Добавить новость
ru24.net
Все новости
Июнь
2024

Սարին Հայրապետյանը, նրա անուշ որդին եւ արցախցի Վրեժը

0

Ներկայացնում ենք Talkhouse կայքում հրապարակված ռեժիսոր Սարին Հայրապետյանի հրապարակված A Letter to My Sweet Boy նամակը՝ ուղղված հեղինակի նորածին որդուն: Սարին Հայրապետյանը վերջերս Շեֆիլդի վավերագրական կինոյի փառատոնում ներկայացրել է իր My Sweet Land ֆիլմը:

Սարին Հայրապետյանը վավերագիր կինոռեժիսոր է, որը պատմում է այն մարդկանց եւ վայրերի մասին, որոնք հաճախ աննկատ եւ չլսված են մնում:

Նա HAI Creative պրոդյուսերական ընկերության հիմնադիրն է, որը համագործակցում է արվեստագետների եւ մարդասիրական կազմակերպությունների տարբեր մայրցամաքներում՝ ներկայացնելով անուշադրության մատնված համայնքների պատմությունները: Հայրապետյանի ռեժիսորական դեբյուտը HBO-ով հեռարձակված «Մենք դեռ ավարտված չենք» վավերագրական ֆիլմն էր պատերազմների ամերիկացի վետերանների մասին, որոնք տառապում են հետտրավմատիկ սթրեսային խանգարումից եւ փորձում են բուժվել արվեստի եւ պոեզիայից միջոցով:

Սարին Հայրապետյան

2023 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին՝ ժամը 19:30-ին, երկունքի ցավերը սաստկացան: Հայրիկիդ ու տատիկիդ հետ միասին Բրուքլինից սուրացինք Նյու Յորք Սիթիի հիվանդանոց: Սովորաբար աշխույժ փողոցները դատարկ էին՝ ողողված պատուհանների մոմալույսի ջերմ փայլով, որի ներքո ընտանիքները հավաքվել էին տոնելու Սուրբ Ծննդյան գիշերը: Պատուհանի կողքով փայլատակեցին Նյու Յորքի Սուրբ Ծննդյան շքեղ զարդարանքները, օդը լցվեց օրհներգեր երգող մանուկների հեռավոր արձագանքով: Ասես ֆիլմից տեսարան լիներ, իսկ մեր վարորդը խուսավարում էր թունելներով ու նեղ ծառուղիներով, որպեսզի դու մեքենայում չծնվես: Ցավի ալիքները ծածկում էին ինձ 45 վայրկյանը մեկ ու հիշեցնում քո մոտալուտ ժամանման մասին:

Տասնվեց ժամ անց՝ Սուրբ Ծննդյան օրը, ծնվեցիր դու՝ փոքրիկ Ջիվանը:

Դու մեր լույսն ես՝ շարունակությունը հայերի ու պաղեստինցիների սերունդների, որոնք իրենց կյանքն ապրել են ներդաշնակ, գեղեցիկ ու քրտնաջան՝ չնայած դժվարություններին եւ վայրագություններին, որոնց միջով ստիպված են եղել անցնել: Մի օր ես քեզ համար կնկարեմ մեր տոհմածառը ու կպատմեմ ընտանիքի յուրաքանչյուր անդամի պատմությունը, որոնց բախտ եմ ունեցել հանդիպել: Դու կզարմանաս, թե ինչ զգայուն եւ աննկուն մարդկանց խճանկար է նախորդել քեզ: Վստահ եմ, որ նրանց պատմությունները համբերատար կփոխանցվեն քեզ՝ տարբեր ձեւերով, երկար տարիների ընթացքում:

Քո նախնիների պատմությունների միջով անցնում է մի ընդհանուր թել՝ ջուրը: Քո ապուտատը՝ Էմիլին, Պաղեստինի Յաֆայից էր եւ 1948 թվականին Հորդանանում փախստական դարձավ: Այդպես էլ քո ապուպապը՝ Վարուժը, ծնվել է Յաֆայում, երբ նրա ծնողները վտարվեցին իրենց Վան քաղաքից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ: Ալիքները տարածվեցին բոլոր մեծ մորաքույրների, հորեղբայրների եւ նրանց երեխաների վրա, որոնք ցրվեցին Լիբանանում, Սիրիայում, Հորդանանում եւ այլուր:

Երբեմն մտածում եմ, որ միգուցե Վանա լճի անդորրն ու Միջերկրական ծովի ալիքներն էին, որ նրանց սրտերն այդքան մեծ, այդքան անեզր դարձրին, որ դիմանան բռնազավթման ու ցեղասպանության հրեշավոր իրողություններին եւ նորից վերակառուցեն, վերապրեն ու արարեն: Եվ հիմա դու այստեղ ես՝ արարված տարագիր ջրերով: Սակայն նույն տեսարանները կրկնվում են այսօր՝ նույն ժողովրդի հետ, որին պատկանում են քո նախնիները: Այն բացառությամբ, որ հիմա ջուրը պարզապես անցյալի հուշ է, եւ մնացել է հողն ու նրա ժողովուրդը, որը պայքարում է արժանապատվության եւ ինքնորոշման համար:

Շրջանը շարունակվում է. քարտեզները գծվում ու վերագծվում են, այդ ընթացքում լարվածությունն ու տրավման փոխանցվում են սերնդեսերունդ... եւ ամենաշատը տուժում են խոցելի խավերը: Ահա թե ինչու ստեղծեցի «Իմ անուշ երկիրը», որպեսզի պատմեմ 11-ամյա Վրեժի պատմությունը, որը մեծանում էր Արցախում՝ աշխարհաքաղաքական այնպիսի նուրբ ցանցում, որը կարող էր ցանկացած պահի բռնկվել պատերազմով:

Ես հանդիպեցի նրան 2018 թվականին ու սկսեցի նկարահանել՝ փաստագրելով նրա մեծանալը խաղաղ օրերին, պատերազմների, տեղահանման, վերադարձի եւ, ի վերջո, տարագրության ժամանակ: Այո՛, տարագրման։ Ինչ-որ պատճառով՝ մեր բոլոր պատմությունները նման ավարտ ունեն:

Վրեժի պատմությունը պատմելու ընթացքում ես կորցրի քո ապուպապին՝ Վարուժին, քո ապուտատ Աննան ուղեղի կաթված ստացավ, ես ամուսնացա քո հոր՝ Րաֆֆիի հետ, իսկ 2023-ին Վրեժը կորցրեց իր հայրենիքը: Երեք ամիս անց ծնվեցիր դու: Ամեն ինչ այնքան միահյուսված էր՝ իմ կյանքը, ֆիլմը, պատերազմները, կորուստն ու քո ծնունդը: Ինձնից տարիներ կպահանջվեն այս ամենը հասկանալու համար, բայց առայժմ կարող եմ սկսել քեզ ուղղված այս կարճ նամակից։ Ցավում եմ, որ այն ավելի լուսավոր չէ, բայց թո՛ւյլ տուր մի քիչ թեթեւացնել այն ու պատմել, թե ինչ եմ սովորել Վրեժից նրան նկարահանելու տարիներին:

Ես իմացա մանկության անմիջականության մասին. ինչպես եք դուք (երեխաներդ) մարմնավորում մեր աշխարհի մասին հիմնական համընդհանուր ճշմարտությունները, որոնք մենք՝ մեծահասակներս, մեր կյանքի մնացած մասը փորձում ենք վերլուծել ու սահմանել: Այս իսկությունը որսալու համար իրական նվիրվածություն էր պետք. անհամար ժամեր խցիկի հետեւում՝ ապրել Վրեժի կյանքով դասասենյակներում, տանը, ժամանակ անցկացնել նրա ընկերների հետ: Միայն միախառնվելով հետին պլանին, դառնալով լուռ դիտորդ՝ ես կարող էի հասկանալ նրա ճշմարտությունը: Չնայած նրա իրականության բուռն հանգամանքներին, ես խուսափեցի գերշեշտադրումից՝ փոխարենը ընտրելով զգայունությունը: Քաոսի մեջ ինձ համար ամենահետաքրքիրն այդ խաղաղ պահերն էին: Եվ այդ նուրբ դիտարկման միջոցով փորձեցի պատկերել Վրեժի ճամփորդությունը՝ վերափոխման ուղին, որը վկայում է պատերազմից ավերված վայրերում մանկության բարդ աշխարհի մասին:

Կարեւոր էր միշտ հավատարիմ մնալ Վրեժին եւ կյանքի մասին նրա տեսակետին, լրջորեն վերաբերվել նրան ու փորձել նրա աչքերով տեսնել աշխարհն ու իր ապագան: Երբեմն նա խնդրում էր ինձ դադարեցնել նկարահանումը: Երբեմն խնդրում էր բացատրել, թե ինչպիսին է ֆիլմը լինելու վերջում. ես բացատրում ու ցուցադրում էի: Մի անգամ նրան տարա կինոթատրոն՝ մեծ էկրանին հայկական կատակերգական ֆիլմ դիտելու: Ադիբուդի կերանք, ծիծաղեցինք, հետո ընթրեցինք բուրգերներով ու խոսեցինք ֆիլմի մասին: Նրա համար այդ ամենը նորություն էր, եւ նա ունակ էր այդ ամենը ընկալելու ու ինձ հետ կիսվելու: Նա վստահում էր ինձ։ Այս ֆիլմի նկարահանման հիմքում Վրեժի եւ նրա ընտանիքի հետ երկար տարիների նկարահանումների ընթացքում ստեղծված իմ հարաբերություններն ու վստահությունն են:

2022 թվականի ամռանը որոշեցինք, որ ժամանակն է սկսել մոնտաժել նկարահանված կադրերը՝ ինքնին երկար ու բարդ ճամփորդություն: Ես գնում-գալիս էի Ֆրանսիա՝ մեկուկես տարի աշխատելով իմ ֆրանսիացի խմբագրի հետ: Թեեւ Փարիզում էի՝ աշխարհի ամենահիասքանչ քաղաքներից մեկում, օրերի մեծ մասն անցկացնում էի մոնտաժային սենյակներում՝ հայացքս մոնիտորներին հառած, ու տեղափոխվում էի Արցախ, դասավորում Վրեժի պատմության բարդ խճանկարը կազմող տեսարանները: Երբեմն թվում էր, որ խրվել եմ անցյալում: Մի օր, երբ ավարտվեց մեր մոնտաժման աշխատանքը, զանգահարեցի Վրեժին եւ ապշեցի նրա ձայնի նկատելի փոփոխությունից: Նա մեծանում էր, իսկ ես դեռ մոնտաժային սենյակում էի... 2023 թվականն էր՝ այն տարին, որն իր հետ բերեց ավելի մեծ մարտահրավերներ, քանի որ ադրբեջանական շրջափակումը խանգարեց իմ վերադարձին Արցախ, ինչպես նաեւ այն տարին, երբ հղիացա քեզնով: Չնայած ֆիզիկական հեռավորությանը, մեր կապն ամուր մնաց՝ ոգեշնչված վերամիավորվելու ակնկալիքով եւ հույսով, որ քեզ, իմ չծնված զավակ, կծանոթացնեմ այն հողի ու մարդկանց հետ, որոնք ինձ այնքան հոգեհարազատ էին դարձել:

Երեւի արդեն կռահում ես, որ այդ պահին Վրեժն ու նրա ընտանիքը ինձ հարազատ էին դարձել: Նրանք ինձ ներս թողեցին իրենց կյանքի ամենածանր ժամանակներում, եւ դա անխախտելի կապ ստեղծեց: Շուտով դու hայկական եկեղեցում, ինչպես մեր ավանդույթն է, քրիստոնյա կմկրտվես: Ես ամենանվիրյալ հավատացյալը չեմ, անկեղծ ասած... բայց հավատում եմ բարությանը եւ այն էներգիաներին, որոնք մենք տալիս ու վերցնում ենք միմյանցից՝ ոգեշնչելու, զորացնելու, ապահով, պաշտպանված զգալու եւ ամենակարեւորը՝ հասկացված լինելու համար: Ահա թե ինչու քեզ ուղղված այս նամակում ես նաեւ հարց կուղղեմ Վրեժին (որն այժմ 15 տարեկան է եւ շուտով կկարդա այս նամակը) ու կխնդրեմ, որ մկրտության օրը դառնա քո կնքահայրը: Այս փորձառությունը, այս ֆիլմն ու մեր կյանքը մի շրջան է, եւ ես զգում եմ, որ սա ամենաբնական կապն է, որը կեզրափակի ֆիլմի արտադրությունը ու բոլորիս դրական ուժ, լույսի եւ խաղաղության ավելի պայծառ օրեր կբերի:

Ջիվա՛ն, դու իմ անուշ որդին ես, իսկ Արցախը՝ մեր անուշ հողը: Հուսով եմ, որ մի օր կսովորեցնեմ քեզ սիրել մի վայր, ինչպես Վրեժն ու իր ընտանիքը սիրում էին իրենց երկիրը: Ինչպես մեր նախնիները սիրում էին իրենց ջրերը... Բայց հուսով եմ, որ կկարողանամ սովորեցնել քեզ այդ ամենը՝ քո եւ ամբողջ մարդկության գլխավերեւում խաղաղ երկինք ունենալով:

Հ.Գ. Այս ամենից ոչինչ չէր ստացվի այնպես, ինչպես պետք էր, առանց հայրիկիդ՝ Րաֆֆիի անսահման աջակցության ու սիրո:

Քեզ սիրող՝

Մայրիկ

Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի

Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus



Мытищинский отдел вневедомственной охраны

Социальный фонд оказывает помощь эвакуированным жителям Курской области

Социальный фонд оказывает помощь эвакуированным жителям Курской области

На Сейшелы - слушать песни китов


Фонд «Зеленая миссия» запустил акселератор для социальных предпринимателей и продолжает прием заявок на участие в конкурсе

Невидимая угроза: врач Кутушов рассказал, как токсины попадают в вашу еду

Как адаптировать коллектив к новым вызовам и изменениям

Лауреаты Конкурса Чайковского из России и США впервые объединятся в Санкт-Петербурге


Overview of Baltic Bearing Company-Riga (BBC-R)

Protect and Enhance Your Vehicle with Paint Protection Film and Ceramic Coating from Tintex

Turkish Police arrest 14 Afghan refugees

Nottingham rampage victim’s families slam ‘shameful & arrogant’ BBC doc ‘too sympathetic’ to killer Valdo Calocane


В аварии с фурой погиб водитель "Соляриса"

ТСД SAOTRON RT41 GUN: практичный, производительный, надёжный

Социальный фонд оказывает помощь эвакуированным жителям Курской области

В Новосибирской области по БКД отремонтировали и ввели в эксплуатацию 31 дорожный объект


Helldivers 2 players have been tasked with building the 'Democracy Space Station,' a 'gigastructure' of indeterminate firepower that will be aimed by literal democracy

Невероятный успех Star Wars Outlaws… если бы она была инди-игрой

Today's Wordle answer for Sunday, September 29

Мафия-НН: У него было несколько личностей, каждая из которых появлялась в зависимости от ситуации, и никто не знал, кем он будет через минуту.


Просувайте сайт на новий рівень за допомогою якісних крауд-посилань


В четверг Москву может накрыть пыль от песчаной бури с юга

Приготовивший кофе Путину и Собянину студент рассказал о своем волнении

Завод весового оборудования | Импортозамещение весового оборудования

История борьбы человечества с сердечно-сосудистыми заболеваниями




С начала 2024 года более 2,5 тысячи многодетных мам в Московском регионе досрочно вышли на пенсию

Народный артист Василий Ливанов попал в реанимацию в Москве

Downdetector: Telegram восстанавливается после масштабного часового сбоя

Социальный фонд оказывает помощь эвакуированным жителям Курской области


Петь то, что нравится. В Юго-Западном округе в рамках «Московского долголетия» занимается хор «Ясный день»

Владимир Ефимов: В 2024 году предприниматели арендовали у города почти 11 гектаров земли для строительства коммерческих объектов

Многодетная семья Снежковых из Тверской области победила во всероссийском конкурсе «Семейный Олимп»

Названы районы Москвы с наиболее подешевевшими новостройками


Даниил Медведев стал первым полуфиналистом турнира ATP-500 в Пекине

Рублев вышел в четвертьфинал турнира в Пекине

Медведев проиграл Алькарасу в полуфинале турнира ATP в Пекине

Рублёв признался, что мог завершить сезон после операции перед турниром ATP в Пекине


Bloomberg: Канада и Северная Европа создают альянс против Москвы и Пекина

Карлик, похитивший кенгурят, пытался переехать жить в Сочи с крокодилом

Петь то, что нравится. В Юго-Западном округе в рамках «Московского долголетия» занимается хор «Ясный день»

Рифкат Минниханов: «Важно изменить подходы к мотивации инвестиций в науку и технологии»


Музыкальные новости

Джазовый оркестр Игоря Бутмана проедет с туром по 25 городам

Financial Times: Pink Floyd продаст Sony Music права на музыку за 400 миллионов долларов

Изнасиловал Бибера, убил Джексона? Как P.Diddy держал в страхе весь Голливуд и кто пострадал от его рук

В Калужской области завершился проект «Движение по вертикали. Памяти Станислава Говорухина»



Онлайн-выставка «Стихи остаются в строю: Советские поэты, павшие на Великой Отечественной войне»

Приготовивший кофе Путину и Собянину студент рассказал о своем волнении

В четверг Москву может накрыть пыль от песчаной бури с юга

История борьбы человечества с сердечно-сосудистыми заболеваниями


Лукашенко встретился с гендиректором МАГАТЭ Гросси

Путин пошутил, что взял кофе в парке «Руднево» в кредит

Первый проект от BMS Development Group станет экополисом в окружении зеленых исторических деревьев

Токсиколог Кутушов объяснил, что делать, если разбили ртутный градусник


Источник 360.ru: в Москве женщина пыталась похитить ребенка, ее догнала полиция

Евгения Вершинина: 5 трендовых украшений из бабушкиной шкатулки

История борьбы человечества с сердечно-сосудистыми заболеваниями

На мосту через реку Тосна в составе федеральной трассы М-10 перекроют одну полосу в направлении Санкт-Петербурга


Путин и Собянин попробовали эспрессо в парке «Руднево»

Путин пошутил, что взял кофе в парке «Руднево» в кредит

Путин и Собянин выпили по стаканчику кофе в студенческой столовой

Заместитель управляющего ОСФР по г. Москве и Московской области Алексей Путин об индексации работающим пенсионерам





Иммунолог Болибок назвал восемь признаков заражения вирусом Марбург

Бизнес-психолог Станислав Кондрашов: 10 книг, которые откроют вам удивительные тайны медицины

Защитят организм в сезон простуд: пять продуктов, которые нужно есть осенью

Российские медики изучили разработки «Швабе» для спасения новорожденных


Финский эксперт: Реализация Западом «мирного плана» Зеленского приведёт к

В Киеве раскрыли, что Зеленский не знает, на каких условиях идти на переговоры с РФ

Эксперт Туомас Малинен: «Мирный план» Киева спровоцирует эскалацию и ядерную войну с РФ


6 октября в Международном центре самбо состоится Гран-При по боевому самбо, посвященное Дню Рождения Президента РФ

Саша Стоун принял участие в спортивном телепроекте «Игры без границ»

Собянин: За лето в Москве прошло около 15 тыс. спортивных мероприятий

2020 • Набор в ХК "Спартак-Спорттех" Москва 2020


Лукашенко: Минск и Баку не дружат против третьих стран

Али Асадов встретился в Минске с Александром Лукашенко

Александр Лукашенко утвердил соглашение с РФ о признании электронной подписи



Путин и Собянин выпили по стаканчику кофе в студенческой столовой

Путин и Собянин попробовали эспрессо в парке «Руднево»

Собянин: За лето в Москве прошло около 15 тыс. спортивных мероприятий

Приготовивший кофе Путину и Собянину студент рассказал о своем волнении


Завершился молодежный просветительный проект «Сохраняй Алтай»

Депутат Милонов призвал россиян не выбрасывать старые вещи

Фермер Балаев заявил о необходимости развивать инфраструктуру в сельской местности

Фонд «Зеленая миссия» запустил акселератор для социальных предпринимателей и продолжает прием заявок на участие в конкурсе


Владислав Бакальчук подал иск о возврате домена Wildberries.ru из ООО "РВБ"

Российская авиабомба-гигант разнесла склад боеприпасов ВСУ в ДНР

Карлик, похитивший кенгурят, пытался переехать жить в Сочи с крокодилом

Времена. Ельцин ввел в Москву танки, в Саратове заявили об ошибках в проекте скоростного трамвая


В 2024 году в Поморье на поддержку творческих союзов выделено 5 млн рублей

В 14 регионах число детей в интернатах начнут сокращать на четверть

Детское радио звучит в Архангельске

ТСД SAOTRON RT41 GUN: практичный, производительный, надёжный


Тематическая выставка «Одна страна. Одна семья. Одна Россия»

В центре Симферополя строится вдохновляющий жилой комплекс

Поздравительный десант «Не считайте прожитые годы, их и так никто не отберет…», к Международному дню пожилых людей

Ретро-вечер «Джентльмен удачи – Савелий Крамаров»


АШАН: россияне приобщаются к снекингу

2016 • Приглашаем на просмотр 2016 г.р в ХК "Спартак-Спорттех" г.Москва.

Петь то, что нравится. В Юго-Западном округе в рамках «Московского долголетия» занимается хор «Ясный день»

"Ъ": число чеков в ресторанах по всей России выросло за 9 месяцев на 9%












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Медведев пожаловался на применение Hawk Eye на турнире ATP в Пекине






Владимир Ефимов: В 2024 году предприниматели арендовали у города почти 11 гектаров земли для строительства коммерческих объектов

В Молодежном сквере Владимира высадят сирень "Красавица Москвы"

Ставка на осознанность: букмекеров заставят сбавить обороты

В Ярославле состоится бесплатный тренинг «Школа предпринимательства»