվականին էլ Հայաստանի ԱԱԾ-ն էր կանխել նրա ճանապարհորդությունը հարևան երկիր՝ պատճառաբանությամբ, թե 2020 թվականի պատերազմից  հետո նա մասնակցել է բողոքի ցույցերի։

Սա առաջին դեպքը չէ, երբ վրացի սահմանապահները առանց հիմնավորումներ ներկայացնելու արգելում են հայաստանցի քաղաքական կամ հասարակական գործիչներին, լրագրողներին և ակտիվիստներին մտնել երկիր։ Ռուս-ուկրաինական պատերազմից հետո առավել հաճախ այս արգելքին առերեսվում են ռուսաստանցիները։ Վրաստանում գործող կարգավորումները թույլ են տալիս տեղաշարժը սահմանափակել առանց հիմքեր ներկայացնելու։

The post Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահին թույլ չեն տվել մտնել Վրաաստան first appeared on Epress.am.



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Новак Джокович

«Деньги, девочки, казино». Новак Джокович процитировал Даниила Медведева на AO-2025






В АТОР сообщили о возобновлении рейсов Flydubai из Дубая в Минводы и Сочи

Требования растут: жители Самары хотят, чтобы МРОТ достиг 51 400 рублей

Четыре человека пострадали в результате ДТП на подмосковной трассе

В Кемеровской области продавец в магазине остановила вора и избила его сковородой